Երևանյան պարտիզանը և “Հակագյորմամիշ” գործողությունը

Երևանի հետագա զարգացումը չսահմանափակված վայրի կապիտալիզմի ուղով կարող է բերել մեր հասարակությանը դեռևս անծոնոթ մի շարք երևույթների առաջացմանը: Դրանցից կարող է լինել, օրինակ, “քաղաքային պարտիզանի” հանդես գալը: Կանխատեսելով և ողջունելով մարդկային այդ տիպի առաջացումը մեր մայրաքաղաքային լանդշաֆտում` ցանկանում ենք մի քանի նախնական խորհուրդներ տալ գալիքի քաղաքային բանահյուսության այդ համեստ ու անանուն հերոսներին: Կարծում ենք երևյանյան քաղաքային պարտիզանի պայքարը կունենա իր առանձնահատկությունը այլ երկրների նմանատիպ շարժումներից: Այդ առանձնահատկությունը մենք տեսնում ենք նրանում, որ երևանյան պարտիզանի պայքարը ամենայն հավանականությամբ կսկզբնավորվի մայրաքաղաքի կենտրոնը օրեցօր այլանդակող նոր շինությունների դեմ անմիջական գործնական պայքարից (ի նկատի ունենք ոչ թե այսպես կոչված “օրինական” պայքարի ձևերը` պիկետներ, կոչեր և այլն, այլ հենց “պարտիզանական”, “ոչ լեգետիմ” միջոցները, որոնց մասին ստորև կխոսենք):

Կարելի է ասել, որ բառացիորեն օր չի անցնում որպեսզի կենտրոնով քայլելիս, չնկատես, որ հերթական մի շենք այլևս գոյություն չունի, կամ ևս մի կանաչ տարածություն վերացել է, և նրա տեղը աշխույժ շինարարություն է: Իսկ վերջին տարիներին ձեռք բերված փորձը ցույց է տալիս, որ սովորաբար նոր շինարարությունը որևէ հաճելի բան չի խոստանում (բացի մեկ երկու բացառություններից): Ու քանի որ մի փորձելով պայրքարի օրինական միջոցները կենտրոնի նոր կառուցապատման դեմ, ապագա պարտիզանը համոզվել է դրանց անարդյունավետության մեջ, ապա նրա ներքին արմատականացումը դառնում է անխուսափելի, որն էլ ուշ թե շուտ կարող է բերել համապատասխան արտաքին արտահայտումների:

Պարտիզանական պայքարի մեթոդները երևանյան միջավայրում: Այսպիսով, երևանյան պարտիզանի առաջնային նպատակը լինելու է այսպես ասած “ճարտարապետական ճակատում” պայքար ծավալելը: Հետագա խնդիրներն էլ պարզ կդառնան այս առաջնային քայլի գործնական փուլի ծավալումից հետո: Այս պայքարի օբյեկտները պարզ են ու բոլորի աչքի առաջ են: Կոնկրետ մեթոդները և “տեխնոլոգիաները”, որոնք կօգտագործի երևանյան պարտիզանը կարող են տարբեր լինել և կընդգրկեն լայն դիապազոն: Ընդհանուր մարտավարական նպատակը կլինի Երևանի կենտրոնը այլանդակող նորակառույցներին ինչ որ ձևի վնաս հասցնելը` մանրից մինչև խոշոր ըստ հնարավորությունների ու առկա ռեսուրսների և ըստ այն սկզբունքի, որպեսզի մինիմալ տուժեն կոնկրետ մարդիկ: Այս դիապազոնի մի կետում տեղադրվում են այնպիսի անմեղ ու էպատաժային գործողություններ, ինչպիսիք են նորակառույց շենքերի պատերի վրա զանազան գրաֆիտիների տեղադրումը, ապակիների ջարդուփշուր անելը և այլն, իսկ մյուս հակադիր կետում օբյեկտների ուղղակի ոչնչացումը (այն դեպքերում եթե դա հնարավոր է անել առանց մարդկային զոհերի): Գրաֆիտիները գործողության ամենահեշտ իրագործելի ձևն են: Դրանք պետք է իմաստավորված լինեն և ևս ընդգրկեն լայն դիապազոն: Ամենապարզունակ ձևն է պարզապես հայհոյանքներ գրելն է, որը ինքնին ընդունելի և նորմալ է տվյալ պարագայում: Կարող են լինել և ավելի օրիգինալ ձևեր: Օրինակ նորակառույցների պատերը կարելի է զարդարել ինքնատիպ ոճի կարճ բանաստեղծություններով և այդպիսով, վայրի կապիտալիզմի հաղթանակը խորհրդանշող օբյեկտները կվերածվեն ազատ ու անշահավետ ստեղծագործության ներկայացման դաշտի: Քանի որ այդ գրվածքները անընդատ կջնջվեն, ապա դրանով տեսանելի կդառնա այն հակասությունը, որը գոյություն ունի ազատ մտքի ու ազատ ստեղծագործականության և վայրի շուկայականության միջև:

Ցանկ Երևան քաղաքի կենտրոնական հատվածի ոչնչացման ենթակա առաջնային օբյեկտների: Արդեն այսօր կարելի է կանխատեսել այն ցանկը, որը կընդգրկի պարտիզանական գործողության ենթակա առաջնահերթ օբյեկտները մայրաքաղաքում: Այս ցանկը իհարկե շատ անկատար է և սուբյեկտիվ: Այն կազմել ենք կենտրոնով կատարված մեր վերջին զբոսանքի ընթացքում, բավականին հապճեպ: Այդ պատճառով նրա մեջ կարծում ենք չեն մտել շատ օբյեկտներ, որոնք պարզապես մեր ուշադրությունից վրիպել են: Բայց համոզված ենք, որ մեր ընթերցողները իրենք հաճույքով կավելացնեն նորանօր անուններ մեր անկատար ցանկին:

Մեր կարծիքով ցանկը գլխավորելու բոլոր տվյալներն ունի Աբովյան փողոցի Թումանյանի խաչմերուկից նեքև ընկած հատվածի այն շինությունը, ուր այսօր գտնվում է նորաբաց “Տեռա Նովա” խանութը: Ինքը շենք է միանգամայն անճոռնի ու մանավանդ անկապ է Աբովյանի այդ հադվածի ճատարապետական գերիշխող ոճի ֆոնի վրա: Դրան ավելացրած խանութի բացման կապակցությամբ շենքի վրա տեղադրված են ծայրահեղ անճաշակ հիմնականում սլավոնական կամ եվրոպական արտաքին ունեցող իրենցից ահավոր գոհ ու իրենց շատ “սեքսի” զգացող բոզոտ ծտերի պատկերներ (չէ որ ի վերջո պոռնիկներն էլ են լինում ճաշակով ու անճաշակ): Այս շենքի հանդիսավոր ոչնչացումը կարելի է համարել հայկական ներքաղաքական օրակարգի առաջնահերթ հարց: Ցանկացած իշխանափոխություն մեր կարծիքվ անկատար կմնա, ու ցանկացած նոր իշխանություն չի կարողանա ապացուցել իր բարեփոխական նպատակների անկեղծությունը մինչև որ գոնե չխոստանա կարճ ժամկետներում վերացնել այդ շենքը Աբովյան փողոցից: Եվ իհարկե քաղաքային պարտիզանը պետք է երդվի ամեն գնով վնաս հասցնել այդ շենքին: Աբովյանով իջնելով մինչև Պուշկինի խաչմերուկ` նկատում են պարտիզանական ապագա գործունեության մի նոր հարմար օբյեկտ: Դա հենց Պուշկին-Աբովյան խաչմերուկի դեպի Նալբանդյան տանող հատվածում կառուցված բնակելի բարձրահարկն է: Ինքն իրեն նա այդքան էլ վատը գուցե և չլիներ, եթե կառուցված լիներ քաղաքի այլ մասում: Ավելին, շատ լավ կնայվեր, եթե լիներ օրինակ Ավանում: Բայց քաղաքի այդ հադվածում նա միանգամայն անկապ է նայվում: Ուստի և մտցնում ենք մեր ցանկի մեջ: Հայացքը ուղելով դեպի փողոցի հակառակ կողմ մեր առջև բացվում է Հյուսիսային պողոտայի կառուցապատման հորիզոնը: Այստեղ իհարկե մեր պարտիզանի առջև կբացվեն ամենալայն հեռանկարները: Կառուցվող շենքերի մեծ մասը ենթակա են անհապաղ “վնասազերծման” ընդհուպ մինչև պողոտայի “կետային ռմբակոծություն”: Կարծում ենք քչերը կվիճեն մեր հետ այս հարցում: Շարունակելով մեր ճանապարհորդությունը, չենք կարող մեր ուշադրությունից բաց թողնել, մի մանր, բայց կարևոր օբյեկտ` Հանրապետության Հրապարակի վրա տեղադրված անիմաստ էկրանը` ուղիղ Լենինի արձանի տեղում: Ինչպես որ ժամանակին այդ արձանի վերացումը, նույնպես էլ և այսօր էկրանի դեմոնտաժը պետք է խորհդանշի նոր ժամանակների գալը Հայաստանում: Քաղաքային պարտիզանի համար կարող է բավականին հարմար օբյեկտ լինել ուղիղ և անզոհ ոչնչացման տեսակետից: Ի դեպ իջնելով հրապարակից էլ ներքև` նկատեցինք, որ Սպայի տունն էլ այլևս չկա: Հետաքրքիր կլինի տեսնել, թե այնտեղ ինչ են կառուցելու: Կարծում ենք այդ դեռ գոյություն չունեցող շինությունն էլ արժանի կլինի պարտիզանական գրոհի: Ցանկի վերջում ցանկանում ենք հիշատակել նաև Աբովյանի ավելի վերևի հատվածում, Երիտասարդականի խաչմերուկում գտնվող մի հրաշալի օբյեկտի` դեղատան մասին: Այն ևս կարծում ենք շատ հարմար կարող է լինել ուղղակի և անզոհ ոչնչացման տեսակետից:

Ցանկը իհարկե կարող ենք շարունակել, բայց առայժմ սահմանափակվենք այսքանով: Մնացածը, ինչպես ասացինք, թող ավելացնի ընթերցողը ինքը: Իսկ մեզ մնում է միայն սպասել քաղաքային պարտիզանի հայտնման գուշակության իրականացմանը: Հույսով ենք նա հուսախաբ չի անի մեր սպասելիքները և կիրականացնի իր առաջին` “Հակագյորմամիշ” կոդավորված անուն կրող գործողությունը ոչ այնքան հեռու ապագայում:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements