Tag Archives: ՊԴՑ

Կրասնոդարի մալոլետկաները, օրվա գիշերային ժամերը, ԿՀՎ-ն և հոգեխանգարմունքը

Ինչպես հիշում եք, 2008-ի մարտին մեր Գլխավոր դատախազության ներկայացուցիչները պնդում էին, որ փորձագիտական կարծիք կա, թե Ազատություն, Հայրենիք, Հաղթանակ կարգախոսները նյարդալեզվաբանական զենք են հանդիսանում, ինչը կոդավորում է մարդկանց վարկը: Իհարկե բոլորս այն ժամանակ բոլ-բոլ զվարճացանք հերթական (թեև աննախադեպ նույնիսկ հայկական պայմաններում) բլթոցի վրա: Անկեղծ ասած՝ այն ժամանակ էլ մոտս կասկած ընկավ, որ սա ոչ այնքան տեղական արտադրանք է, քանի որ ամեն դեպքում, ինչքան էլ որևէ հայ անձամբ ապուշ լինի, բայց հայրենիք, ազատություն և հաղթանակ բառերի համադրությունը հազիվ թե նրա մոտ ասոցիացվի ինչ-որ բացասական բանի հետ: Այստեղ հատուկ մտածողության տիպ է պետք, որը նախ պետք է տառապի պարտվածի հոգեբանական բարդույթով, երկրորդը պետք է իր պարտությունը կապի ազգային և ազատական գաղափարների հետ: Ես այն ժամանակ ենթադրեցի, որ այս հայտարարության հետքը Ռուսաստանից է գալիս Continue reading

Ազիա, Եվրազիա, շտո զա բեզոբրազիե (մտքի տիտան 2)

“Ես հասկանում եմ հարցի ենթատեքստը` ազատ ու արդար ընտրությունների, իշխանության լեգիտիմության մասին: Սակայն ես կարծում եմ, որ մենք եթե նայում ենք ընտրությունների ընդհանուր արդյունքները, ապա ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որը մշտապես եղել է ժողովրդի կողքին, այլ ոչ թե ընտրությունից ընտրություն է հիշեցրել իր մասին: Եթե գնանք մարզեր, ապա գերազանցապես ՀՀԿ-ն ունի գրասենյակներ այնտեղ, եւ մշտապես է եղել ժողովրդի մեջ:”

Իսկ սովետի վախտ, եթե այցելեիք մարզեր, ապա այնտեղ միան Կոմկուսի գրասենյակները կտեսնեիք: Բայց վիճելն, իհարկե, ավելորդ է, ուղղակի հաճույք ստանանք, հերթական մտածողիկուս տիտանիկուսից:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Օպա՜, օպա՜, Ամերիկա, Եվրոպա (օրվա ապուշությունը)

“Աշոտ Նավասարդյանը ժողովրդավարության մասին խոսելիս նշել էր, որ դա միջոց է մեր ազգային պետական ծրագրերն ու նպատակներն իրականացնելու համար, եւ մենք գիտենք, թե ժողովրդավարություն ներմուծողներն ովքեր են, ինչ ծրագրեր են հետապնդում: Եթե այս առումով նայենք, ապա նույն Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում պարբերաբար նման ընդհարումներ են լինում, եւ ոչ թե տասը զոհ է լինում, այլ` լինում են հարյուրավոր զոհեր: Սակայն որեւէ գերտերության չեն մեղադրում, այդ դեպքերը նրանց իշխանության դիրքերի խաթարման պատճառ չեն հանդիսանում:”

Մտքի թռիչքն անուրանալի է: Ուշադրություն դարձրեք, հետեւյալ “տրամաբանական կապի” վրա` “ժողովրդավարությունը դա միջոց է ազգային պետական ծրագրերին հասնելու համար” եւ անմիջապես հետո` “գիտենք, թե ժողովրդավարության ներմուծողներն ովքեր են”: ԱյսինքնՍ, չհասկացանք, ապեր, հԸմի միջոց ա լավ բանին հասնելու, թե՞ փիս բան ա, որ վատ մարդիկ են ներմուծում: Ֆրանսիայի ու Ամերիկայի մոմենտը` նո քոմենթս:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Էտիկ ո՞րն ա (մտքի հերթական տիտանը 1)

“Որպես…ազգային մտածելակերպի տեր մարդ”: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյան:
Տեսնես, ազգային մտածելակերպի տեր մարդը ո՞րն ա:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Օրվա ապուշությունը

“ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 03.11.2009 թ. թիվ 3/3-3671 գրության համաձայն, Ն. Փաշինյանը 26.02. 2008 թ. մինչեւ 07.07.2009 թ. գտնվել է հետախուզման մեջ եւ հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել

“Համաձայն փաստաթղթի, պետական մարմինները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը 2008-ի փետրվարի 26-ից Հայաստանում չի բնակվել: Հարց է առաջանում. այդ դեպքում ինչպե՞ս են նրան մեղադրում 2008 թ. մարտի 1-ին իբր թե զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Գրությունից ստացվում է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը մինչեւ այս տարվա հուլիսի 7-ը Հայաստանում չի եղել: Հետաքրքիր է, թե ո՞վ է եղել 2009 թ. հուլիսի 1-ին ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացած Նիկոլ Փաշինյանը:”

Կա սահման ամեն ինչին, բայց միայն ոչ Հայաստանի “օրգանների” բացառիկ տխմարությանը:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Օրվա ապուշությունը

«Եթե դուք ուզում եք, մտադրություն ունեք, որ ով ինչպես ուզենա, ժամը տասից հետո աղմուկ-աղաղակներ անի, կամ չգիտես, չեմ պատկերացնում, ձեր պատկերացմամբ հասարակական կարգը խանգարելը, եւ մենք պետք է ձեռնպահ մնանք, որովհետեւ կարող է նմանատիպ հարցադրումներ լինեն, ես ձեզ վստահեցնում եմ, որ դա այդպես չէ»

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Չէ, հա՞

«Մեր հայրապետը ճիգ և ջանք չի խնայում Հայ Եկեղեցու հեղինակությունը բարձրացնելու և արթուն աչքով վերահսկում է, կարգ ու կանոն հաստատում, անձամբ համակարգում գործունեության բոլոր ոլորտները: Իր տեսլականը ակնհայտորեն հզոր Եկեղեցի ունենալն է՝ առաքելության լիակատար շնչառությամբ: 21 դարի մարտահրավերներին դիմակայելու համար Գարեգին Երկրորդը պայքարում է հանուն ազգային ինքնագիտակցության ամրակայման և ջանում է կատարել ամեն հնարավորը, որպեսզի Հայոց աշխարհի հոգևոր ժառանգությունը դառնա այսօրվա հայության կյանքի անկապտելի մասը»

Вот оно как ведь…: Իսկ դուք նկատել ե՞ք ճիգը:

Ուստա Հրանտ

 

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Օրվա ապուշությունը

“Որպես ԱԺ պատգամավոր՝ ուղղակի ողջունում եմ պարոն Գյուլին, որ ինքն իրականում իր քայլերով նպաստել է և նպաստում է, որպեսզի հայ-ադրբեջանական հարցի խաղաղ կարգավորումը լինի առավելագույնս արդարացի և միջազգային իրավունքի նորմային համապատասխան”
Հանրապեական պատգամավոր` Արտակ Դավթյան

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ՍԻՐՈ ԱՇՈՒՆԸ

«Սենց ուրեմն տենց մենք էլի դե գնում գնում էինք եւ հանկարծ դե բանը ոնց է՞ր գմփ եւ ոչինչ ոչինչ իսկ հետո բանը մի քիչ ու ավելի լավ ու լրիվ ու հիմա տեսնում ե՞ք»

Continue reading