Category Archives: Պանորամա (հին)

Ինչո՞ւ Կարլսընը չի վերադառնում

“Ինքնագիր” ամսագրի երկրորդ համարում տպագրվել էր երիտասարդ երաժիշտ Արման Մարտիրոսյանի “Մերի” բանաստեղծությունը։ Այն առանձնապես ուշադրության չարժանացավ Continue reading

Լեւոն Շանթ. իշխանական հետաքննություննը

“Հին Աստվածներ”-ին հետեւած Լեւոն Շանթի պիեսներում (“Կայսր”, “Շղթայվածը”, “Ինկած բերդի իշխանուհին”, “Օշին պայլ”) մեր գրականության մեջ, թերեւս եզակի կերպով տրված են քաղաքական իրավիճակների տիպական մի քանի մոդելներ, ինչպես նաեւ բացահայտված է իշխանության այսպես ասած մեխանիկան՝ ընդհուպ մինչեւ իշխանության գոյաբանությունը։ Continue reading

Սասնա ծռեր. որդիների ապստամբությունը

Ինչպես հայտնի է Սասնա ծռեր էպոսի սկզբնամասի՝ Սանասարի ու Բաղդասարի ճյուղի պատմական նախահիմքը կապված է մ.թ.ա վեցերրորդ դարում Ասորեստանի Սինախերիբ (հայերեն աղբյուրներում՝ Սենեքերիմ) արքայի երկու որդիների կողմից իրենց հոր սպանությունն ու Հայաստան (ավելի կոնկրետ Տարոն-Սասունի տարածքում գտնվող Արմե Շուպրիա երկիր) փախչելն է, ինչը հիշատակվում Աստվածաշնչում եւ բաբելական աղբյուրներում։ Երկու եղբայրները, ինչպես համարվում է, դառնում են Սանասարի ու Բաղդասարի կերպարների նախատիպը։ Այսպիսով հայկական էպոսի առաջացման նախադրյալը դառնում է որդիների ապստամբությունը հոր դեմ եւ հայրասպանությունը։ Continue reading

Ակսել Բակունց. գիրը եւ մահը

Ի՞նչ կապ կարող է լինել գրի եւ մահվան միջեւ։ Continue reading

Ինչպե՞ս է հնարավոր Աստված 1915-ից հետո

Միանգամից ասեմ, որ չունեմ այս հարցի հստակ պատասխանը, բայց ինքը հարցադրումը ինչ որ առումով առանցքային է, թե որպես հասարակական` վերաբորվող բոլոր հայերին, կամ առնվազն ցեղասպանությունը վերապրածների սերունդներին, թե անձամբ իմ համար։ Continue reading

Աղդամն իմ հայրենիքն է

Բայց կարեւորը այստեղ ոչ այնքան Աղդամն է, որքան հայրենիքը։ Այսինքն` այնքան կարեւոր չէ, թե ինչպիսի աշխարընկալման պարագաներում Աղդամը կարող է ընկալվել որպես հայկական հայրենիքի մի մաս որքան այն, թե ի՞նչ է հայրենիքը։  Ի՞նչ իրականություն կարող է ընկալվել հայրենիք հասկացողության տակ, ինչպե՞ս է դա ավանդաբար ընկալվում մեր մոտ եւ արդյո՞ք հայրենիքը ավելի շատ օբյեկտիվ, թե՞ ավելի շատ սուբյեկտիվ հասկացողություն է։ Հայրենիքը, իհարկե, նախ եւ առաջ տարածք է, բայց ինչպիսի՞ տարածք։ Continue reading

Երեւանը եւ Չերեւանը 5.Երեկոյան Երեւան

Երեւանը, ինչպես հայտնի է, ամենից սիրուն է աշնանը եւ ավելի կոնկրետ` աշնանային երեկոներին, երբ արեւամուտի արեւի ճառագայթները մեղմորեն շոյում են քաղաքի տուֆակերտ շենքերը եւ տուֆակերտ շենքերով կառուցապատված Քաղաքի հրապարակը։ Օրվա մասերի եւ տարվա եղանակաների իզոմորֆիզմի դեպքում աշունը համապատասխանում է հենց երեկոյին, ինչպես որ, ասենք, գարունը համապատասխանում է առավոտվան, ձմեռը` գիշերվան եւ այլն։ Երկուսը միասին` երեկոն եւ աշունը համապատասխանում են արեւմուտքին (երեկո – արեւամուտ), ինչպես առավոտն ու գարունը արեւելքին եւ այլն։ Այսինքն աշնանային արեւամուտի միջոցով Երեւանը միանգամից շեշտված կապվում է արեւմուտքի հետ, էլ չասած նրա մասին որ երեկոն եւ Երեւանը մտնում են իրար հետ անագրամային եւ ալիտերացիոն ձայնագրական կապի մեջ։ Այսքանը կես-կատակ, կես-լուրջ։

Բայց ավելի լուրջ է այն, որ Երեւանը իր սահմանային դիրքով ուղված է դեպի Արեւմուտք, ինչը հայկական համատեքտում նշանակում է դեպի Արեւմտյան Հայաստան, դեպի Երկիր։ Continue reading

Երեւանը եւ Չերեւանը 4. Երկնային Երեւանը

Թամանյանի նախագծի մեջ երկու տարրերը` մոդեռնիստական ուտոպիզմը եւ արխաիկ միֆոլոգիզմը համընկնում են։ Երեւանի նախագիծը ազդված էր անգլիացի ճարտարապետ Հովարդի “Պարտեզ-Քաղաքի” գաղափարից (չնայած նրան, որ ի վերջո Թամանյանից անկախ պատճառներով “Պարտեզ-Քաղաքի” նախագծի միայն շատ քիչ մասը իրականություն դարձավ Երեւանում)։ Ճարտարապետական առումով Թամանյանի Երեւանը փոխառում է Հովարդի նախագծիծ` շրջանակաձեւ հատակագիծը, կենտրոնի եւ արտաքին շրջանակի միջեւ ընկած օղակաձեւ ու կանաչապատ ճանապարհի գաղափարը, դեպի ծայրամաս դուրս բերված գործարանային թաղամասը եւ այլն։ Բայց պետք է հաշվի առնել, որ Հովարդի նախագիծը ուներ ոչ միայն եւ ոչ այնքան զուտ ճարտարապետական, որքան սոցիալական ուտոպիստական հիմնավորում։ Continue reading

Երեւանը եւ Չերեւանը 3. Ճարտարապետությունը եւ գաղափարախոսությունը

Թամանյանի Երեւանը սկսվում է շրջանակաձեւ նախագծից։ Նախագծի ընդհանուր շրջանակաձեւոթյան հետ կորելացվում է կոնկրետ ճատարապետական լուծումների` դալանների, կամարների, “թամանյանական ոճի” շենքերի պատոհանների կլորությունը։ Շրջանակաձեւ հատակագիծը, շրջանակը ընդհանրապես, ինչպես դժվար չէ կռահել կապված է վերադարձի, վերածծնդի հասկացողությունների հետ։ Վերածծնդի գաղափարը դասականության (այդ թվում եւ նորդասականության) կարեւորագույն տարրն է եւ այդ առումով պատահակն չէ, որ նորդասական ճարտարապետությունը, որի արտահայտումներից է նաեւ “թամանյանական ոճը” հակված է շրջանակային ձեւերին։ Continue reading

Երեւանը եւ Եփրատի վերին ավազանը

Նախորդ շարադրանքում տեսանք, որ Թամանյանի Երեւանի եւ Արգիշտիի Էրեբունիի գլխավոր ատրիբուտներից է դրանց նորակերտումը` նախագծային բնույթը։ Եթե լինեինք դասական առասպելաբանական մտածողության կրող եւ մարինդ անիմ պապուասական ցեղի նման փնտրեինք իրերի “իսկական”, “գաղտնի” անունները ի հակադրություն դրանց բոլորին հայտնի առօրյա “բնական” անունների, ապա երկուսի` Երեւանի ու Էրեբունիի մոգական անունը կարող էր լինել` Նոր քաղաք (կամ Նորակերտ, որի մասին կխոսենք ավելի ուշ)։ “Նոր”-ը, սակայն ինքը ունի բազմաթիվ առումներ` հաճախ առաջին հայացքից իրար հակասող, որոնց մի փոքր մասը միայն կփորձենք բացել այս հոդվածով։ Continue reading

Երեւանը եւ Չերեւանը

Երեւանի մասին մենք գիտենք ամեն ինչ եւ ոչինչ։ Չերեւանի մասին չիգիտենք առհասարակ ոչինչ։ Continue reading