Հայկական ֆաշիզմի ծնունդը 

Երբ պապուասական մարինդ-անիմ ցեղի ներկայացուցիչներից մեկը մահանում է` անկախ նրանից թե ինչ տարիքի է մահացածը, կամ ինչից է նա մահացել` ծերությունից, հիվանդությունից, դժբախտ պատահարից, թե որեւէ այլ պատճառից, մահացածի բարեկամները անպայման փորձում են գտնել մեկին, որի կախարդանքի, թուղթ ու գրի կամ չար աչքի պատճառով մահացել է հանգուցյալը: Այսինքն, մարինդ-անիմների պատկերացմամբ մարդը չի կարող մահանալ հենց այնպես, բնական պատճառով` եթե մարդուն չեն սպանել, իսկ նա մահացել է, ուրեմն ինչ որ մի չար կախարդ անպատճառ պետք է մեղավոր լինի դրանում: (More …)