Monthly Archives: Նոյեմբերի 2009

Ներողություն

Երբ բացեցի ասյ բլոգը, ես մի փոքր սխալ տեմպ վերցրեցի, որը բնկանաբար հետագայում չկարողաց պահել, եւ բլոգը կանգնեց:

Այս շաբաթվա ընթացքում (ավելի մոտ շաբաթվա վերջին) ես կվերակագնեմ բլոգի թարմացումները, սակայն առայժմ կենտրոնանալով միայն նոր ու հին նյոթերիս տեղադրման վրա, եւ հնարավորինս պատասխանելով արձագանքներին:Այսինքն` այս կայքը ոչ այնքան բուն բլոգային, որքան շտեմարանային դեր կկատարի:

Ուստա: 🙂

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Das Sein des Daseins besagt: Argistinini bauśini alusinini alsuisini.

Ինչի՞ց կարող էին իրար հետ զրուցել Արգիշտի արքան եւ Մարթին Հայդեգերը: Շարունակել կարդալ

Կիլիկյան Հայաստանի Հանրապետության ինքնությունը 2

(այլընտրանքային պատմության փորձ )

Շարունակել կարդալ

Կիլիկիայի հայկական հանրապետություն (1919-2007)

(այլընտրանքային պատմության փորձ) Շարունակել կարդալ

Վարչարարությունից՝ քաղաքականություն

Ռեգնումի նորություններում մի քանի օր առաջ մի նյութ էր տեղադրված, ուր ոմն ռուս փորձագետ Երմոլաև շատ դիպուկ և սպառիչ բնութագրական էր տվել հետսովետական վերնախավերին: Ճիշտ է՝ բնութագրման համատեքստը ռուսական սովորական «տուֆտոցներն» էին Երրորդ Հռոմի և այլ բաբոյիս զառանցանքների մասին, բայց դա էական չէ: Շարունակել կարդալ

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՀԻՄՔԻ ՓՆՏՐՏՈՒՔՈՎ 1

1. Պարտադրված խաղաղություն (կամ ի հիշատակ եւ ի հեճուկս Դոլգիխի, Սլյունկովի, Տալիզինի, Պոնոմարեւի եւ այլ պաշտոնատար անձանց)

Արտաքին ուժի կողմից պարտադրված հաշտեցումը հազվադեպ է բերում իրական կայունության հաստատմանը: Կարծես թե դժվար է հիշել որեւէ օրինակ համաշխարհային պատմությունից, որը հաստատի գերտերությունների կողմից մշակված այս կամ այն տեղական pax-ի երկարատեւ արդյունավետությունը: Սովորաբար այդպիսի խաղաղեցմանը հետեւած արտաքին կայունությունը ուղեկցվում է ներքին անտեսանելի լարվածությամբ, որի կուտակված լավան ժայթքում է արտաքին ուժերի հեռանալուց հետո: Համոզվելու համար խորանալու կարիք չկա: Շարունակել կարդալ

ՍԱԲԻՆԱԿԱՆ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄ

«Ժամանակ» թերթի նոյեմբերի 24-ի համարում շատ ուշագրավ հարցազրույց է տպվել այսպես կոչված «Ճգնաժամային խմբի» եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերի հետ:
Մեծարգո տիկնոջ պատասխանները տեղ-տեղ հասնում են անկեղծ լկտիության եւ կինիկոսների (հին ու բարի հայկական պատճենմամբ` շնականների) ուսմունքի, տեղ-տեղ էլ` կեղծավոր փարիսեցիության աստիճանի: Շարունակել կարդալ