Պետրոսի հաղորդումն եմ նայում, որի հյուրն ա մի հատ քահանա: Հերթական անգամ համոզվում եմ, որ մեր (եւ ոչ միայն մեր) քահանաները քրիստոնեության անվան տակ իրականում հեթանոսություն են քարոզում: Քահանան հակադրում ա բարոյականությունը ազատությանը` նախապատվություն տալով առաջինին: Բայց յուրաքանչյուր ոք, ով կարդավել ա Ավետարանը եւ Թղթերը, կարող ա հաստատել, որ դրա հիմնական իմաստը ազատության նախապատվությունն ա բարոյականության հանդեպ (իհարկե ոչ էնքան մաքուր ձեւով, բայց կարմկր գիծն էդ ա ե՛ւ Ավետարանում, ե՛ւ Պողոսի մոտ): Իսկ բարոյականությունը հեթանոսության կամ Հին Կտակարանի ժառանգությունն ա, որը ճիշտ ա Ավետարանում գուցե չի ժխտվում, բայց համենայն դեպս երկրորդական է համարվում ազատության համեմատ: Բարոյականությունը հեթանոսական հայրիշխանական աշխարհի ավանդույթն ա: Դա ներգծվել ա պատմական քրիստոնեության հետ, եւ ի վերջո շփոթվել ա դրա բուն էության հետ: Ու էսօր քրիստոնեության անունից խոսող քահանան փաստորեն հին քրմերի խոսքն է հասցնում մեզ: Ես չեմ ասում տվյալ դեպքում լավ ա, դա թե վատ, բայց դա փաստ ա, ու ինձ հետաքրքրիր փաստ:
Օրացույց
May 2012 M T W T F S S « May 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 Categories
Թեմաներ
"Ինծիլիգենցիա" 2008-ի սերունդը Ազգային Ապե՜ Արգիշտի Արցախ Բյուզանդականություն Եկեղեցի Երեւան Էշություն Էպոս Ընդդիմություն Ինտերնետ Իշխանություն Լեզու Կովկաս Հայ-թուրքական Հեղափոխություն Մարտի մեկ Նիկոլ Ուրարտու ՊԴՑ Պատմություն Սերժ Սարգսյան Ցեղասպանություն Քաղաք Քաղաքական Քաղաքակրթություն Օրվա ապուշություն անկախություն առասպելաբանություն բայղուշություն գաղութատիրություն գրական կայսրություն հայ-վրացական հասարակություն հոգեբանություն հոգեխանգարմունք մշակույթ ռուս-հայկական ռուս-վրացական ռուսական գաղափարախոսություն սովետականություն վերլուծականությունArchives
-
Վերջին մեկնաբանություններ
Blogroll