Category Archives: Հայկական Ժամանակ

ՍԵՐՆԴԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ ԵՎ ՍԵՐՆԴԻ ԴԱՏԸ

Որքան էլ մարդկային տեսակետից ցանկալի, բայց օբյեկտիվորեն տարօրինակ կլիներ, եթե Նիկոլին հանկարծ բաց թողնեին:
Տարօրինակ հենց Նիկոլի ընտրած ճանապարհի տեսակետից: Continue reading

ՉԱՆԴՐԱԳՈւՊՏԱ ՍԻՆԴՀԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ

Շատերն են ասում` բա նախօրոք պարզ չէ՞ր ամեն ինչ: Լավ է, իհարկե, եթե նախկին փորձից մարդը եզրակացություններ է անում, բայց մյուս կողմից, մտածում եմ` եթե որեւէ մեկին նախօրոք ամեն բան պարզ է, գուցե առհասարակ ապրե՞լ անգամ չարժե: Continue reading

Նոր տասնամյակի քաղաքականություն

“Բայց արի ու տես, որ կենցաղում եւ ներքին քաղաքականությունում այդքան շուստրի հայերը, արտաքին քաղաքականության մեջ հարիֆության նոբելյան մրցանակակիր են:” Continue reading

Անկարելի սեր

Անցյալ հոդվածում խոստացա անդրադառնալ Ս. Սարգսյանի ելույթի այն փոքրաթիվ կետերին, որոնց մեջ կարելի է սեփական կարծիքի նշույլներ տեսնել, ի տարբերություն ելույթի մեծ մասի, ուր նմանակավում եւ կեղծվում են տեսակետներ, որոնք որեւէ կապ չունեն Ս. Սարգսյանի ներկայացրած քաղաքական թմի իրական աշխարհայացքի հետ: Այդ փոքրաթիվ կետերը ներառնում են 2008-ի ընտրարշավի, հայ-թուրքական հարաբերությունների եւ արցախյան կարգավորման թեմաները: Վերջին երկուսին այս պահին չեմ ուզում անդրադառնալ, քանի որ վերջին շրջանում դրանցից շատ եմ գրել: Իսկ ահա մարտի մեկի թեմայով ավելորդ չեմ համարում որոշ բաներ ավելացնելու: Continue reading

ԵՐԲ «ՄԵՐ ԱՅՈ-Ն ՈՒ ՈՉ-Ը»` ՈՉԻՆՉ ԵՆ

Գերեզմանի մը քարին պէս ծանր ու թաց,
Զարնըւելով մեր ուսերուն յոգնաբեռ,
Իրիկունը կթաւալէր յամրընթաց…
(Հրանտ Նազարյանց «Անկարելի սեր»)
Եթե ասեմ, որ Սերժ Սարգսյանի ելույթներից մի տեսակ վախենում եմ` մի՛ զարմացեք: Փակուղու առաջ եմ կանգնում, երբ դրանք ընթերցում եմ: Ընդդիմախոս հրապարակագրի «կարգավիճակս» կարծես թե պարտավորեցնում է քննադատական խոսքեր ասել, վերլուծել, հակադրվել: Բայց ինչի՞ն հակադրվես: Երանի չէ՞ր` երկիրս ունենար առաջնորդ, որի խոսքը ընդդիմախոսության դրդեր ինձ եւ այլոց: Այդ դեպքում, քննադատելով երկրի առաջնորդի խոսքը, կարող էի հույս ունենալ, որ իմ համեստ աշխատանքով` մեկն եմ նրանցից, ովքեր նպաստում են երկրի առաջընթացին, քանի որ քննադատող խոսքը մեծ զորություն ունի: Continue reading

ՍԱԲԻՆԱԿԱՆ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄ

«Ժամանակ» թերթի նոյեմբերի 24-ի համարում շատ ուշագրավ հարցազրույց է տպվել այսպես կոչված «Ճգնաժամային խմբի» եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերի հետ:
Մեծարգո տիկնոջ պատասխանները տեղ-տեղ հասնում են անկեղծ լկտիության եւ կինիկոսների (հին ու բարի հայկական պատճենմամբ` շնականների) ուսմունքի, տեղ-տեղ էլ` կեղծավոր փարիսեցիության աստիճանի: Continue reading

LOVE IN VAIN (ԶՈՒՐ ՍԵՐ)

Մոտ մեկ տարի առաջ էր, երբ անմասն չմնալով ողջ առաջադեմ մարդկության եւ այսպես կոչված բարի կամքի մարդկանց զվարթ ու ժպտադեմ զանգվածների բերկրանքից, հայ հասարակությունը` ի Հայաստան եւ ի Սփյուռս աշխարհի, ցնծում էր Բարաք Հուսեյն Օբամայի հաղթանակի փաստից:

Բարաքյաթով այդ տղան, օրիգինալ չլինելով, ԱՄՆ նախագահական թեկնածուներից շատերի նման` խոստացել էր «ճանաչել» Հայոց ցեղասպանությունը (մեկն ըլնե՛ր, հայերին ճանաչել տար դա): Տարին անցավ աննկատ, ինչպես հազարավոր տարիներ անցել են մինչ այդ. ձմեռ, գարուն, ամառ, աշուն, մեկ էլ վայ` Նոր տարին կրկին դռան շեմին է: Պուպուշ բալեքը մի քիչ մեծացան, բիձեքը մի քիչ ծերացան, ծիտիկները էկան ու նորից թռան-գնացին, ծառեր-ծաղիկները ծաղկեցին ու նորից դեղնեցին-թառամեցին, խաղողը բերք տվեց, մաճառը գինի դարձավ, գինին` արյուն: Հայերս ոնց կայինք, տենց էլ մնացինք: Վոբշեմ, սեւ Օբամա բերեց մեր գլխին: Continue reading

Պատմության թատրոնը

Զարմանալի է, թե ինչպես են բոլոր ժամանակների բռնապետությունները բութ համառությամբ կռում-կոփում իրենց հակառակորդներին, նրանց իմիջը եւ այսպես ասած` «պատմական կարիերան»: Թվում է, թե դժվար չէ համապատասխան եզրակացություններ անել նախորդների փորձից եւ փորձել շարժվել ուրիշ` ավելի ճկուն մեթոդներով: Շատ հեռուն գնալ պետք էլ չէ` պատմական դասեր քաղելու համար: Continue reading

ԷՇԱՑՄԱՆ ՊՐՈՑԵՍ

Իրենք իրենց ապագա դատավարության նյութերը ամեն օր պատրաստող` ճակատագրի ու սեփական անգիտակցականի կույր գործիքները, որոնք, ի դեմս այսօրվա մեղադրյալի, իրենց վաղվա դատավորին են կռում-կոփում նախանձելի հետեւողականությամբ: Continue reading

Չուժոյ պախմել 3

Նրանց, ովքեր դեռ երազում է «հաշտության» մասին, հիշեցնեմ, որ Կայսրությունները խաղաղություն են ստեղծում միայն իրենց սահմանների ներսում: Իսկ սահմանակից ազդեցության գոտիներում կայսերական քաղաքականությունը միշտ ուղղված է հակամարտությունների ստեղծմանը եւ խորացմանը: Continue reading

Չուժոյ պախմել 2

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ծագման եւ զարգացման համատեքստը Ս. Սարգսյանի մոսկովյան հայտարարությունն է, ռուս-վրացական պատերազմը, ռուս-թուրքական մերձեցումը: Իրերը կոչենք իրենց անունով` ինչպես չկար վրաց-օսեթական պատերազմ, այլ կար վրաց-ռուսական, նույնպես չկա հայ-թուրքական մերձեցում, այլ կա ռուս-թուրքական մերձեցում: Continue reading

Չուժոյ պախմել 1

…ինչպե՞ս ստացվեց, որ Սերժ Սարգսյանը, բոլորի համար անսպասելի, «նախաձեռնեց» հայ-թուրքական հաշտեցման գործընթացը: Սա հարցերի հարցն է, որի «պոչից կպնելով»` պետք է սկսվի ցանկացած վերլուծություն… Continue reading

Արյունահեղության գաղափարախոսությունը

Անցած տարվա ներհայաստանյան կարեւորագույն իրադարձությունը անկասկած մարտի մեկի երեկոյան դեպքերն էին: Մոտենում է այդ իրադարձությունների մեկամյակը, եւ ժամանակն է որոշ ընդհանրացումներ անել այդ թեմայի շուրջ: Եթե հաջողվի, կփորձեմ դա անել մոտակա շաբաթների ընթացքում մի քանի հոդվածներով` անդրադառնալով հատկապես այն առումներին, որոնց կարծես ավելի քիչ ուշադրություն է դարձվում: Այդ առումներից է, օրինակ այն ինչ առայժմ պայմանական կկոչեմ մարտի մեկի գաղափարախոսություն: 2008-ի գարնանամուտի սպանություններով ուղորդված քաղաքացիների ջարդը դատարկ տեղում չգոյացավ: Այն նախապատրաստվեց այդ թվում նաեւ գաղափարական-քարոզչական ոլորտում իրադարձություններից ամիսներ առաջ: Մյուս կողմից հետմարտիմեկյան իրավական բեսպրեդելը նույնպես հնարավոր դարձավ այդ թվում նաեւ դրա թեկուզեւ ոչ բացահայտ գաղափարական հիմնավորման առկայության պարագայում: Continue reading

Արեւմուտք թե՞ Արեւելք

Նախորդ հոդվածիս միտքը անավարտ մնաց: Ի հեճուկս նորահայտ հայ «իսլամիստների» միջավայրում տիրող մտավոր քաոսի եւ անկարգապահության, պետք է վերջապես ընդունել գրեթե անվիճելին` հայկական մշակույթը իր ողջ ուրույնությամբ հանդերձ պատկանում է արեւմտյան կամ եվրոպական մշակութային մեծ ընտանիքին: Continue reading

Մի՛ համեմատեք անհամեմատելին

Մեկը մի անիմաստություն դուրս կտա` հարյուրները կկրկնեն են: «ԵԽԽՎ»-ն երկակի ստանդարտներ է գործարկում` Հայաստանին պատժում է, իսկ Ադրբեջանին ոչ»: Կրկնիր այս մոգական նախադասությունը եւ կյանքը միանգաից թեթեւանում է. էլ ո՛չ մտածել է պետք, ո՛չ փորձել գնատահատել իրավիճակի պատճառները եւ հնարավոր հետեւանքները, ո՛չ էլ փնտրել սեփական պատասխանատվության չափաբաժինը: Մի խոքսով մտավոր էներգիայի նվազագույն ծախսեր (ինչպես հայտնի է ուղեղի աշխատանքը ամենածախսատարն է կենսաբանական տեսակետից) եւ անբանների երաշխավորված երջանկություն:
Բայց արդյո՞ք այդքան անիմաստ է հիշյալ պնդումը: Չէ՞, որ ի վերջո գաղտնիք չէ, որ եվրոպացիները երկնքից իջաց հրեշտակներ չեն, եւ երկակի ստանդարտների կիրառման մեղադրանքը նրանց նկատմամբ ընդհանուր առմամբ այդքան էլ սխալ չէ: Բայց ամեն պնդում ճիշտ ու սխալ է ոչ թե ինքնին, այլ կոնկրետ իրավիճակի, համատեքստի մեջ: Իսկ մեր խնդրո առարկա պնդումը թերի է ե՛ւ փաստացի, ե՛ւ հոգեբանական տեսակետից: Նախ` փաստացի կողմը, որի մասին արդեն բազմիցս ասվել է: Այո՛, Ադրբեջանում վերջնականապես ձեւավորվել է ավտորիտար համակարգ, եւ ժողովրդավարության տեսակետից Հայաստանը, ընդհանուր առմամբ թերեւս իրոք մի քիչ ավելի լավ վիճակում է: Չնայած այդ վիճակն էլ, ոչ թե «իշխանությունների» շնորհքն է, այլ ընդդիմության եւ հասարակության ակտիվության արդյունք: Բայց մյուս կողմից փաստ է` Ադրբեջանում հարյուրհազարանոց ցույցերը չեն ցրվել զենքի կիրառմամբ, քաղաքացիներ չեն զոհվել, եւ մի քանի տասնյակ մարդ չի դատվում բացարձակ շինծու մեղադրանքներով: Թե ինչո՞ւ է այդպես ստացվել, դա մի այլ հարց է: Պատճառների թվում նաեւ այն է, որ Ադրբեջանի հասարակությունը, ըստ երեւույթին հասունության բավականաչափ ներուժ չունենալով ի վերջո հաշտվել է եւ իր համար բնական է համարել ավտորիտար կառավարումը, իսկ Հայաստանի հասարակությունը հասուն է այնքանով, որ մի կողմից ոչ մի կերպ չի կարողանում մարսել այդպիսի պրիմիտիվ պախանական կառավարման համակարգ, իսկ մյուս կողմից էլ այն աստիճան հասունացած չէ, որ ի զորու լինի վերջնաանապես հաստատել ժողովրդավարական խաղի կանոնները: Այդ պատճառով Հայաստանի իրավիճակը ավելի անկայուն է քան Ադրբեջանինը:
Բայց ավելի կարեւոր է հոգեբանական թերին: Եթե նույնիսկ Եվրոպայի երկակի մոտեցման մասին պնդումը ճիշտ լիներ, դա ինչ որ առումով ավելի ուրախալի է կլիներ, քան հակառակը: Քանի որ պահանջել, որ մեզ ու ադրբեջանցիներին նույն կերպ նայեն, նշանակում է ընդունել մեր ու ադրբեջանցիների հավասարությունը, նույնականությունը: Իսկ դա ոչ միայն ուղղակի նվաստացուցիչ է ազգային տեսակետից: Սա ներքին չափանիշների հարց է: Եթե մեր ներքին չափանիշը, ըստ որի մենք գնահատում ենք ինքներս մեզ, մեր լավ կամ վատ վիճակում լինելը Ադրբեջանն է, ապա մենք դատապարտված ենք երրորդ աշխարհի երկիր լինել, առանց իրական զարգացման որեւէ շանսի: Հոգեբանությունը երկրի այս կամ այն ուղղության զարգացման հիմքն է: Նա, ով համեմատում է Հայաստանը Ադրբեջանի հետ հոգեբանորեն հավասարության նշան է դնում իր եւ ադրբեջանցու միջեւ: Բայց Հայաստանը միայն մեկ հատիկ շանս ունի հաղթել տարածաշրջանային մրցակցությունում` ի սկբազնե ելնել գերազանցության դիրքերից Ադրբեջանի եւ այլ ասիական «պախանական» հասարակությունների նկատմամբ: Մեր ներքին չափանիշը ի սկզբանե պետք է լինի ոչ թե Ադրբեջանը, այլ Ֆրանսիայի, Գերմանիայի տիպի զարգացած երկրները: Նրանց հետ մենք պետք է ինքներս մեզ համեմատենք: Դա չի նշանակում, որ այդ դեպքում մենք վաղվանից Գերմանիայի նման օրինակելի պետություն կդառնանք: Բայց դա նշանակում է, որ մենք հենց այս պահից կարող ենք շարժվել այդ ուղղությամբ: Ավելին` մեր երազանքներում մենք պետք է ոչ թե ձգտենք Գերմանիայի պես, այլ Գերմանիայից ավելի լավ պետություն լինել: Ահա այս պարզ հասարակագիական ճշմարտությունն է, որ ի զորու չեն ընկալել «ազգային անվտանգությունից» եւ նման այլ բարձր թեմաներից բարբաջել սիրող մեր պետական այրերն ու նրանց սպասարկող վերլուծաբաններն ու մեկնաբանները:

Ուստա Հրանտ

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources