Monthly Archives: Մարտի 2008

Ազատության պողոտա

Հյուսիսային պողոտան` անկենդան, անծանոթ, արհեստական, սառը, վերամբարձ, մեծամիտ, վերեւից նայող` քաղաքի մեջ խորթ մարմին: Երեւանում էր, բայց «երեւան» չէր: Ոճը` դասական էր, բայց շունչը օտար` քաղաքի բացվաց վերք դառնալու աստիճան: Երեւանը` մայրական, ուշադիր, ջերմ, իր օղակաձեւ գրկում ամուր սեղմող, դարդն ու հոգսը մոռացնել տվող, անհոգացնող, անոխակալ, սահմանները ջնջող, բոլորին հավասար աչքով նայող, բոլորի համար մի բաժակ սուրճ նախատեսած. Պողոտան ինքը տեղով սահման, միջինին ու խեղճին արհամարհող, չտես գավառական տիկին: Այսպես է՛ր: Շարունակել կարդալ

Advertisements

Հայկական ֆաշիզմի ծնունդը

Երբ պապուասական մարինդ-անիմ ցեղի ներկայացուցիչներից մեկը մահանում է` անկախ նրանից թե ինչ տարիքի է մահացածը, կամ ինչից է նա մահացել` ծերությունից, հիվանդությունից, դժբախտ պատահարից, թե որեւէ այլ պատճառից, մահացածի բարեկամները անպայման փորձում են գտնել մեկին, որի կախարդանքի, թուղթ ու գրի կամ չար աչքի պատճառով մահացել է հանգուցյալը: Այսինքն, մարինդ-անիմների պատկերացմամբ մարդը չի կարող մահանալ հենց այնպես, բնական պատճառով` եթե մարդուն չեն սպանել, իսկ նա մահացել է, ուրեմն ինչ որ մի չար կախարդ անպատճառ պետք է մեղավոր լինի դրանում: Շարունակել կարդալ