Tag Archives: Մարտի մեկ

Կրասնոդարի մալոլետկաները, օրվա գիշերային ժամերը, ԿՀՎ-ն և հոգեխանգարմունքը

Ինչպես հիշում եք, 2008-ի մարտին մեր Գլխավոր դատախազության ներկայացուցիչները պնդում էին, որ փորձագիտական կարծիք կա, թե Ազատություն, Հայրենիք, Հաղթանակ կարգախոսները նյարդալեզվաբանական զենք են հանդիսանում, ինչը կոդավորում է մարդկանց վարկը: Իհարկե բոլորս այն ժամանակ բոլ-բոլ զվարճացանք հերթական (թեև աննախադեպ նույնիսկ հայկական պայմաններում) բլթոցի վրա: Անկեղծ ասած՝ այն ժամանակ էլ մոտս կասկած ընկավ, որ սա ոչ այնքան տեղական արտադրանք է, քանի որ ամեն դեպքում, ինչքան էլ որևէ հայ անձամբ ապուշ լինի, բայց հայրենիք, ազատություն և հաղթանակ բառերի համադրությունը հազիվ թե նրա մոտ ասոցիացվի ինչ-որ բացասական բանի հետ: Այստեղ հատուկ մտածողության տիպ է պետք, որը նախ պետք է տառապի պարտվածի հոգեբանական բարդույթով, երկրորդը պետք է իր պարտությունը կապի ազգային և ազատական գաղափարների հետ: Ես այն ժամանակ ենթադրեցի, որ այս հայտարարության հետքը Ռուսաստանից է գալիս Continue reading

Անկարելի սեր

Անցյալ հոդվածում խոստացա անդրադառնալ Ս. Սարգսյանի ելույթի այն փոքրաթիվ կետերին, որոնց մեջ կարելի է սեփական կարծիքի նշույլներ տեսնել, ի տարբերություն ելույթի մեծ մասի, ուր նմանակավում եւ կեղծվում են տեսակետներ, որոնք որեւէ կապ չունեն Ս. Սարգսյանի ներկայացրած քաղաքական թմի իրական աշխարհայացքի հետ: Այդ փոքրաթիվ կետերը ներառնում են 2008-ի ընտրարշավի, հայ-թուրքական հարաբերությունների եւ արցախյան կարգավորման թեմաները: Վերջին երկուսին այս պահին չեմ ուզում անդրադառնալ, քանի որ վերջին շրջանում դրանցից շատ եմ գրել: Իսկ ահա մարտի մեկի թեմայով ավելորդ չեմ համարում որոշ բաներ ավելացնելու: Continue reading

Թվացյալ կայունութունը

Վերջերս «7օր»-ը մի քանի գործիչների և փորձագետների ուղղել է «Արդյո՞ք հասարակական բևեռացվածությունն այսօր մեղմացվե՞լ է» հարցը: Դատելով պատասխաններից՝ շատերն այս հարցում նույն սխալն են գործում, ինչ և 2008թ. ընտրություններից առաջ: Ցավոք, հայաստանյան փորձագետների և գործիչների զգալի մասը իրենց վերլուծություններում, դատողություններում ու կանխատեսումներում կենցաղային բանականության դիտարկումներին բնորոշ մակերեսայնությունից հեռու չեն գնում: Եթե իրավիճակն արտաքուստ հանգիստ է և «կայուն», նրանք դա հակված են շփոթել իրական կայունության հետ: Այդպիսի շփոթն ավելի քան ներելի է առօրյա պատկերացումների տեսակետից, բայց բացարձակ անհամարժեք է փորձագիտության և վերլուծականության տեսանկյունից, որոնց նպատակն էլ հենց այն է, որպեսզի արտաքուստ չերևացող, քողարկված միտումներն ու օրինաչափությունները բացահայտվեն: Այլապես եթե վերլուծությունը կամ մասնագիտական կարծիքը պետք է ասի այն, ինչ առանց այդ էլ «բոլորին հայտնի է», ապա կորչում է վերլուծականության ողջ իմաստը: Continue reading

Պատմության թատրոնը

Զարմանալի է, թե ինչպես են բոլոր ժամանակների բռնապետությունները բութ համառությամբ կռում-կոփում իրենց հակառակորդներին, նրանց իմիջը եւ այսպես ասած` «պատմական կարիերան»: Թվում է, թե դժվար չէ համապատասխան եզրակացություններ անել նախորդների փորձից եւ փորձել շարժվել ուրիշ` ավելի ճկուն մեթոդներով: Շատ հեռուն գնալ պետք էլ չէ` պատմական դասեր քաղելու համար: Continue reading

Օրվա ապուշությունը

“ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 03.11.2009 թ. թիվ 3/3-3671 գրության համաձայն, Ն. Փաշինյանը 26.02. 2008 թ. մինչեւ 07.07.2009 թ. գտնվել է հետախուզման մեջ եւ հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել

“Համաձայն փաստաթղթի, պետական մարմինները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը 2008-ի փետրվարի 26-ից Հայաստանում չի բնակվել: Հարց է առաջանում. այդ դեպքում ինչպե՞ս են նրան մեղադրում 2008 թ. մարտի 1-ին իբր թե զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Գրությունից ստացվում է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը մինչեւ այս տարվա հուլիսի 7-ը Հայաստանում չի եղել: Հետաքրքիր է, թե ո՞վ է եղել 2009 թ. հուլիսի 1-ին ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացած Նիկոլ Փաշինյանը:”

Կա սահման ամեն ինչին, բայց միայն ոչ Հայաստանի “օրգանների” բացառիկ տխմարությանը:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Ստի մե՞րը

“Պատասխանելով պաշտպանների մարտի 1-ին վերաբերող հարցերին՝ Գևորգյանն ասաց, որ այդ օրն ինքը եղել է օպերայի տարածքում առավոտյան ժամը 6-7-ի կողմերը և այդ ժամանակ Արայիկ Պետրոսյանից հրաման է ստացել հատուկ միջոցներով՝ ռետինե մահակներով, օպերայի տարածքից դուրս հանել ցուցարարներին։ Գևորգյանը նշում է, որ դա արվել է օպարատիվ ծառայության աշխատակիցներին օգնելու նպատակով, ովքեր այդ օրը, վկայի խոսքով, փորձել են զննություն իրականացնել ցուցարարների վրաններում“։

Ստեղ են ասել` ստի մե՞րը:

 

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Արյունահեղության գաղափարախոսությունը

Անցած տարվա ներհայաստանյան կարեւորագույն իրադարձությունը անկասկած մարտի մեկի երեկոյան դեպքերն էին: Մոտենում է այդ իրադարձությունների մեկամյակը, եւ ժամանակն է որոշ ընդհանրացումներ անել այդ թեմայի շուրջ: Եթե հաջողվի, կփորձեմ դա անել մոտակա շաբաթների ընթացքում մի քանի հոդվածներով` անդրադառնալով հատկապես այն առումներին, որոնց կարծես ավելի քիչ ուշադրություն է դարձվում: Այդ առումներից է, օրինակ այն ինչ առայժմ պայմանական կկոչեմ մարտի մեկի գաղափարախոսություն: 2008-ի գարնանամուտի սպանություններով ուղորդված քաղաքացիների ջարդը դատարկ տեղում չգոյացավ: Այն նախապատրաստվեց այդ թվում նաեւ գաղափարական-քարոզչական ոլորտում իրադարձություններից ամիսներ առաջ: Մյուս կողմից հետմարտիմեկյան իրավական բեսպրեդելը նույնպես հնարավոր դարձավ այդ թվում նաեւ դրա թեկուզեւ ոչ բացահայտ գաղափարական հիմնավորման առկայության պարագայում: Continue reading

ՍԻՐՈ ԱՇՈՒՆԸ

«Սենց ուրեմն տենց մենք էլի դե գնում գնում էինք եւ հանկարծ դե բանը ոնց է՞ր գմփ եւ ոչինչ ոչինչ իսկ հետո բանը մի քիչ ու ավելի լավ ու լրիվ ու հիմա տեսնում ե՞ք»

Continue reading

Լեւոն Շանթ. իշխանական հետաքննություննը

“Հին Աստվածներ”-ին հետեւած Լեւոն Շանթի պիեսներում (“Կայսր”, “Շղթայվածը”, “Ինկած բերդի իշխանուհին”, “Օշին պայլ”) մեր գրականության մեջ, թերեւս եզակի կերպով տրված են քաղաքական իրավիճակների տիպական մի քանի մոդելներ, ինչպես նաեւ բացահայտված է իշխանության այսպես ասած մեխանիկան՝ ընդհուպ մինչեւ իշխանության գոյաբանությունը։ Continue reading

Ուստան ջղայնանում է հայերի վրա ռուսների պատճառով

Այն, որ Մոսկվայում բռնի ուժով ցրեցին ապրլի 24-ին նվիրված հայերի երթը Continue reading

Միայնակ մարդը

Բոլորովին մենակ մարդը կանգնած էր Ազատության հրապարակի հարթակում եւ զորահանդես էր ընդունում: Մեկ ու կես կիլոմետր շրջակայքով մարդկային գետ մի շունչ չկար: Ինքն էր այդպես ուզելª Քաղաքի կենտրոնում իր համար պաշտպանության գոտի էր ստեղծել, բարիկադավորվել էր: Ու դատարկության ու լռության մեջ դառնում էր դատարկ տարածքի ու սգավոր լռության «նախագահ»: Continue reading

Ազատության պողոտա

Հյուսիսային պողոտան` անկենդան, անծանոթ, արհեստական, սառը, վերամբարձ, մեծամիտ, վերեւից նայող` քաղաքի մեջ խորթ մարմին: Երեւանում էր, բայց «երեւան» չէր: Ոճը` դասական էր, բայց շունչը օտար` քաղաքի բացվաց վերք դառնալու աստիճան: Երեւանը` մայրական, ուշադիր, ջերմ, իր օղակաձեւ գրկում ամուր սեղմող, դարդն ու հոգսը մոռացնել տվող, անհոգացնող, անոխակալ, սահմանները ջնջող, բոլորին հավասար աչքով նայող, բոլորի համար մի բաժակ սուրճ նախատեսած. Պողոտան ինքը տեղով սահման, միջինին ու խեղճին արհամարհող, չտես գավառական տիկին: Այսպես է՛ր: Continue reading