Վերջին բյուզանդացի՞ն

Եվ այսպես չորս օր չորս գիշեր հյուրանոցի պատոհանից ես նայում է Սուրբ Սոֆիային, իսկ ուղիղ դիմացս մի նեղ փողոցի չափ հեռավորության վրա Բարձր Դռանª այժմ Ստամբուլի նահանգապետարանի բակն էր: Երբ մտանք հին քաղաքª բուն Պոլիս առաջինն ինչ աչք զառնեց գիշերային քաղաքում մեծադիր եւ լուսավորված տառերովª «Ազիզ Իսթանբուլ ֆեհթին…եսիմինչ եսիմինչ 555» գրվածքն էր: Եւ իրոք մայիսի 29 -էր, ու հետեւաբար Կոնստանտինոպոլսի գրավման տարեդարձը:
Այդ չորս օրը ես, փաստորեն, ունեի շատ բարդ զրուցակիցներª մեկը Հուստինիանոս կայսրն էրª Սոֆիայի կառուցողը, մյուսըª Թալեաթըª Բարձր Դռան վերջին տերն ու բնակիչը:

Երկուսն էլ համառորեն խուսափում էին զրույցիցª չնայած վերջինիս մասնակցելու ցանկություն էին արտահայտում նաեւª Պրոկոպիոս Կեսարացին, Միքայել Փսելը, Գրիգոր Զոհրաբը, Երվանդ Օտյանը, Ինդրան (Տիրան Չրաքյանը), Եղիա Տեմիրճիբաշյանը եւ Պոլսի ճայերը իրենց սուր եւ ահազանգող ճչերով: Այդ երկուսիª Հուստինիանոսի եւ Թալեատի միջեւ ակնհայտ ինչ որ կապ կար, որը ես նշմարեցի առաջին իսկ օրվանից, բայց կապի բնույթը պարզել չհաջողվեցª հարցազրույցս, թե հարցաքննությունս տապալվեց:
Ի՞նչ գաղտնի կապ է կա այդ երկուսի միջեւ եւ ինչպե՞ս պրծնել նրանց ծանր ստվերներից. արդյո՞ք վերածվել միջին եվրոտուրիստի, որոնցից կազմված մարդկային նախիրները վխտում են Հին Քաղաքով մինչեւ ուշ գիշեր եւ որոնց ներկայությամբ զգում էի ինձ ասես տեղաբնիկ, որի միակ ցանկությունն է գնդակահարել այդ անվերջ լուսանկարվող եւ ապակյա աչքերով տատիկ-պապիկներին: Ես մտա «Ցիստեռն» Հուստինիանոսի կառուցված ստորգետնյա մեծ սյունազարդ ջրամբարը, որը թղնում է ավելի շուտ տաճառի քան զուտ տեխնիկական նշանակություն ունեցող կառույցի տպավորություն: Ես ընտրեցի մի հարմար մեկուսի տեղ կիսախավարի մեջ: Սյուների անվերջ շարքը գնում էր դեպի դարերի խորքը, եւ ես կանչեցի կայսրին: Նա դժկամությամբ սկսեց մոտենալ դահլիճի խորքերից: «Ո՞ւմ ես թողել ժառանգությունդ, Հուստինիանոս», հարցրեցի ես, բայց մինչ կայսրը, որը խարխլեր էր հայերի ժառանգական ավանդական իրավունքը եւ այդպիսով վերացրել հայ իշխանների ինքնավարությունն ու զինվորական ուժը, կհապաղեր պատասխան տալու, մոտեցան երկու բառիս բուն իմաստով եվրոկովեր եւ սկսեցին չխկացնել ֆոտոխցիկները. կայսրը, որսալով պահը, ճողոպրեց իմ հմուտ եւ համբերատար պատրաստած որոգայթից: Զրուցակից-հակառակորդսª նա առհասարակ լավ էր պատրաստել իր թաքնվելու ռազմավարությունը: Չնայած չորս օր ես ապրեցի Ս. Սոֆիային գրեթե դեմ դիմաց, բայց նրա դռները փակ գտնվեցին իմ առջեւ: Հույսս դնելով վերջին օրվան ես սխալվեցիª Հուստինիանոսի կառուցված տաճառը, որը հիմա թանգարան է, փակ է երկուշաբթի օրերը, եւ ես ներսից նրան չտեսա: Բայց ինձ դա պետք էլ չէր: Կայսերական այդ եկեղեցու գաղտնիքը ես կարող էի կռահել եւ առանց այդ: Հին աղանդավորականª գտոստիկական ուսմունքներում Սոֆիան աստվածային իմաստությունն է, որը սակայն գահավիժել է իր նախնական բարձունքից եւ վերածվել է սովորական պոռնիկի: Ես նստեցի նախկին ձիարշավարանի տարածքում գտնվող սրճարանում եւ պատկերացրեցի, թե ինչպես էր Հուստիանոսի կինըª Թեոդորան, որը մինչ կայսրուհի դառնալը հայտնի պոռնիկ էր, մերկանում Ձիարշավարանի տարածքում եւ հատուկ վարժեցված սագերը գարի են ուտում նրա մերկ մարմնից: Այդ ամուսնական զույգի կառուցված տաճառը կոչված էր ոչ թե Աստծո հետ մեկուսի շփմանը, այլ կայսեր եւ նրա կայսրության շքեղության ու փառքի ներկայացմանը: Այդ կառույցը մեծագույն գայտակղություն էր եւ Բաբելոնյան աշտարակª քողարկված առերեւույթ աստվածապաշտությամբ: Բայց ես, այնուամենայնիվ խղճում եմ նրան եւ խաչակնքվում նրա առաջ, քանի որ նա վաղուց ընկել եւ գերվել է եւ իմª միաբնակ քրիստոնյաի ու բյուզանդացիների կողմից հալածված գավառական լեռնեցի հայի վրեժը չեմ ուզում լուծել նրանից: Սակայն ամեն դեպքում ես ուզում եմ որսալ կապը Հուստինիանոսի, Սոֆիայի, Կոնստանտնապոլսի, Թալեաթի, Բարձր Դռան եւ ազիզ Իսթանբուլի միջեւ: Չէ՞ որ իմ պատոհանից ուղիղ տեսարան է բացվում դեպի մի տարածք, ուր մտահղացվել եւ ծրագրավորվել է իմ ժողովրդի ոչնչացումը. ես աներեւակայելի մոտ եմ գտնվում այդ կենտրոնին եւ ինձ թվում է, որ այդ մտքերի վրա ծախսված էներգիան չի կորել, այլ նյութականացված, բայց անտեսանելի ամպի տեսքով դեռ սավառնում է ներկայիս նահանգապետարանի բակի գլխին: Ինչո՞ւ է Պոլիսը իսկ հետո Ստամբուլը այդքան հարազատ եւ այդքան թշնամական հայերի նկատմամբ, ինչո՞ւ նա դարեր ի վեր օգտվեց հայերից, ու նաեւ տրամադրեց իր տարածքը հայերի ինքնաարտահայտման համար, բայց նաեւ դարեր ի վեր Հուստինիանոսից եւ Մորիկից մինչեւ 15 թիվ ջանաց ոչնչացնել հայերին: Ինչո՞ւ իր որպես մայրաքաղաքի եւ աշխարհի կարեւոր կենտրոններից մեկի վախճանից մեկ ակնթարթ առաջ նա ի վերջո դեպի անդունդ քաշեց իր հետ նաեւ հայերին: Ո՞վ էր, այդ Թալեաթ կոչվածը, եթե ոչ վերջին մի բյուզանդացի, ավելի քան իր ժամանկվա բոլոր հույները միասին վերցվածª չէ՞ որ քաղաքակրթական ժառանգությունը որոշվում է ոչ թե ըստ արյան եւ դավանանքի, այլ ըստ ավանդույթիª տվյալ դեպքում քաղաքական կամքի եւ ոճի ավանդույթի, իսկ աշխարհաքաղաքական ժառանգականությունը ոչ թե էթնիկ պատկանելիությամբ, այլ աշխարհագրական ճակատագրով: Բայց ո՞վ եմ ես ինքս, որպես հայկական մշակույթի կրող, եթե ոչ նույնպես «վերջին» մի բյուզանդացի, որի նախնիները ստեղծեցին հայկական մշակույթ, բերելով նրա հիմքերը Բյուզանդիայից, եւ ավելի ուշ մի վերջին անգամ հասցրեցին հայկական մշակույթը նրբության ու կատարելության գագաթնակետին 20-րդ դարասկսզբի Պոլսում: Չէ՞, որ ի տարբերություն տուրիստների վխտացող հորդաների իմ համար այստեղ ամեն ինչ միս ու արյուն է, կենդանի հարցական նշան: Ինչպե՞ս խուսափեմ բյուզանդացի Թալեատի լարած վերջին որոգայթից եւ որտեղ է նա թաքնված:

Հրանտ Տէր-Անրահամեան

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements

2 responses to “Վերջին բյուզանդացի՞ն

  1. Ծանուցում՝ Հայերի ցեղասպանությունը` բյուզանդականության վերջին ժեստ « Ուստա Հրանտի արհեստանոց

  2. Ծանուցում՝ Tert.am » Blog Archive » Հայերի ցեղասպանությունը` բյուզանդականության վերջին ժեստ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s