Արտաշես արքայի անեծքը

Հիշեցնեմ, որ ըստ այդ ավանդության արդեն մահացած Արտաշեսը նզվում է իր թագաժառանգ որդունª Արտավազդին, այն բանից հետո, երբ վերջինս գանգատվում է, թեª «մինչ դու գնացեր եւ զերկիրս ամենայն ընդ քեզ տարար, ես աւերակացս ո՞ւմ թագաւորեմ» եւ ստանում է պատասխանը. «եթէ դու յորս հեծսիս յԱզատն ի վեր ի Մասիս, զքեզ կալցին քաջք, տարցին յԱզատն ի վեր ի Մասիս. անդ կացցես եւ զլոյս մի տեսցես»: Հրանտ Մաթեւոսյանը այս առումով մեկնաբանում է. «այսինքնª Մասիսն ի վեր առ Աստված քո ընթացքը թող քեզ կալանի, եւ չարժանանաս դու քո Աստծո տեսքին, քանի որ ստացվածքիդ վրա քո խոսքը տիրակալ թագավորի չեղավ, այլª գանգատվող ստրուկի՚ եւ ավելացնումª ՙողջերի մեր երթը կամ օրհնանքի ներքո է, կամ անեծքի տակ»: Կարդալով այս տողերըª ակամայից հիշեցի Ռ. Քոչարյանի անցյալ տարվա խոսքըª  իր նախորդից ավիրված երկիր ժառանգելու մասին: Զուգահեռը ավանդության եւ մաթեւոսյանական դրա մեկնաբանման հետ ակնհայտ է, ուստի եւ եզրակացությունը թողնենք ընթերցողին:

Այստեղ կա մեկ այլ խնդիր: Քոչարյանի «գանգատվող ստրուկի խոսքը» նախադեպ է ստեղծում, ու շատ խորը վերլուծություն անել պետք չի, հասկանալու համար, որ մի օր այդ խոսքը կարող է բումերանգով վերադառնալ հենց իրենª ասողին: Սա իրոք «տիրակալի» խոսք չեր, քանի որ տիրակալը նա է, ով տիրում է ոչ միայն ներկան, այլ նաեւª ապագայի մի մասը, ինչի մասին, ի դեպ, վկայում է հենց Արտաշեսի եւ Արտավազդի ավանդազրույցը. չէ, ո՞ր արքայի անեծքը ետմահու է: Երկրի ղեկավարը, այլ պաշտոնյաներից տարբերվում է նրանով, որ նա իրականացնում է հեռանկարին, ապագային ուղված ռազմավարկան կառավարումը: Մանավանդ նորանկախ երկրի նախագահը, որի ամեն մի խոսք կամ գործողություն նախադեպ կարող է դառնալ: Չէ՞, որ պետությունը նաեւ որոշակի ծիսական համակարգ է, իսկ ծեսըª նախադեպային գործողությունների կրկնումն է: Ինչ կա՞ զարմանալու, որ մի օր այսօրվա դե ֆակտո նախագահը եւ նրա շրջապատը նույն ոճով «գանգատվեն» նաեւ երկրորդ նախագահից: Դա չի կարող զարմացնել, քանի որ նույն այդ մարդկանց մեծ մասը առաջին նախագահի օրոք էլ ընդդիմադիր չի եղել սկսած հենց նույն Քոչարյանից եւ Սարգսյանից: Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք Քոչարյանը ավերակների մասին չի հիշատակել: Իր նախագահության օրոք էլ Քոչարյանը ավերակների մասին չէր խոսում մինչեւ 2007-ի աշունը: Եվ սա վկայում է հենց պատեհապաշտական, անսկզբունքային, զուտ տակտիկական քաղաքականության մասին: Հետեւաբար նույն հաջողությամբ, վաղը, երբ պետք լինի Քոչարյանն էլ «բոբո» կդառձվի դեռ երեկ իրեն հավատարմության երդումներ տվող մարդկանց կողմից: Իհարկե, Քոչարյանը երբեք չի հայտնվի ընդդիմադիր քաղաքական գործչի կարգավիճակում, թեկուզ այն պատճառով, որ Քոչարյանը առհասարակ քաղաքական գործիչ ոչ եղել է, ոչ էլ կլինի, էլ չասած մնացածի մասին: Բայց նոր «նախագահը» չի կարող ինքնահաստատվել միայն իր նախորդի նախորդի ժխտման հաշվին, եթե ընդունենք այն տրամաբանությունը, որը հեռանալուց ներդրեց Քոչարյանը: Նա պետք է մի օր քավության նոխազ դարձնի նաեւ իր անմիջական նախորդին:

Կա եւ ավելիխորքայինը: Քոչարյանն ու իր հայլուրըª ելնելով միայն իրենց այս պահի «նաղդ» շահից, եւ ծավալելով աննախադեպ մասշտաբների քարոզչություն ուղված առաջին նախագահի, հետեւաբար եւ Հանրապետության անկախության առաջին տարիների դեմ, կամա թե ակամա խարխլեցին անկախ Հայաստանի գաղափարական եւ հոգեբանական հիմքերը: Այդ գործողությամբ նրանք ընկան Արտաշես արքայի անեծքի տակª կտրելով այն ճյուղը, որի վրա հենց իրենք էլ նստած են: Բայց դե այդ անմեղսունակներից, ո՞վ կարող է ավելին պահանջել:

Ուստա Հրանտ

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements