Վերջին քաշած համերգներից

Jeff Beck
2009-07-04 — Royal Albert Hall, London
(bootleg)

Չնայած Ջեֆ Բեքը երբեք էլ չի տանում (չհաշված, մասամբ 1968-69-ի համերգները), բայց միշտ շատ լավն է, պրոֆեսիոնալ ու ժամանակակից: Ի տարբերություն իրա ախպերություն` Քլեփթընի ու Փեյջի, նա երբեք մեծ հաջողության չի հասել խմբերի հետ, բայց ի տարբերություն էդ երկուսի մինչեւ էսօր էլ նոր ու հետաքրքրիր բաներ է անում: Համերգը գրեթե ամբողջությամբ գործիքային է: Բավականին հանգիստ, ու ոչ պաթեթիկ համերգ ա: Կարելի ա լսել նույնիսկ հարեւանների ներկայությամբ: Վերջի մի երգու երգի ընթացքում Բեքին նվագակցում ա Դ. Գիլմորը: Կարճ ասած, արժի ունենալ որպես Բեքի ասյ տարվա համերգների լավ նմուշ: Ձայնագրության որակը շատ բարձր ա, ինչպես եւ գրեթե բոլոր 200-ականների բութլեգների դեպքում:
Քաշել կարող եք այստեղից` http://www.guitars101.com/forums/f90/jeff-beck-2009-07-04-london-with-d-gilmour-87654.html: Նույն ֆորումում կգտնեք նաեւ Բեքի եւ “բազում այլոց” այլ բութլեգներ, բայց ոչ պաշտոնական ձայնագրություններ կամ պիրատական արտադրություն:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements