Օրվա անհասկանալին

http://www.lragir.am/armsrc/politics30248.html
“Ադրբեջանի ընդդիմադիր մամուլի միջոցով տեղեկություն տարածվեց այն մասին, թե ԱՄՆ հասկացրել է Բաքվին, որ ռազմական գործողությունների վերսկսելու դեպքում ԱՄՆ կճանաչի Լեռնային Ղարաբաղը: Բաքվում պնդում են, թե Վաշինգտոնը այդ կերպ, պետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուի շուրթերով արձագանքել է պատերազմ սկսելու Բաքվի հայտարարություններին:
Փորձագետներն այս կապակցությամբ հիշել են, որ Քեյդենաուն երկար տարիներ աշխատել է Կոսովոյում այն ժամանակ, երբ այդ երկրի անկախությունը ճանաչվեց միջազգային հանրության կողմից: Փորձագետները նշում են նաեւ, որ ագրեսիայի դեպքում կկրկնվի հարավօսական սցենարը, միայն այն տարբերությամբ, որ հակահարվածը եւ միջազգային ճանաչումը կլինի ԱՄՆ եւ Արեւմուտքի կողմից: Բաքվում նաեւ անհանգստություն են հայտնել, որ Ղարաբաղյան բանակցություններում քննարկվում է կարգավիճակի հարցը, առանց շոշափելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:”

Թե սա ինչ էր, կարծում եմ, հետո կհասկանանք, բայց հիշել արժի: Մի բան ինձ թվում ա հաստատ: Ճանաչման որեւէ միտում չի երեւում, իսկ թե ինչու են էս միտքը մեյդան գցել (եթե, իհարկե, Մուսավաթի մուսավաթությունը չի), կերեւա: Համենայն դեպս արժի ֆիքսել ու հիշել:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements