Օրացույց
May 2012 M T W T F S S « May 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 Categories
Թեմաներ
"Ինծիլիգենցիա" 2008-ի սերունդը Ազգային Ապե՜ Արգիշտի Արցախ Բյուզանդականություն Եկեղեցի Երեւան Էշություն Էպոս Ընդդիմություն Ինտերնետ Իշխանություն Լեզու Կովկաս Հայ-թուրքական Հեղափոխություն Մարտի մեկ Նիկոլ Ուրարտու ՊԴՑ Պատմություն Սերժ Սարգսյան Ցեղասպանություն Քաղաք Քաղաքական Քաղաքակրթություն Օրվա ապուշություն անկախություն առասպելաբանություն բայղուշություն գաղութատիրություն գրական կայսրություն հայ-վրացական հասարակություն հոգեբանություն հոգեխանգարմունք մշակույթ ռուս-հայկական ռուս-վրացական ռուսական գաղափարախոսություն սովետականություն վերլուծականությունArchives
-
Վերջին մեկնաբանություններ
Blogroll
Category Archives: Գրառումներ
Էքսկլյուզիվ
Այս շաբաթվանից այստեղ կհայտնվեն հատուկ այս բլոգի համար գրված էքսկլյուզիվ նյութեր (հոդվածներ): Ի սզզբանե այս կայքի իմաստն այն էր, որ մի տեղ կուտակվեն բոլոր հոդվածներս, որոնք տպվել ու տպվում են տարբեր տեղերում: Այսինքն, սզբնական մտահղացումը` արխիվն էր: Բայց քանի որ էս պահին գրելուս տեղերը խիստ սահմանափակվել են, եւ թարմ նյութերը այդքան էլ շատ չեն, մնում է միայն հին նյութերի արխիվացումը, ինչը ես ժամանակ առ ժամանակ անում եմ իմ իսկ հարմարության համար: Բայց մնում են մտքեր, որոնք սեւագրից հոդված նյութականացվելու այլ տեղ այս պահին չունեն բացի այս կայքից: Հետեւաբար հենց այստեղ էլ նրանք կհայտնվեն:
Առաջին իսկ նյութը կտեղադրեմ քիչ անց:
Posted in Գրառումներ
Պանորամայի Երեւանի շարքից
2007 թ-ին գրված Երեւան-Չերեւան շարքի առաջին հոդվածը:
http://ustahrant.wordpress.com/2007/06/13/cherevan/
Խնդրում եմ, հաշվի առնել, որ նյութը հին է, համ էլ ոչ այնքան հաջող խմբագրված:
Posted in Գրառումներ
Աղբիանոսի տոհմը
Պետրոսի հաղորդումն եմ նայում, որի հյուրն ա մի հատ քահանա: Հերթական անգամ համոզվում եմ, որ մեր (եւ ոչ միայն մեր) քահանաները քրիստոնեության անվան տակ իրականում հեթանոսություն են քարոզում: Քահանան հակադրում ա բարոյականությունը ազատությանը` նախապատվություն տալով առաջինին: Բայց յուրաքանչյուր ոք, ով կարդավել ա Ավետարանը եւ Թղթերը, կարող ա հաստատել, որ դրա հիմնական իմաստը ազատության նախապատվությունն ա բարոյականության հանդեպ (իհարկե ոչ էնքան մաքուր ձեւով, բայց կարմկր գիծն էդ ա ե՛ւ Ավետարանում, ե՛ւ Պողոսի մոտ): Իսկ բարոյականությունը հեթանոսության կամ Հին Կտակարանի ժառանգությունն ա, որը ճիշտ ա Ավետարանում գուցե չի ժխտվում, բայց համենայն դեպս երկրորդական է համարվում ազատության համեմատ: Բարոյականությունը հեթանոսական հայրիշխանական աշխարհի ավանդույթն ա: Դա ներգծվել ա պատմական քրիստոնեության հետ, եւ ի վերջո շփոթվել ա դրա բուն էության հետ: Ու էսօր քրիստոնեության անունից խոսող քահանան փաստորեն հին քրմերի խոսքն է հասցնում մեզ: Ես չեմ ասում տվյալ դեպքում լավ ա, դա թե վատ, բայց դա փաստ ա, ու ինձ հետաքրքրիր փաստ:
Հայ բանակի օրը շնորհավոր
Իսկապես շնորհավոր, որովհետեւ իր բոլոր թերություններով հանդերձ, սա մեր բանակն է ու մեր պետությունը: Հիշում եմ 1990 ավտոբուսում խոսում էին երկու տիպիկ սովետահայ` “խելքները հացի հետ են կերել` ազգային բանակ են ուզում սարքել”: Ու թեեւ դրանից հետո ռուսամոլ ու ստրկամիտ էդ սովետիկուսները ոչ միայն քիչըմ սսկվեցին, այլեւ էսօր իրենց հայկական պետության, անկախության ու նաեւ բանակի կողմանկից են հռչակում, բայց նրանց հակաանկախական հոգեբանությունը նույնն է մնում: 90 թվին, երբ պատերազմը ուր վրա էր հասնում էր, նրանք դեռ համարում էին, որ ազգային բանակը անհեթեթություն ա: Ու սա ինչ որ բիձեք չէին, այլ 30-40 տարեկան երկու տղամարդ: Էսօրվա հայ “պատրիոտի” տակը, որ փորես, բավականին արագ դուրս կգա էդ 90 թվի սովետահայը: …Լավմ բայց սա այլ թեմա է:
Վերադարձ
Ուստեն վերադարնում է, իրա ուստանովկեն էլ հետը: Այսօրվանից բլոգը նորի կթարմացվի նորմալ ռեժիմով: Տեղադրել եմ բոլոր հոդվածներս գրված Հայկական Ժամանակում, 7օրում, Լրագրում եւ մասամբ` թերթ.ամ-ում, սկսած 2009-ի նոյմբերի 12-ից մինչեւ էսօր: Այնպես, որ նոյմբերի 12-ից սկսած թվագրված բոլոր նյութերը բլոգի համար նոր են: Ավելի ին նյութերը կշարունակեմ ավելացնել ըստ հասցնելու կամ ըստ օրվա ակտուալության: Իսկ նորերն արդեն կաշխատեմ չուշացնեմ, այլ տպագրվելուց մեկ կամ երկու օր անց կտեղադրեմ նաեւ այստեղ: Այլ թարմացումները (հղումներ, գրառումներ) նույնպես կանեմ հընթացս: Ավելի ուշադիր կլինեմ նաեւ մեկնաբանություններին: Գուցե չհասցնեմ միշտ արագ պատասխանեմ, բայց կփորձեմ արձագանքել ավելի արագ քան առաջ: Էսքանը:
Posted in Գրառումներ, Թարմացումներ
Ներողություն
Երբ բացեցի ասյ բլոգը, ես մի փոքր սխալ տեմպ վերցրեցի, որը բնկանաբար հետագայում չկարողաց պահել, եւ բլոգը կանգնեց:
Այս շաբաթվա ընթացքում (ավելի մոտ շաբաթվա վերջին) ես կվերակագնեմ բլոգի թարմացումները, սակայն առայժմ կենտրոնանալով միայն նոր ու հին նյոթերիս տեղադրման վրա, եւ հնարավորինս պատասխանելով արձագանքներին:Այսինքն` այս կայքը ոչ այնքան բուն բլոգային, որքան շտեմարանային դեր կկատարի:
Ուստա:
Posted in Գրառումներ
Կոստան Զարյան 2
Ի շարունակություն` http://ustahrant.wordpress.com/2009/11/10/100tokos/ եւ մեկնաբանությունների
“Միտք ասելով մարդիկ առհասարակ հասկանում են խորհդածությունների այն վերջին եւ հստակ վիճակը, այն անշարժության ենթարկված տրամաբանության մնացորդը, որ մեքենայաբար կրկնվում է եւ սառեցության բնույթ առնում….եւ կաղապարված այս վիճակում անցնում է մի ուղեղից մյուսը…: …Մինչ միտքը….պիտի հանդիպի անկաշկանդ, պատմությունից, սովորություններից եւ ընկերական ճնշումից ազատ մեր որոնումին: Մեր ազատությունը գործադրելու կամքին: Միտքը գերազանցապես պայքար է: Հակադպրոց, հակավարդապեություն եւ հակակրոնք: …Միտքը ըմբոստություն է ժառանգության դեմ, որովհետեւ նա ըմբռնում չի եւ ոչ մտածողություն, այլ անմիջական ծնունդ”:
Կոստան Զարյան
Երկու լեզու` երկու կեղծիք
Նայեցի բլոգիս գրածները, եւ նկատեցի երկու նյութերի հակադրություն-կապը: http://ustahrant.wordpress.com/2009/11/06/lezvimahy/ եւ http://ustahrant.wordpress.com/2009/11/06/ha-eli/ :