Category Archives: Էսօր

ԼSD

http://ustahrant.blogspot.com/2010/04/lsd.html

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Օրվա լավագույն նյութը

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՆՎԵԼՈՒ ԻՆԵՐՑԻԱՆ
Հովհաննես Հովհաննիսյան

http://lragir.am/armsrc/comments30369.html

Անկախ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ հանրային գիտակցությունը, մամուլը, մտավորականությունը հասարակության մեջ տեղ գտած բոլոր անհաջողությունների, արտաքին քաղաքականության մեջ կրած պարտությունների համար մեղավոր է համարում միայն ու միայն մեկ համակարգային մարմնի` իշխանությանը: Continue reading

Կոստան Զարյան 2

Ի շարունակություն` http://ustahrant.wordpress.com/2009/11/10/100tokos/ եւ մեկնաբանությունների

“Միտք ասելով մարդիկ առհասարակ հասկանում են խորհդածությունների այն վերջին եւ հստակ վիճակը, այն անշարժության ենթարկված տրամաբանության մնացորդը, որ մեքենայաբար կրկնվում է եւ սառեցության բնույթ առնում….եւ կաղապարված այս վիճակում անցնում է մի ուղեղից մյուսը…: …Մինչ միտքը….պիտի հանդիպի անկաշկանդ, պատմությունից, սովորություններից եւ ընկերական ճնշումից ազատ մեր որոնումին: Մեր ազատությունը գործադրելու կամքին: Միտքը գերազանցապես պայքար է: Հակադպրոց, հակավարդապեություն եւ հակակրոնք: …Միտքը ըմբոստություն է ժառանգության դեմ, որովհետեւ նա ըմբռնում չի եւ ոչ մտածողություն, այլ անմիջական ծնունդ”:
Կոստան Զարյան

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Օրվա լավագույն միտքը

“Ես կարող եմ ասել, թե ինչն է ընդհանրապես պակասում քաղաքական բոլոր ուժերին` ինտելեկտուալ պոտենցիալը, ժամանակակից աշխարհին վայել ծրագրեր և հեռանկարներ մշակելու ունակությունը
Հրաչ Բայադյանի

http://lragir.am/armsrc/interview30343.html

100 տոկոս: Քաղաքական իշխանությունը դու կարող ես եւ չվերցնել, բայց հասարակական ու ինտելեկտուալ հարթակներ ստեղծելով հենց անցած երկու տարիների ընթացքում արդեն կարող էիր շատ ավելի կարեւոր հեռանկարայն հարցեր լուծել: Եվ այսօր էլ դեռ ուշ չէ: Իշխանության աղբյուրը միտքն է եւ հեռանկարի տեսադաշտը:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Ազիա, Եվրազիա, շտո զա բեզոբրազիե (մտքի տիտան 2)

“Ես հասկանում եմ հարցի ենթատեքստը` ազատ ու արդար ընտրությունների, իշխանության լեգիտիմության մասին: Սակայն ես կարծում եմ, որ մենք եթե նայում ենք ընտրությունների ընդհանուր արդյունքները, ապա ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որը մշտապես եղել է ժողովրդի կողքին, այլ ոչ թե ընտրությունից ընտրություն է հիշեցրել իր մասին: Եթե գնանք մարզեր, ապա գերազանցապես ՀՀԿ-ն ունի գրասենյակներ այնտեղ, եւ մշտապես է եղել ժողովրդի մեջ:”

Իսկ սովետի վախտ, եթե այցելեիք մարզեր, ապա այնտեղ միան Կոմկուսի գրասենյակները կտեսնեիք: Բայց վիճելն, իհարկե, ավելորդ է, ուղղակի հաճույք ստանանք, հերթական մտածողիկուս տիտանիկուսից:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Օպա՜, օպա՜, Ամերիկա, Եվրոպա (օրվա ապուշությունը)

“Աշոտ Նավասարդյանը ժողովրդավարության մասին խոսելիս նշել էր, որ դա միջոց է մեր ազգային պետական ծրագրերն ու նպատակներն իրականացնելու համար, եւ մենք գիտենք, թե ժողովրդավարություն ներմուծողներն ովքեր են, ինչ ծրագրեր են հետապնդում: Եթե այս առումով նայենք, ապա նույն Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում պարբերաբար նման ընդհարումներ են լինում, եւ ոչ թե տասը զոհ է լինում, այլ` լինում են հարյուրավոր զոհեր: Սակայն որեւէ գերտերության չեն մեղադրում, այդ դեպքերը նրանց իշխանության դիրքերի խաթարման պատճառ չեն հանդիսանում:”

Մտքի թռիչքն անուրանալի է: Ուշադրություն դարձրեք, հետեւյալ “տրամաբանական կապի” վրա` “ժողովրդավարությունը դա միջոց է ազգային պետական ծրագրերին հասնելու համար” եւ անմիջապես հետո` “գիտենք, թե ժողովրդավարության ներմուծողներն ովքեր են”: ԱյսինքնՍ, չհասկացանք, ապեր, հԸմի միջոց ա լավ բանին հասնելու, թե՞ փիս բան ա, որ վատ մարդիկ են ներմուծում: Ֆրանսիայի ու Ամերիկայի մոմենտը` նո քոմենթս:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Էտիկ ո՞րն ա (մտքի հերթական տիտանը 1)

“Որպես…ազգային մտածելակերպի տեր մարդ”: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյան:
Տեսնես, ազգային մտածելակերպի տեր մարդը ո՞րն ա:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Օրվա ապուշությունը

“ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 03.11.2009 թ. թիվ 3/3-3671 գրության համաձայն, Ն. Փաշինյանը 26.02. 2008 թ. մինչեւ 07.07.2009 թ. գտնվել է հետախուզման մեջ եւ հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել

“Համաձայն փաստաթղթի, պետական մարմինները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը 2008-ի փետրվարի 26-ից Հայաստանում չի բնակվել: Հարց է առաջանում. այդ դեպքում ինչպե՞ս են նրան մեղադրում 2008 թ. մարտի 1-ին իբր թե զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Գրությունից ստացվում է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը մինչեւ այս տարվա հուլիսի 7-ը Հայաստանում չի եղել: Հետաքրքիր է, թե ո՞վ է եղել 2009 թ. հուլիսի 1-ին ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացած Նիկոլ Փաշինյանը:”

Կա սահման ամեն ինչին, բայց միայն ոչ Հայաստանի “օրգանների” բացառիկ տխմարությանը:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Օրվա ապուշությունը

«Եթե դուք ուզում եք, մտադրություն ունեք, որ ով ինչպես ուզենա, ժամը տասից հետո աղմուկ-աղաղակներ անի, կամ չգիտես, չեմ պատկերացնում, ձեր պատկերացմամբ հասարակական կարգը խանգարելը, եւ մենք պետք է ձեռնպահ մնանք, որովհետեւ կարող է նմանատիպ հարցադրումներ լինեն, ես ձեզ վստահեցնում եմ, որ դա այդպես չէ»

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Ստի մե՞րը

“Պատասխանելով պաշտպանների մարտի 1-ին վերաբերող հարցերին՝ Գևորգյանն ասաց, որ այդ օրն ինքը եղել է օպերայի տարածքում առավոտյան ժամը 6-7-ի կողմերը և այդ ժամանակ Արայիկ Պետրոսյանից հրաման է ստացել հատուկ միջոցներով՝ ռետինե մահակներով, օպերայի տարածքից դուրս հանել ցուցարարներին։ Գևորգյանը նշում է, որ դա արվել է օպարատիվ ծառայության աշխատակիցներին օգնելու նպատակով, ովքեր այդ օրը, վկայի խոսքով, փորձել են զննություն իրականացնել ցուցարարների վրաններում“։

Ստեղ են ասել` ստի մե՞րը:

 

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Չէ, հա՞

«Մեր հայրապետը ճիգ և ջանք չի խնայում Հայ Եկեղեցու հեղինակությունը բարձրացնելու և արթուն աչքով վերահսկում է, կարգ ու կանոն հաստատում, անձամբ համակարգում գործունեության բոլոր ոլորտները: Իր տեսլականը ակնհայտորեն հզոր Եկեղեցի ունենալն է՝ առաքելության լիակատար շնչառությամբ: 21 դարի մարտահրավերներին դիմակայելու համար Գարեգին Երկրորդը պայքարում է հանուն ազգային ինքնագիտակցության ամրակայման և ջանում է կատարել ամեն հնարավորը, որպեսզի Հայոց աշխարհի հոգևոր ժառանգությունը դառնա այսօրվա հայության կյանքի անկապտելի մասը»

Вот оно как ведь…: Իսկ դուք նկատել ե՞ք ճիգը:

Ուստա Հրանտ

 

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Օրվա կարդացածից

“Հայ մի, որ վճառական չէ՛ ասած լիներ իր դպրոցին, իր համալսարանին, իր եկեղեցիին, իր կուսակցությանը, եւ նույնիսկ, եթե պետք է իր հայությանը` հանուն այն ուրիշ ցեղային զգացումի, որ ուզում է բուռն եւ նոր թափով լինել: Կարաղանար ասել. ես ինձ այնքան խորապես հայ եմ զգում, որ ուզում եմ ուրանալ հայությունս“: Կոստան Զարյան, “Սպանիա” գրքից: Continue reading

Օրվա միտք

Իրականում, Բաքվից մինչեւ Երեւան, ու էնտեղից էլ` Դիարբեքիր, ու էնտեղից էլ` Անկարա ապրում է նույն ծիծակ կոշիկ հագնող, քուչի պատերի տակ լրված, անցորդներին ոտից գլուխ ուշադիր զննող, բերանը բաց, փորը առաջ տնգած “ազգը”:
Ուստա Հրանտ

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Օրվա ամենավիճելի միտքը

Մարինե Պետրոսյան` http://www.lragir.am/armsrc/interview30251.html

“Թուրքիայի հետ սահմանը ճանապարհ է բացում դեպի Արևմուտք”:

Հրանտ` Ճանապարհը դեպի Արեւմուտք պոտենցիալ բաց է: Թուրքիայի ու քրդերի հետ քնձռոտ սահմանը դրան ո՛չ առանձնապխես օգնում, ո՛չ էլ առանձնապես խանգարում է: Երկաթգիծը, որը կգործի հայ-թուրքականի բացման դեպքում` 19-20 դդ հիմնանակն հաղորդակցման միջոցն է: Continue reading

Օրվա ապուշությունը

“Որպես ԱԺ պատգամավոր՝ ուղղակի ողջունում եմ պարոն Գյուլին, որ ինքն իրականում իր քայլերով նպաստել է և նպաստում է, որպեսզի հայ-ադրբեջանական հարցի խաղաղ կարգավորումը լինի առավելագույնս արդարացի և միջազգային իրավունքի նորմային համապատասխան”
Հանրապեական պատգամավոր` Արտակ Դավթյան

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources