Օրվա կարդացածից

“Հայ մի, որ վճառական չէ՛ ասած լիներ իր դպրոցին, իր համալսարանին, իր եկեղեցիին, իր կուսակցությանը, եւ նույնիսկ, եթե պետք է իր հայությանը` հանուն այն ուրիշ ցեղային զգացումի, որ ուզում է բուռն եւ նոր թափով լինել: Կարաղանար ասել. ես ինձ այնքան խորապես հայ եմ զգում, որ ուզում եմ ուրանալ հայությունս“: Կոստան Զարյան, “Սպանիա” գրքից:

Էս հատվածը իմ կարծիքով շատ լավ կապվում ա էսօրվա հետ: Էսօրվա գլխավոր թեման ուրացումն ա` երկու իմաստով: Նախ` որպես այն փաստացի ուրացումը, որն այսօր տեղի է ունենում ցեղասպանության առումով, եւ որը հետեւանք է հայդատական քաղաքականության սկզբնական սխալի` Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների մեջ որպես քաղաքական հարց ներմուծել ցեղասպանության խնդիրը եւ այն բանի : Ցուցադրական հայրենասիրությունը տրագիկոմեդիայի ժանրի օրենքներով ավարտվեց միանգամայան իրական հայրենադավությամբ եւ չմոյությամբ:
Երկրորդ` նախկին տիպի որեւէ հայրենասիրության անհնարինությունը այս` միանգամայն նոր պայմաններում: Նախկին բոլոր խոսքերի, զգացմունքների, արտահայտչական միջոցների անհամարժեքությունը:
Առաջին ուրացմանը իր էներգետիակոյվ միանգամայն հակադիր` ստեղծագործ ու հաստատող ուրացման հնարավորությունը: Իմ տեսակետից, որը, հասկանում եմ, որ շատերն այսօր դեռ չեն կիսի, բայց որը ես համարում եմ ապագայի ցայտուն միտում էսօրվա օդի մեջ` չկա ավելի ակտուալ ու ճիշտ հոգեւիճակ քան ուրացումը այն ամենից ինչ այսօր հայ է կոչվում: Էսօր սերըն ու հավատրմությունը հայկականի նկատմամաբ, նշանակում է զզվանք հայերից ու խզում հայերից: Հայերը պետք է վերնանան, որպեսզի հայկականը ապրի: Հայությունը մեռավ` կեցցե՛ հայությունը: Հայ լինելու այսօրվա միակ իմաստն այն է, որպեսզի նախ հրաժարվելով հրաժարվես “հայ ազգից”: Դրա մտավորականությունից, դրա քաղաքական վերնախավից, դրա մեծերից ու փոքրերից: Նախկինն այլեւս հնարավոր չէ, եւ ներկան` ապագայից է ստանում իր կենսականությունը: Այսօր միասնություն պետք չէ, այլ տարանջատում:

Ուստա Հրանտ

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements

4 responses to “Օրվա կարդացածից

  1. Ասի կարող ա ֆեյսբուք չմտնես, դրա համար copy եմ անում քոմմենթս.

    «Հրանտ ջան շատ հետաքրքիր ա ստացվել… բայց սպասի քլնգոցների էն մարդկանց կողմից, որ ավելի շատ նախընտրում են հերձել, քան` զգալ :)))»

  2. Դե, սենց բան գրելուց` քլնգոցը նախատեսվաում ա: Ավելի վատ կլինի, եթե քլմգոց չլինի` ուրեմն անզգամության աստիճանը շատ մեծ ա:

  3. Երբ “գաղափարական”-ներից հետո եկավ բոլշևիկների երկրորդ էշելոնը նրանց post factum ինքնարդարացումներից մեկը էն էր, որ ինքը չաներ ուրշն էր անելու… հարձակումը` լավագույն պաշտպանույթունն է սկզբունքով… դե մենք ինչ կարանք անել. “…իրանք ինչ ուզեն կանեն”:
    Անգիտակցականի ողջ ֆրոնտով գրոհը տոտալ խուճապի նշան ա:
    Ողջ աշխարհը խուճապի ու ահաբեկության մեջ ա. Րեխեն հ’սկացել ա, որ ո’չ սուտն ա սուտ, ո’չ էլ ճիշտը` ճի’շտ: Մեր թերի գիտակցականը կկարողանա՞ գիտակցել էդ ԱՆԳԻՏԱԿՑԱԿԱՆ-ը:
    Բոլոր մշակույթ-աշխարհընկալումներն էլ դեմ են առնում տրնսցենդեցման անհրաժեշտությանը… Ու քանի՞սն են հաջողել:

  4. Հարգելի, Սէվ, ցավոք ձեր գրածից ինձ պարզ են միայն առանձին հատվածներ, բայց ամբողջության մեջ մութ է մնում: Եթե պարզաբանեիք, շատ շնորհակալ կլինեի:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s