Կայսրության «շարժերը» եւ սահմանամերձ տարածքները
Վերջին մեկ տարվա մեջ կրկին աշխուժացել են Կովկասյան տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատման, առճակատումների կարգավորման եւ այլ «պուպուշ» բաների մասին խոսակցությունները: Իհարկե, այդ խոսակցություններն ուղեկցում են մեզ վերջին 20 տարվա ընթացքում, բայց 2008-ի ամառվանից ականատես ենք դառնում նաեւ որոշ, եթե ոչ հեղափոխական, ապա դեռեւս երկու-երեք տարի առաջ ոչ մեկի կողմից չկանխատեսված գործընթացների հետ` ռուս-վրացական պատերազմ (օս-վրացականի անվան տակ), ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորում (հայ-թուրքականի անվան տակ), իսկ այսօր էլ ուղղությունը կարծես փոխվել է դեպի արցախյան խնդրի «կարգավորում» (կարող ենք ենթադրել, որ սրա ճիշտ անվանումն էլ պետք է լինի` ռուս-ադրբեջանական «կարգավորում»` հայ-ադրբեջանականի անվան տակ): Continue reading →