Monthly Archives: Օգոստոսի 2007

Երեւանը եւ Չերեւանը 5.Երեկոյան Երեւան

Երեւանը, ինչպես հայտնի է, ամենից սիրուն է աշնանը եւ ավելի կոնկրետ` աշնանային երեկոներին, երբ արեւամուտի արեւի ճառագայթները մեղմորեն շոյում են քաղաքի տուֆակերտ շենքերը եւ տուֆակերտ շենքերով կառուցապատված Քաղաքի հրապարակը։ Օրվա մասերի եւ տարվա եղանակաների իզոմորֆիզմի դեպքում աշունը համապատասխանում է հենց երեկոյին, ինչպես որ, ասենք, գարունը համապատասխանում է առավոտվան, ձմեռը` գիշերվան եւ այլն։ Երկուսը միասին` երեկոն եւ աշունը համապատասխանում են արեւմուտքին (երեկո — արեւամուտ), ինչպես առավոտն ու գարունը արեւելքին եւ այլն։ Այսինքն աշնանային արեւամուտի միջոցով Երեւանը միանգամից շեշտված կապվում է արեւմուտքի հետ, էլ չասած նրա մասին որ երեկոն եւ Երեւանը մտնում են իրար հետ անագրամային եւ ալիտերացիոն ձայնագրական կապի մեջ։ Այսքանը կես-կատակ, կես-լուրջ։

Բայց ավելի լուրջ է այն, որ Երեւանը իր սահմանային դիրքով ուղված է դեպի Արեւմուտք, ինչը հայկական համատեքտում նշանակում է դեպի Արեւմտյան Հայաստան, դեպի Երկիր։ Շարունակել կարդալ

Advertisements