Գ. Նժդեհ` ցեղը և իր տականքը

«Նրանք գիտեն, որ թուրքը ռուսի զինակիցն է եւ ոչ թէ Հայաստանի: ….Գիտեն, ճանաչում են թուրքը, բայցիրենց ոչնչւոթիւնը քողարկելու համար, հպարտանւոմ են թուրքի հետ ունեցած իրենց երեւակայական բարեկամութեամբ»:

Գրված` 2009.10.21

Տպագրված` 2009.10.23 (http://7or.am/hy/news/2009-10-23/7729/)

Թեև ուշացումով, բայց ավելորդ չեմ համարում անդրադառնալ, այն պատմությանը, որը հետեւեց Գալուստ Սահակյանի վերջին «գլուխգործոցին», երբ նա հայ-թուրքական գործընթացի դեմ բողոքողներին համեմատեց ցեղի տականքի հետ: Գ. Սահակյանն, անշուշտ, պատկանում է հայաստանյան այն բավականին տարածված գործիչների շարքին, որոնց ասածները ավելի հումորով կամ հեգնանքով ես ընկալում, քան լրջությամբ: Սակայն տվյալ դեպքը մի քիչ այլ է: Հումորը հումորով, բայց, մեղմ ասած, ցավալի է, երբ նման արտահայտությունների պատճառով փաստացիորեն վարկաբեկվում է մեր ամենայուրահատուկ քաղաքական մտածողներից մեկի` Նժդեհի անունը: Նոր ժամանակների հայ մտքի ժառանգությունն առանց այդ էլ բավականին համեստ է, որպեսզի շռայլություն թույլ տանք մեզ եղածն էլ անիմաստ վատնելու: Երիցս ցավալի է, որ Նժդեհի նման բազմաշերտ մտածողի մեկնաբանության մենաշնորհը ստանձնել են մարդիկ, որոնք ինչպես երեւում է իրենց իսկ հայտարարություններից, Նժդեհի գրվածքներին ծանոթ են լավագույն դեպքում թռուցիկ մեկնաբանություններից:

Ցավոք, Նժդեհի հետ կարող է ստացվել ճիշտ նույն պատմությունը, ինչ, օրինակ Մարքսի հետ’ երբ մարքսիզմի հետ ոչ մի կապ չունեցող անգրագետների խումբ տասնամյակներ շարունակ այդ մեծ մտածողի գաղափարների անունից խոսելով, բանը նրան հասցրեց, որ այսօր հետսովետական տարածքում Մարքսի անունից իսկ փախչում են: Այսօր էլ տեսնում ենք, որ կիսագրագետների մի այլ խումբ (իսկ կիագրագետները անգրագետներից միշտ էլ ավելի վտանգավոր են, եւ բացի այդ’ կիսագրագիտությունը սովետահայ մտավորականության գլխավոր հատկանիշն է), որոնց թերթը, ըստ լուրերի հովանավորվում է նախագահականից, իրենց թույնը թափում են անմիջականորեն Նժդեհի գաղափարական ժառանգության ուղղությամբ’ օգտվելով այն բանից, թե ո՛վ է այսօր Հայաստանում նժդեհական համարվում:

Այն, որ ոչ բարի Գալուստի մտքերը ոչ մի կապ չունեն «տականքի» նժդեհյան ձեւակերպման հետ կհամոզվենք ստորև: Նախ` շատ կարճ ներկայացնեմ խնդրո առարկա գրքույքը’ «Ամերիկահայությունը. ցեղը և իր տականքը», որին էլ հղում էր կատարում Գ. Սահակյանը, իսկ հետո խոսքը տամ իրեն’ Նժդեհին: Գրքույկը տպված է 1935 թ.-ին: 1933-34 թթ.-ին Նժդեհը որպես Դաշնակցության ներկայացուցիչ գտնվում էր ԱՄՆ-ում, ուր կազմակերպչական լայն աշխատանք էր իրագործում ամերիկահայ երիտասարդության շրջանում` համաձայն ՀՅԴ 12 ԸԺ որոշման: Այս ժամանակ է, որ ստեղծվեցին ԱՄՆ «Ցեղակրոն ուխտերը»: Ահա, այս շրջագայության փորձի յուրահատուկ ամփոփումն է «Ցեղը եւ իր տականքը»: Սակայն սա հուշերի գիրք չէ` նրա մեջ չկա պատում կամ սոսկ նկարագրություն: Ինչպես Նժդեհի այլ տեքստերում այստեղ էլ հիմնական արժեքը «բեկորային ոճով» ներկայացրած հոգեբանական սուր վերլուծության եւ ընդհանրացման՝ փորձի խորքային վերաիմաստավորման մեջ է, որի արդյունքում մեր առջեւ բացվում է երկու հակադիր մարդկային տիպերի բաժանարար անդունդը: Ամերիկահայ գաղութի ներքին հակասությունների իմաստավորումը Նժդեհը բարձրացնում է համամարդկային մակարդակի: Եւ ինչպես գրքի նախաբանի մեջ գրում է Նժդեհի գաղափարակից` Հայկ Ասատրյանը՝ «սրանով էլ պայմանաւորւում է գրքի ողբերգական բնույթը»:

Ճիշտ է, պետք է հաշվի առնել նաեւ, որ «Ցեղը եւ իր տականքը» կրում է իր ստեղծման ժամանակի կնիքը: Առաջին հայացքից այն գրված է կուսակցական կողմնակալության դիրքերից` գովերգվում է դաշնակցականությունը, իսկ, օրինակ, ռամկավար կուսակցությունը ներկայացվում է խիստ բացասական գույներով: Սակայն, հաշվի առնելով Նժդեհի բարդ հարաբերությունները հենց Դաշնակցության հետ, եւ այն, որ նա գրքի լույս ընծայումից ընդմանեը 3 տարի հետո վերջնականապես հեռացվում է կուսակցությունից, ինչպես նաեւ ի նկատի ունենալով Նժդեհի գրվածքների ընդհանուր համատեքստը պարզ է դառնում, որ կուսակցական անունները այստեղ ընդամենը խորհդանիշներ են, եւ պետք չէ դրանք բառացի հասկանալ: Նժդեհը միշտ էլ խոսում է իր պատկերացրած իդեալական «դաշնակցականության» մասին՝ նույնացնելով դա հայոց պատմության բոլոր շրջանների հայրենասիրական դրսեւորումների հետ: Բացի այդ, բարյացկամ եւ ընթերցանության ներքին կուլտուրայի տեր ընթերցողը առանց այդ ճշտումների էլ միշտ կարող է ինքուրույն առանձնեցնել ցանկացած տեքստի էական մասերը ժամանակաշրջանով պայմանավորված երկրորդականից:

Նժդեհի «Ցեղը և իր տականքը», կարելի է ասել, իր ամբողջության մեջ իսկ այսօրվա հայկական իրականության, եւ մասնավորապես հայ-թուրքական մերձեցման մերկացումն է, ինչպես եւ Նժդեհի բազմաթիվ այլ տեքստեր: Այն տալիս է նաեւ այսօրվա գործընթանցի ճշգրիտ անվանումը’ թրքաբոլշեւիզմ: Այդ առումով, Նժդեհի ժամանակաշրջանից ցայսօր ըստ էության քիչ բան է փոխվել, չնայած առերեւույթ չկա ո՛չ բոլշեւիզմը, ո՛չ էլ Թուրքիայի եւ բոլշեւիկյան Ռուսաստանի դաշինքը: Սակայն հենց առերեւույթ: Ներկայիս հայ քաղաքական վերնախավը` մեծամասամբ նախկին կուսնոմենկլատուրայի ներկայացուցիչները, բոլշեւիկ են ոչ միայն իրենց անցյալով, այլեւ ներկայով’ ցմահ: Հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» գործընթացը սպասարկող քարոզչության տեխնոլոգիան բոլշեւիկյան բնույթ է կրում` հիմնված լինելով. ա. բացահայտ կեղծիքների, բ. իռացիոնալության, գ. հոգեբանական անազնիվ հնարների, դ. հայերի՝ որպես ազգի եւ ժողովրդի նկատմամաբ արհամարական` «միսիոներական» եւ գաղութատիրական մտածողության վրա եւ այլն: Իսկ հայ-թուրքական այսօրվա կարգավորման մեջ Ռուսաստանի ակնհայտ ակտիվ, եթե չասենք’ նախաձեռնող դերը, գալիս է ամբողջացնելու թրքաբոլշեւզմի ակտուալությունը:

Գալով ավելի մասնավոր ասպեկտներին, պետք է նշեմ, որ Նժդեհի «Ցեղը եւ իր տականքը» գրքի հրապարակախոսական առանցքը ուղղված է նախ և առաջ Սփյուռքի այն գործիչների դեմ, ովքեր համագործակցելով սովետական Հայաստանի իշխանության հետ ակտիվորեն քարոզում էին թուրքամետ դիրքորոշում, եւ ընդդիմանում էին հակաթուրքական դրսեւորումներնայդ թվում 1915-ի զոհերի հիշատակի արծարծմանը: Միայն այսքանից պարզ պետք է դառնա, թե, ի հեճուկս, Գ. Սահակյանի եւ իր հանրապետական գործընկերների, այսօրվա իրականության ո՛ր կողմին է իրականում ավելի սազական նժդեհյան «տականք» բնորոշումը:

Այժմ ես բերեմ ընդամենը մի քանի բնորոշ մեջբերումներ գրքից, որոնցից է՛լ ավելի պարզ կդառնա խնդրի էությունը: Միայն զգուշացնեմ, որ ես ընդամենը մի քանի բնորոշ մեջբերում եմ բերելու, իսկ գրքում դրանք հանդիպում են գրեթե ամեն մի էջում: Բացի այդ, ես նույնիսկ ամենասուր բնորոշումները չեմ վերցրել, այլ նրանք, որոնք, իմ կարծիքով ավելի խորքային են: Ցանկության դեպքում, ընթերցողը ինքը կարող է գտնել ավելի սուր բնութագրերը դրանք բուն տեքստում: Մեջբերումներում պահպանում եմ բնիկ հայերեն` դասական ուղղագրությունը, ինչպես նաեւ Նժդեհին բնորոշ կետադրության որոշ առանձնահատկություններ: Եվ այսպես, ցեղի տականքի բնորոշումները ըստ Նժդեհի:

«Մենք օտար հարուածներից աւելի մեր թիկունքում զեռացող հայ տականքի հարուածներից ենք նեղւում: Այո՛, տականք, որ իր կուրութեան մեջ շարունակում է անասնօրեն լծուած մնալ թրքոբոլշեւիզմի ռազմակառքին»,

«ցեղի այս չարարուեստ տականքըվերստին գործիք է արտաքին թշնամու` այս անգամ թրքաբոլշեւիզմի ձեռքին»,

«թուրքի հետ չափուելու միտքը նա համարում է յիմարութիւն, այսինքն ի յառաջագունէ ընդունում է, որ հայն անխուսափելիօրեն պիտի պարտուի»,

«Որպեսզի կարելի լինի թուրքը արդարացնել եւ նրա ոճիրները մոռացութեան տալ, հակադաշնակցականը փորձում է սրել ամբողջ քաղաքական աշխարհի եւ ազգայնական հայութեան յարաբերութիւնները: ….Ի՞նչ նպատակ է հետապնդում այս ներքին խռովարարըինքն էլ չգիտէ, բայց յստակ է մե՛կ բաննրա բոլոր ելոյթները ծառայում են հայը ներքուստ զինաթափելու թուրքատեաց հոգեբանութիւնից….»։

«Ի՞նչ շահ անցեալի արիւնալի յիշողութիւնները հրահրելուց, մինչ մոռացումը կարող է օգտաւետ ներում ընձեռնել…»։

«Տականքի թրքասիրութիւնից ծնունդ է առնում ազգայնական հայութեան ամօթանքի ողբերգութիւնը: Այս ամոթանքը խորապես ապրելու մէջ է, սակայն, նաեւ մեր ոյժը»։

«Մեզ համար չկա բոլշեւիզմկա թրքաբոլշեւիզմ, չկա բոլշեւիկըկա թրքաբլշեւիկը»։

«Նրանք գիտեն, որ թուրքը ռուսի զինակիցն է եւ ոչ թէ Հայաստանի: ….Գիտեն, ճանաչում են թուրքը, բայցիրենց ոչնչւոթիւնը քողարկելու համար, հպարտանւոմ են թուրքի հետ ունեցած իրենց երեւակայական բարեկամութեամբ»:

«Բոլշևիկները նախ ջնջել տուին «Նահատակաց Տօնը»…(ի նկատի ունի, որ սովետական կողմնորոշում եկեղեցականների միջոցով հանել են տվել Եղեռնի նահատակների հիշատակման օրը հայ եկեղեցական օրացույցից Սփյուռքում` Հ. ՏԱ.)

«Ցեղիս թշնամիներն ենթուրքը, բոլշեւիկը եւ սրանց հայադաւ գործակալները….»։

Կարծում եմ այսքանից հետո գոնե Նժդեհի անվան չարաշահմամբ և գաղափարների աղավաղմամբ զբաղվողների թիվը կկրճատվի:

 

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s