Մոտ մեկ տարի առաջ էր, երբ անմասն չմնալով ողջ առաջադեմ մարդկության եւ այսպես կոչված բարի կամքի մարդկանց զվարթ ու ժպտադեմ զանգվածների բերկրանքից, հայ հասարակությունը` ի Հայաստան եւ ի Սփյուռս աշխարհի, ցնծում էր Բարաք Հուսեյն Օբամայի հաղթանակի փաստից:
Բարաքյաթով այդ տղան, օրիգինալ չլինելով, ԱՄՆ նախագահական թեկնածուներից շատերի նման` խոստացել էր «ճանաչել» Հայոց ցեղասպանությունը (մեկն ըլնե՛ր, հայերին ճանաչել տար դա): Տարին անցավ աննկատ, ինչպես հազարավոր տարիներ անցել են մինչ այդ. ձմեռ, գարուն, ամառ, աշուն, մեկ էլ վայ` Նոր տարին կրկին դռան շեմին է: Պուպուշ բալեքը մի քիչ մեծացան, բիձեքը մի քիչ ծերացան, ծիտիկները էկան ու նորից թռան-գնացին, ծառեր-ծաղիկները ծաղկեցին ու նորից դեղնեցին-թառամեցին, խաղողը բերք տվեց, մաճառը գինի դարձավ, գինին` արյուն: Հայերս ոնց կայինք, տենց էլ մնացինք: Վոբշեմ, սեւ Օբամա բերեց մեր գլխին: Continue reading →