Այս կայքում հիմնականում նախատեսում եմ տեղադրել իմ հոդվածները` տպված “Հայկական Ժամանակում” եւ այլ տեղերում: Նոր հոդվածները կտեղադրվեն դրանց հրապարակմանը զուգահեռ` ենթադրաբար տպագրվելու հաջորդ օրը:
Նախկինում հրապարկված հոդվածներիս մի մասը (նրանք, որոնք այսօր էլ, ըստ իս, կամ ըստ այլոց, ակտուալ են եւ հաջողված) նույնպես կտեդարվեն ժամանակի ընթացքում առանձին կաթեգորիայի տակ:
Բացի հոդվածներից, որոնք տվյալ բլոգի հիմնական բովանդակություն են, հետագայում ենթադրաբար կտեղադրեմ նաեւ այլ նյութեր, կամ ուղղակի գրառումներ:
Ուստա Հրանտ, ոտքս խերով լինի քո արհեստանոց, քո անձնական բլօգ ունենալու գաղափարը շատ լավն է, նույնիսկ քիչ մը ուշացած:
Հարգանքներս:
Բարի գալո՛ւստ: Հույսով եմ իմ ոտքն էլ խերով կլինի բլոգոսֆերայում:
Դեռ անցած տարվանից հա բացում եմ, ու վերջապես բացեցի էս բլոգը: Մի ստրոիլի, ստրոիլի ի նակոնեց պոստրոիլի:
Հրանդ ջան ես քո գրածներտ մեծ հաճույքով կարդում եմ թե սայթերում թե ՀԺ թերթում ես քեզ մաղթում եմ առողջություն և հաջողություն
Շատ շնորհակալ եմ, Համո ջան: Նույնը քեզ եմ ցանկանում:
Barev Hrant!!!
kneres voch hayeren grelu hamar (kompis mej chka kgam hayastan klini))))
uzum em asel mish kardum KU bolor hodvazner@ , lav, jamanaki mtker es artahaytum.
mi kani hogi ku mnan mard lini HAYASTANUM amen inch kdzvi
Ողջույն, Հրանտ ջան: Արհեստանոցդ շեն կենա:)))))
Լիզա
Մերսի, Լիզա ջան, ձեր աղոթքներով:)))
Barev dzez!
Chek ogni mi harci masin?
Aseceq xndrem, yerb haykakan dzayn@ [ł] darav [γ]? Kan ays harci masin hodvatzner?
Shnorhakaluthyun.
Ալեքս ջան, այդ հարցի շուրջ կա նախ եւ առաջ Հ. Աճառյանի հոդվածը, որը հենց այդպես էլ կոչվում է` “Ե՞րբ Լ դարձավ Ղ”: Նրա Արմատական բառարանի 4 -րդ հատորում (70-ականների հրատարակության) կա էդ հոդվածը 648 -րդ էջի վրա: Ըստ Աճառյանի` արդեն 11-րդ դարում Ղ-ն հնչում էր այսօրվա ձեւով, իսկ գործընթացի սկիզբը նա դնում է արաբական արշավանքից մոտավորապես 1 դար հետո: Ավելի որոշ այդ հոդվածում կկարդաք, եթե գտնեք: Գատուկ էս թեմայով չգիտեմ կան նարդյոք այլ հոդվածներ թե՞ ոչ: Բայց հայերենի պատմությանը վերաբերվող գրքերում սովորաբար լինում է անդրևադարձ էս հարցին: Լավ գիրք է, օրինակ, Է. Թումանյանի` Древнеармянский язык 1971: