Ուստան ջղայնանում է հայերի վրա ռուսների պատճառով

Այն, որ Մոսկվայում բռնի ուժով ցրեցին ապրլի 24-ին նվիրված հայերի երթը հերթական անգամ ապացուցում է մի պարզ ճշմարտությունª ցեղասպանության միջազգային ճանաչումը ավելի շատ սիմվոլիկ, քան որեւէ շոշափելի անվտանգության երաշխիք ապահովող գործընթաց է, իսկ Հայաստանի ժողովդրի իրական անվտանգության երաշխքիները նախ եւ առաջ Հայաստանում պետք է ստեղծվեն (ճշտենքª ոչ միայն Հայաստանում, այլ նախ եւ առաջª Հայաստանում): Ռուսաստանը, ինչպես հայտնի է Ցեղասպանության փաստը ճանաչել է: Ճիշտ է դա արդեն հեռավոր 1995 թ-ին էր, երբ դեռ ժողովրդավարության հովերը ինչ որ չափով փչում էին երկրագնդի մեկ վեցերրորդի տարածքով, իսկ Հայաստանը դեռ որոշակի հետաքրքրություն ներկայացնող պարտնյոր էր, այլ ոչ թե վասալ: Պուտինյան Ռուսաստանը, անշուշտ, երբեք էլ ոչ մի ցեղասպանություն չէր ճանաչիª այդպիսի թիթիզ ու սենտիմենտալ քայլերը ուղղակի հակասում են ռուս պահպանողականության ոգուն ու ոճին: Բայց փաստը մնում է փաստª հայերի ցեղասպանությունը Ռուսաստանի կողմից ճանաչվել է: Ինչը, սակայն, ամենեւին էլ չխանգարեց ռուսական կառաավարությանը հրահանգել օմոնականներին ցրել հայերի երթը: Ֆորմալ տեսակետից ամեն ինչ ճիշտ էրª երթը արտոնված չէր: Հոգեբանական տեսակետից սակայն, փաստը միունույնն է նվաստեցնող հայերիս համար: Բայց խնդիրն այստեղ ոչ թե ռուսներին ինչ որ բանի մեջ մեղադրելն է, այլ սեփական սխալների հետեւանքները գիտակցելը այս օրինակի վրա: Նախª իհարկե ակնհայտ է, որ Հայաստանի ներկա կառավարությունը, որն ինքն է ցրում իր քաղաքացիների երթերն ու հավաքները, կրակում է իր քաղաքացիների վրա, որի ղեկավարը այդ ամենի համատեքստում հատուկ շնորհակալությունը հայտնում Ռուսաստանի նախագահին «աննախադեպ աջակցության» համար այս իրավիճակում պետք է սուսփուս նստի տեղը ու ձեն-ծպտուն չհանի: Ճնշած ժողովրդի կառավարությունը ինքը ճնշվածի դերում է արտաքին հարաբերություններում, քանի որ փորձում է ղեկավարել մի երկիր, որի գրեթե միակ ռեսուրսը մարդկայինն է: Հետեւաբար այդ երկիրը պետք է լինի կամ ժողովրդավար ու անկախ, կամ բռնակալական ու արհամարված: Երկրորդª թուրքերի հետ մեր խնդիրների լուծման բանալին շարունակ փնտրելով մեծ տերությունների երաշխքիների մեջ, մենք անընդատ անտեսում ենք այդ մոտեցման ներքին հակասականությունը: Օրինակ, նույն Ռուսաստանը, ինչպես եւ կայսրությունների մեծ մասը ինքը պատասխանատու է փոքր ժոցովուրդների տեղահանությունների եւ ջարդերի համար: Եվ հետաքրքիր է, որ Ռուսական կայսրության կողմից 19 դարի կեսին իրագործած հյուսիսկովկասյան ժողովուրդների ջարդն ու տեղահանությունը որոշակի առնչւոթյուն ունեցավ նաեւ մեր ճակատագրի հետ, քանի որ Օսմանյան կայսրություն տեղահանված կովկասցիները բավականին մասնակցություն ունեցան հայերի ջարդերին Թուրքիայում: Բայց կա ավելին: Այլ մեծ պետությունների հետ մեկտեղ Ռուսաստանը ինքը պատասխանատու է 1915-ի համար: Չէ, որ հենց ռուսական բանակում հայ կամավորների մասնակցությունը, եթե ոչ պատճառ, ապա գոնե առիթ հանդիսացավ ցեղասպանության իրագործման համար, չէ որ հենց ռուսական զորքերը օգնության չհասան եղեռնի ենթարկվող հայերին (առնվազն Մուշում եւ Սասունում, ուր ռուս ճակատը շատ մոտ էր), չէ որ երբ 1916 ռուսները գրավեցին Արեւմտյան Հայաստանի մեծ մասը նրանք դրժեցին հայերին տրված խոստումները, իսկ հայ ջոկատները ցրվեցին եւ այլն, եւ այլն: Եվ ահա դեպքերից 80 տարի անց Ռուսաստանը մեծահոգաբար ճանաչեց մեր ցեղասպանությունը: Մենք, իհարկե, ուրախացանք, ոչ թե նվաստացանք:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements

One response to “Ուստան ջղայնանում է հայերի վրա ռուսների պատճառով

  1. Ծանուցում՝ 2008-ի գարնան “ուստահրանտներ”-ից: « Ուստա Հրանտի արհեստանոց

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s