Category Archives: 7 Օր

Ցինիզմի և հակահեղափո- խականության արմատները հետսովետական տարածքում

Հետսովետական մարդու աշխարհայացքի հիմքը ցինիզմն է:

Continue reading

Կրասնոդարի մալոլետկաները, օրվա գիշերային ժամերը, ԿՀՎ-ն և հոգեխանգարմունքը

Ինչպես հիշում եք, 2008-ի մարտին մեր Գլխավոր դատախազության ներկայացուցիչները պնդում էին, որ փորձագիտական կարծիք կա, թե Ազատություն, Հայրենիք, Հաղթանակ կարգախոսները նյարդալեզվաբանական զենք են հանդիսանում, ինչը կոդավորում է մարդկանց վարկը: Իհարկե բոլորս այն ժամանակ բոլ-բոլ զվարճացանք հերթական (թեև աննախադեպ նույնիսկ հայկական պայմաններում) բլթոցի վրա: Անկեղծ ասած՝ այն ժամանակ էլ մոտս կասկած ընկավ, որ սա ոչ այնքան տեղական արտադրանք է, քանի որ ամեն դեպքում, ինչքան էլ որևէ հայ անձամբ ապուշ լինի, բայց հայրենիք, ազատություն և հաղթանակ բառերի համադրությունը հազիվ թե նրա մոտ ասոցիացվի ինչ-որ բացասական բանի հետ: Այստեղ հատուկ մտածողության տիպ է պետք, որը նախ պետք է տառապի պարտվածի հոգեբանական բարդույթով, երկրորդը պետք է իր պարտությունը կապի ազգային և ազատական գաղափարների հետ: Ես այն ժամանակ ենթադրեցի, որ այս հայտարարության հետքը Ռուսաստանից է գալիս Continue reading

Հակաբայղուշական

Նոր տարուց հետո առաջին հոդվածը միշտ էլ դժվար է լինում գրել:

Continue reading

Թող մեռելները թաղեն իրենց մեռելներին

Գալիք 2010թ. ոչ միայն նոր տարի է, այլև նոր տասնամյակի սկիզբ: Թվում է, թե տվյալ դեպքում կարող ենք գործ ունենալ ոչ միայն զուտ պայմանական, այլև բովանդակային անցման հետ: 2000-ականները, որոնք ձևական տեսանկյունից ավարտվում են այս տարի (բովանդակային առումով թերևս դրանց սահմանն անցնում է մոտավորապես 2008թ.-ով), մի ուրույն ժամանակաշրջան էին գոնե հետսովետական տարածքի համար (թերևս՝ նաև աշխարհի): Continue reading

Լեոնիդ Իլյիչ… Գորբաչով կամ Есть ли у вас план, мистер Фикс?

2009թ., որն իր հետ պատմություն է դարձնում մի ողջ տասնամյակ, ներհայաստանյան զարգացումների առումով եղավ նախորդ` 2008թ. շարունակությունը: Ըստ էության, քաղաքական առումով նոր տարի Հայաստանում չեղավ: Կարծես թե արդեն կարելի է նախնական ամփոփում անել Ս. Սարգսյանի կառավարման հիմնական միտումների առումով: Այդ կառավարման բավական տարօրինակ ռազմավարությունը կարելի է բնութագրել հետևյալ կերպ’ բրեժնևիզմ ներքին քաղաքականության մեջ և գորբաչովիզմ՝ արատքին քաղաքականության մեջ: Continue reading

Ժողովրդավարությունն ընդդեմ դոգմատիկ լիբերալիզմի

Շվեյցարիայում վերջերս կայացած հանրաքվեն, որի ընթացքում շվեյցարացիների մեծ մասը քվեարկեց երկրում նոր մինարեներ կառուցելու դեմ, առաջին հայացքից առանձնապես կապ չունի Հայաստանի հետ: Continue reading

Հայ-հայկական կոնֆլիկտի շուրջ

Հետաքրքրությամբ կարդացի Հրանտ Մելիք-Շահնազարյանի «Ազգային շահը, «երրորդ ուժը» և վրացական լոբբին» հոդվածը’ հրապարակված «7օր»-ում: Continue reading

Վարչարարությունից՝ քաղաքականություն

Ռեգնումի նորություններում մի քանի օր առաջ մի նյութ էր տեղադրված, ուր ոմն ռուս փորձագետ Երմոլաև շատ դիպուկ և սպառիչ բնութագրական էր տվել հետսովետական վերնախավերին: Ճիշտ է՝ բնութագրման համատեքստը ռուսական սովորական «տուֆտոցներն» էին Երրորդ Հռոմի և այլ բաբոյիս զառանցանքների մասին, բայց դա էական չէ: Continue reading

Արջուկը, Արշակ Բ-ն, Մեդվեդևը, Ժ.Ժ. Ռուսոն, Քոչարյանը և բազում այլք

Լավ էր, մոռացել էի Քոչարյանի գոյության մասին: Continue reading

Թվացյալ կայունութունը

Վերջերս «7օր»-ը մի քանի գործիչների և փորձագետների ուղղել է «Արդյո՞ք հասարակական բևեռացվածությունն այսօր մեղմացվե՞լ է» հարցը: Դատելով պատասխաններից՝ շատերն այս հարցում նույն սխալն են գործում, ինչ և 2008թ. ընտրություններից առաջ: Ցավոք, հայաստանյան փորձագետների և գործիչների զգալի մասը իրենց վերլուծություններում, դատողություններում ու կանխատեսումներում կենցաղային բանականության դիտարկումներին բնորոշ մակերեսայնությունից հեռու չեն գնում: Եթե իրավիճակն արտաքուստ հանգիստ է և «կայուն», նրանք դա հակված են շփոթել իրական կայունության հետ: Այդպիսի շփոթն ավելի քան ներելի է առօրյա պատկերացումների տեսակետից, բայց բացարձակ անհամարժեք է փորձագիտության և վերլուծականության տեսանկյունից, որոնց նպատակն էլ հենց այն է, որպեսզի արտաքուստ չերևացող, քողարկված միտումներն ու օրինաչափությունները բացահայտվեն: Այլապես եթե վերլուծությունը կամ մասնագիտական կարծիքը պետք է ասի այն, ինչ առանց այդ էլ «բոլորին հայտնի է», ապա կորչում է վերլուծականության ողջ իմաստը: Continue reading

Կարծիքներ եւ կարծրատիպեր

Քաղաքականությունն, անշուշտ, պրագմատիկ գործընթաց է, բայց ամենևին էլ ոչ այն չափի, որքան ոմանք են պատկերացնում մեր մոտ: Իդեալները և արժանապատվությունը նույնպես գործնական քաղաքականության էական մասն են կազմում, և եթե հայ նյութապաշտ չարչիներն ավելի ուշադիր լինեին, ապա կարող էին նկատել, որ աշխարհի հզորագույն պետություններն անցյալում էլ, այսօր էլ նրանք են, որոնք հավասարակշռություն են պահպանում իդեալիզմի և պրագմատիզմի միջև:

Continue reading

Գիտե՞ք՝ մեզ կոտորել են, ….եկե՛ք իմ հետ կինո

…չնայած այսքան տարի աշխարհին համոզել ենք, որ հայերը մինչև հիմա ապրում են Ցեղասպանության ցավով, իրականում սովետահայերի համար դա երբեք էլ լրջորեն վերապրած մարդկային ողբերգություն չի եղել, լավագույն դեպքում՝ քաղաքական շահարկման առարկա կամ ռուս աղջիկ կպցնելու միջոց… Continue reading

Գ. Նժդեհ` ցեղը և իր տականքը

«Նրանք գիտեն, որ թուրքը ռուսի զինակիցն է եւ ոչ թէ Հայաստանի: ….Գիտեն, ճանաչում են թուրքը, բայցիրենց ոչնչւոթիւնը քողարկելու համար, հպարտանւոմ են թուրքի հետ ունեցած իրենց երեւակայական բարեկամութեամբ»: Continue reading