Գործակալները

Ես ինքս ինձ խոստացել էի մոտակա ժամանակներս այլևս բան չգրել ռուս-հայկական հարաբերությունների շուրջ: Աշխարհում կան բազմաթիվ ուշագրավ թեմաներ որոնց շուրջ ասելիք կա, որ չի ասվում: Ես ել ի վերջո բարոն Մյունխհաուզենը չեմ, ու թեև համարում եմ, որ “միայնակը դաշտում” այնուամենայիվ զինվոր է, բայց “ժամը 4-ին Անգլիային պատերազմ” չեմ պատրաստվում հայտարարել (գոնե առայժմ):

Очередное колебнутие мелкого буржуа

Սակայն ես խախտում եմ իմ խոստումս, որովհետև երբ մեր “ընդդիմադիր” (հետաքրքիր է “ընդդիմադիր” ինչի՞ն) համարվող առաջնորդներից մեկը Երևանում հանրահավաք է կազմակերպում “երբ ռուսական զորքերը գնում են` հայերը հետևում են նրանց” կարգախոսներով ու ինչ որ նամակներ հանձնում այդ կապակցությամբ Վրաստանի դեսպանին, իսկ նույն ժամանակ Մոսկվայում վերջին ամսվա ընթացքում երկրորդ անգամ սպանում են Բաքվի ջարդերից փրկված հայ երիտասարդին ու նկարահանում են սպանությունը թվային կամերայի վրա, ես մտածում եմ, թե կարո՞ղ է իրոք մինչև հիմա Ներսես Մեծի նզովքն է, որ գործում է մեր երկրի վրա և ի վերջո իրոք պատերազմով է լուծվելու է հերթական այս ազգային “քաղաքականությունը” ու ստիպված եմ լինելու Խորենացու մի ավանդական ողբ ես էլ գրեմ: Բայց ես ողբ չեմ սիրում գրել, դրա համար մտածեցի` ավելի լավ է մի անգամ էլ ստանձնեմ իմ վրա “թագավորը մերկ է” ասող փոքր տղայի դերը, գուցե այս անգամ օգնի՞: Իսլամիստները մի լավ եզր ունեն: Իսլամից հեռացած ու մոջահեդների դեմ կռվող սեփական հայրենակիցների համար` “մունաֆիգ”: Այ հենց մունաֆիգների մասին էլ այսօր կխոսենք:
Եվ այսպես ուրեմն, ռուսական բազաները դուրս են բերվում Ջավախքից և պատմական փորձն էլ իբր ցույց է տալիս որ “ երբ հեռանում են ռուսական զորքերը, նրանց հետևում են հայերը”, այս առիթով էլ պետք է բողոքներ կազմակերպել` կոչելով հայ բնակչության անվտանգության պահպանմանը: Դժվար է գտնել մի նախադասություն, ուր միաժամանակ այսքան անհեթեթություններ կուտակված լինեին: Փորձենք անդրադառնալ դրանց կետ առ կետ:
Նախ` բազաների մասին պայմանագիրը և ռուսական զորքերի դուրս բերման գործընթացը Ջավախքից` կատարված իրողություն է, փաստ է: Այս փաստն այլևս դուրս է հայկական կողմի ցանկացած վերահսկողությունից, քանի որ Ջավախքը գտնվում է Վրաստանում, ու բազաների խնդիրը որոշվում է ու որոշվել է այդ երկրի ու Ռուսաստանի միջև: Վատ է, դա թե լավ է, դուր է գալիս մեզ, թե չէ` կապ չունի արդեն: Զորքերը դուրս են բերվում` “ֆսյո”: Նույնիսկ, եթե իրոք այստեղ հայ բնակչության անվտանգության խնդիր կա, հիմա արդեն ուշ է ու անիմսատ բողոքարկել այս գործընթացը: Անիմաստ է, որվհետև նպատակը միանգամայն անիրականանալի է: Բայց միթե՞ մարդիկ, որոնք այնուամենայնիվ բողոքում են սրա դեմ չե՞ն հասկանում այսքանը: Կարծում ենք` հասկանում են: Ուրեմն, նրանց նպատական էլ այն չէ, ինչ հայտարարում են: Ուրեմն հայ բնակչության անվտանգությունը նրանց չի հետաքրքրում, այլ մեկ ուրիշ բան: Բայց ինչի՞ նրանք այդ ուրիշ բանը ուղիղ չեն ասում, այլ քողարկում են ՀՀ քաղաքացիներից: Հռետորական հարցեր:

Since I’ve been lovin’ you baby

Բայց մենք շարունակենք: “Հայերը միշտ հեռացել են, երբ հեռացել է ռուսական բանակը”: Պատմաբանիս կրթությունը չհերիքեց, որպեսզի մտաբերեմ մեր նորագույն պատմության շրջանում ակնհայտ ու իր հետևանքներով կայուն մի դեպք, երբ ռուսական զորքի գնալը կամ գալը ինչ որ մի առանձնահատուկ լավ բան նշանակեր հայ ժողովրդի համար: Բայց դե գուցե մարդիկ կան, որոնք ավելի “արհեստավարժ” են այս խնդրում քան նվաստս: Սակայն, տարրօրինակ կերպով հակառակ դեպքերը` այսինքն, երբ ռուսական զորքը գալիս էր ու հայերի անվտանգությունը միայն տուժում էր, առատորեն կարողացավ հիշել նույնիսկ իմ նման տգետ մեկը:
1905 թվականին Բաքվում ռուսական զորքը մի քանի օր սառնասրտորեն հետևեց, մինչ թաթարները ջարդում էին հայերին: Եվ դեպքերի ժամանակակիցների համար գաղտնիք չէր ռուսական պաշտոնական մեքենայի դերը այս իրադարձություններում, որով վերջինս ցանկանում էր պատժել ազգային պահանջներ ունեցող հայերին: Գաղտնիք չէր և այդ պատճառով հայերի կողմից ահաբեկվեցին ռուս պաշտոնյանները, այդ թվում Բաքվի նահանգապետ Նաղաշիձեն:
1920 թվականին, ռուս զորքերը մուտք գործեցին Անդրկովկաս ու դաշնակցելով 1918 նրանց թիկունքից կրակող թաթարների ու թուրքերի հետ, երեքով վերաբաժանեցին առանց այդ էլ կիսատ-պռատ Հայաստանը:
1991 թվին էլ բոլորս ենք ականատես եղել: Եթե ինչ որ մեկը չի հիշում` կարող ենք հիշեցնել, որ ռուս զորքը նույն իր հին ռազմավարական դաշնակիցների հետ միասին գաղթեցնում էր Լեռնային ու Դաշտային Ղարաբաղի հայ բնակչությանը: Ու եթե Աստծո կամքով կայսրությունը նույն այդ 1991–ին չփլուզվեր, դեռ մեծ հարց է թե այսօր հայերի էթնիկ տարածքը ի՞նչ սահմաններ կունենար: 1992-ին ռուս զորքը գնաց, ու զարմանալիորեն հայերը ոչ միայն չհեռացան նրա հետևից, այլև մեր մեջ ասած ուրիշներին հեռացրեցին վիճելի տարածքներից:
Այս օրինակները կարելի բազմապատկել, բայց ավելի լավ է երևի պահանջ դրվի, որ քաղաքականությամբ զբաղվելու հավաքնություն ունեցողները հայ պատմության քննություն հանձնեն նախքան այդ զբաղմունքի թույլտվության ստանալը: Մենք ել մեր հարգելի ընթերցողի հետ միասին, կարող են եզրակացնել, որ առնվազն միանշնական չէ այն պնդումը թե ռուսն է եղել ու մնում հայ բնակչության անվտանգության միակ պաշտպանը:

Ի՞սկ Կոզլևիչը

Լավ, բա եթե ռուս զորքը եղել է ու մնում է Ջավախքի հայ բնակչության անվտանգության միակ ու անփոխարինելի երաշխիքը, եթե վերջին տասնամկյակում Ջավախքի հարցը հիշվեց ու մուտք գործեծ տեղեկատվական դաշտ միայն, երբ հասկանալի դարձավ, որ ռուս զորքը այնետղից այլևս դուրս է բերվելու և որ ռուս-վրացական հարաբերությունները վերջնականապես սառը պատերազմի են վերածվում (մինչև 2003 թ. Ջավախքի մասին մեզանում հիշատակումները շատ հազվագյուտ էին, երևի այնտեղ այն ժամանակ ոչ մի “ազգային” խնդիր չկար), եթե այս բոլորը այսպես է, հարց չի՞ առաջանում` բա հայ պետություն ու հայ հաղթանակած բանակ կոչվածը, որն ի տարբերություն Ռուսաստանի անմիջապես սահմանակից է Ջավախքին էլ ո՞ր օրվա համար է: Եթե հանկարծ Աստված ոչ արասցե` Ջավախքի հայերին իրոք կենսական վտանգ սպառնի, ինչո՞ւ հայկական բանակի ստորաբաժանումները չեն կարող դա վերացնել: Թե՞ Հայաստանի անկախությունը մեր քաղաքական գործիչների համար լուրջ փաստ չէ, իսկ խոսակցությունները “տարածաշրջանում ամենամարտունակ բանակի” մասին` փուչ են: Ապշեցուցիչ է այն տրամաբանությունը, ըստ որի Ջավախքահայության գոյության վտանգի սպառնալիքի դեպքում պաշտպանը պետք է լինի ոչ թե հայկական, այլ ռուսական բանակը: Ապշեցուցիչ է իհարկե եթե գործ ունես իրական նպատակները չթաքցնող քաղաքական դիրքորոշման հետ: Բայց միանգամայն օրինաչափ է գործակալական մտածողության համար: Այն “գործակալությունը” (այսինքն գրաբարից թարգմանած` պետական կառույցը), որին ծառայում են “ազգային շահերի” մեր որոշ պաշտպանները ոչ միայն լուրջ չի ընդունում Հայաստանի անկախությունը, այլև առհասարակ Խորհրդային Միության փլուզման փաստը:
Եվ այստեղ տեղին է կրկին հիշել Մոսկվայում հայ երիտասարդի վերջին սպանությունը: Ինչպես պնդում է այդ գործով զբաղվող հայ իրավաբանը, այդ սպանությունը իրականացվել է այնպիսի բարձր “վարպետությամբ”, որ կասկածներ այլևս չի կարող հարուցել սպանողների հատուկ պատրաստվածությունը: Այսինքն` ինչ որ մեկը զբաղվում է այնուամենայինիվ “տղաների” վարժաքներով: Երևի բարդ չէ կռահել, թե որ կառույցներն են ի զորու նման “վարժանքները” լավագույնս ապահովել: Հիշեցնենք նաև, որ սպանությունը կատարվել է գնացքի ուղեվորների աչքի առջև, սպանողները գոռում էին` “Փառք Ռուսաստանին” և նկարահանում էին իրենց “գործը” թվային կամերայի վրա: Չենք ուզում ավելորդ կասկածամտության մեջ ընկնել, բայց արդեն բավականին զարմանալի է այն փաստը, որ երկրորդ անգամ անընդմեջ սպանվում է մի հայ երիտասարդ, որը ժամանակին վերապրել է Բաքվի ջադերը: Ի՞նչ են ուզում սրանով մեզ հասկացնել:
Ինչ էլ չլինի Ռուսաստանն է այսօր միակ երկիրը, ուր հայերին սպանում են ազգային պատկանելիության համար և դրանով իսկ արդեն սև հումորի են նմանվում ջավախքահայերի անվտանգությունը ռուսների ձեռքով ապահովելու կոչերը: Բայց եթե ռուսական պաշտոնական որևէ կառույցի դերը այս սպանություններում դառնում է ավելի ու ավելի հավանական, ապա մեր այն գործիչները, որոնք այստեղ ներկայացնում են այդ կառույցների շահերը, հայտվում են արդեն ավելի քան կասկածելի բարոյական դաշտում:

О мерах по ликвидации троцкистских двурушников

Ի վերջո իրերը պետք է կոչել իրենց անուններով: Մենք գործ ունենք օտարերկրյա գործակալների հետ: Պարտադիր էլ չէ, որ մարդ ուղղակի գործակալ լինի: Բավական է, որ նա գործակալան աշխարհայացք ունենա ու մտածողություն: Եթե նորմալ մարդու աշխարհայացքի, կամ իրերի դիտման կենտրոնը գնտվում է իր հայրենիքում, ապա գործակալի մոտ տեսադաշտի կենտրոնը շեղված է:
Գործակալները պետք է մերկացվեն և զրկվեն Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու այն առատ հնարավորությունից, որն այսօր նրանք ունեն: Սա այլակարծության սահմանափակման կոչ չէ: Այլակարծությունը Հայաստանում առանց այդ էլ սահմանափակված է` դրա փոխարեն ազդեցության գործակալները կարծիքները տարածելու ամենալայն դաշտն ունեն: Նրանք երկիրը կործանման կտանեն և այսօր դեռ նրանց ներողամիտ վերաբերվողները` վաղը հայհոյելու են այսօրվա իրենց կարճատեսությունը: Ժամանակին Հայաստանում այսպես կոչված “լյուստրացիան” (ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ համագործակցող անձանց ցուցակների բացահայտում) իրականություն չդարձավ: Կան բազմաթիվ փաստարկներ առ այն, թե ինչու դա անել պետք չէր: Եվ այդ փաստարկների մի մասն իրոք համոզիչ է: Բայց այնուամենայնիվ հակափաստարկներն էլ թույլ չեն: Բազմաթիվ մարդիկ, ոչ միյան չզգացին, որ ԽՍՀՄ ժամանակաշրջանում իրենց համագործակցությունը և մասնակցությունը հասարակական և գաղափարախոսական ստի և կեղծիքի վերարտադրմանը դատապարտելի արարք է, ոչ միյան զղճում չունեցան այդ կապակցությամբ, այլև այսօր էլ շարունակում են նույն տերերի վրա աշխատել: Ավելին` երիտասարդ հերթափոխը գալիս է նրանց գործը շարունակելու: Ի վերջո անկախության ձեռք բերման գլխավոր ռազմավարություններից պետք է լիներ անվտանգության սեփական համակարգի իրական կայացումը, բայց ըստ երևույթի Հայաստանում դա այդպես էլ տեղի չունեցավ: Ահա, թե որտեղ իրոք կա հայ ժողովդրի անվտանգության առաջնային խնդիր:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements

One response to “Գործակալները

  1. Ծանուցում՝ 2006-ի հակառուսական շարքից « Ուստա Հրանտի արհեստանոց

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s