Սերժանտ Սարքիսովի միայնակ սրտերի ակումբ

Հատված «Հայոց նորագույն պատմություն» նոր դասագրքից:
Նվիրվում է Ղարաբաղյան շարժման 20-ամյակին

«…Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ծնվել են միաժամանակ եւ երկուսն էլ մեկ տարեկանը հազիվ բոլորած սկսել են ակտիվ պայքարը թուրքերի դեմ, բայց երկուսից մի քիչ ավելի մեծը Սերժն էր ու նա ավելի ուժեղ էր պայքարում: Մի անգամ դաժե, երբ Ալիեւը էկել եր նրանց տուն, Սերժը Ալիեւի ականջները ձգել էր ու գոռգոռում էր վրեն, որ ցեղասպանությունը ճանաչի: Խորամանկ աղվեսը հազիվ հազ պրծավ փոքր, բայց արդեն շատ քաջ Սերժիկի ձեռքից…:
Հետո 1988 թ.-ին Սերժն ու Ռոբերտը միասին հիմնադրեցին Ղարաբաղյան շարժումը: Էդ ժամանակ նրանց անընդատ խանգարում էր ՀՀՇ գաղտնի կազմակերպությունը, որը ֆինանսավորվում էր թուրքերի կողմից: ՀՀՇ պարագլուխը միաչքանի ծովահեն Լեւոնն էր, որն ուզում էր ծախել Ղարաբաղը թուրքերին ու էդ փողերով գնալ Մոնտե Կարլո: Հետո էդ բախտախնդիրը թուրքերի օգնությամբ կարողացավ ժամանակավոր դառնալ Հայաստանի նախագահ: Նախագահ լինելով` նա անընդատ փորձում էր Ղարաբաղը տալ, բայց Սերժիկն ու Ռոբիկը համարյա մենակով կարողանում էին նենց անել, որ Ղարաբաղը տալու փոխարեն Լեւոնի նախագահության օրոք Ղարաբաղի տարածքը անընդատ մեծանում էր: Միաժամանակ նրանք երկուսով կատաղի պայքար էին մղում Լեւոնի թալանչի վարչակարգի դեմ: 1996-ին Սերժն ու Ռոբերտը, բայց Սերժը մի քիչ ավելի շատ, գլխավորեցին քաղաքացիների հուժկու զինված ապստամբությունը ՀՀՇ-ի դեմ, բայց դա ճնշվեց արյան մեջ: Երկուսին էլ ձեռբակալվեցին ու սոսկալի տանջանքների ենթարկեցվին, երկուսն էլ անկոտրուն էին, բայց Սերժը մի քիչ ավելի շատ: Բանտում նստած էլ նրանք շարունակեցին պայքարը, իսկ Սերժը նաեւ սովորեց բազմաթիվ օտար լեզուներ եւ գրեց երկու մեծ գիրք Խաչակիրների ու Հայաստանի մասին, որի բնագիրը հետո Լեւոնը նրանից գողացավ ու հրապարակեց իր անվան տակ: (Դրանից էլ առաջ Սերժը, որպես մեծն բանասեր մասնակցել էր Աստվածաշնչի աշխարհաբար թարգմանելու գործին, բայց դա էլ հետո խաբելով` վերագրեցին Լեւոնին):
1998 թ-ին փախնելով բանտից` Ռոբերտն ու Սերժը նորից գլխավորեցին ժողովրդական շարժումը եւ կարողացան տապալել Լեւոնին, որն արդեն համարյա ծախել էր Ղարաբաղը: Չնայած Սերժը երկուսից մի քիչ ավելի մեծն էր, բայց նա իշխանությունը սիրահոժար զիճեց փոքր եղբորը: Նա տաս տարի սպասեց, որ փոքր եղբայրը թագավորի, բայց հետո ….»: Բայց հետո էկավ անտառապահը, քաղցր երազն ավարտվեց, ձեռագիրը ընդհատվեց, իսկ պարոն քննիչը անհարմար հարցեր սկսեց տալ ոչ այն է հոկտեմբերյան հեղափոխությունից, ոչ այն է հոկտեմբերյան հեղաշրջումից:

Ուստա Հրանտ

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements