Օրվա ամենավիճելի միտքը

Մարինե Պետրոսյան` http://www.lragir.am/armsrc/interview30251.html

“Թուրքիայի հետ սահմանը ճանապարհ է բացում դեպի Արևմուտք”:

Հրանտ` Ճանապարհը դեպի Արեւմուտք պոտենցիալ բաց է: Թուրքիայի ու քրդերի հետ քնձռոտ սահմանը դրան ո՛չ առանձնապխես օգնում, ո՛չ էլ առանձնապես խանգարում է: Երկաթգիծը, որը կգործի հայ-թուրքականի բացման դեպքում` 19-20 դդ հիմնանակն հաղորդակցման միջոցն է: 21 -դարում` հաղորդակցման հիմնական միջոցը ինտերնետն է: Եթե ուզում ենք ճանապարհ դեպի Արեւմուտք` բացեք ինտերնետը Հայաստանում: Էդ դեպքում, փոխանակ “պոեզ” նստեք ու գնաք Անկարայով Փարիզ, տունը նստած կարող եք հայտնվել այդտեղ: Էլ չեմ ասաում, որ “ճանապարհը” դեպի Արեւմուտք ավելի մտավոր, քան նյութական ոլորտին է պատկանում:

“Եթե մինչև հաջորդ ընտրություններ հայ-թուրքական սահմանը բացված լինի, դա հոգեբանական էն տեսակ ցնցում կլինի, էն տեսակ խորքային տեղաշարժեր կսկսվեն, որ Հայաստանում ամեն ինչ հնարավոր կդառնա: Էդ թվում` արդար ընտրությունները:”

Ոչ ոք ոչնչից չի ցնցվի: Հայերը, քրդերը ու թուրքերը նույն “ազգն են”, եւ սահմանը բացելուց հետո իրենք դա կբացահայտեն: Իսկ մեր սիրելի Մարինեն, վերջում կգնա Փարիզ, որվհետեւ կհասկանա, որ ինքը քրդական ադյ միասնական “ազգի” հետ ոչ մի առանձնապես կապ էլ չունի: Չէ, մի չէ` ցնցում: Ինչի՞ց: Միթե մեկը կա, որ դեռ հավատում ա, որ հայերը, լուրջ են ընդունել Ցեղասպանության իրողությունը: Ինչից պիտի ցնվեն, բացի այն բանից, որ Երեւանից` Մուշ ու Դիարբեքիր, ու էնտեղից էլ Ստամբուլի շուկա նույն ծիծակ կոշիկն են հագնում:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements

6 responses to “Օրվա ամենավիճելի միտքը

  1. Սահմանների բացումը արդարացնող ու դրա դրական հետևանքներ մոգոնողների մրցույթը շարունակվում է: Ազատ ընտրությունների փաստարկը հաղթելու լուրջ շանսեր ունի: “Բացարձակ մարազմ” կատեգորիայում:

  2. հա-ա-ա, ախր խոստում տալուց կա մի կանոն` որքան ավելի անիրականանալի է խոստումը, այդքան ավելի մեծ է դրա կարևորությունը:

    Փաստորեն արդար ընտրություններն արդեն Արևմտյան Հայաստանի հողերից ավելի անիրականանալի են, ուստի դրանց արժեքը որպես խոստում` ավելի էական:….

  3. Հրանտ ջան, փաստորեն դու մտածում ես, որ մենք էդքան վատն ենք: Ես մի քիչ ուրիշ կարծիք ունեմ: Բայց վիճելու բան չկա, երբ որ սահմանը բացվի, էն ժամանակ էլ կերեւա մեր ինչ լինելն ու մեր կարողացածի չափը: Էդ մի հարցում ` քո հետ լրիվ համաձայն եմ:

  4. Մարինե ջան, վատը կամ լավը մի քիչ դժվարանում եմ ասել, որոհետեւ իմ մոտ հիմա մի տեսակ անցումային ներքին պրոցես ա, ու ես ավելի հարցեր, քան պատասխաններ ունեմ, ավելի վարկածային եմ:
    Բայց ես կարծում եմ սպասել, որ սահմանի բացման դեպքում մի բան կփոխվի, ավելին, որ դա առհասարակն նկատելի կլինի, մատովորապես նույնն է, թե մտածել, որ կարելի է Սահմանադրական բարեփոխուներ անել էսօրվա Հայաստանում ու դրանից ինչ որ բան իրական կյանքում կփոխվի: Բացի էդ, ես համարում եմ, որ 21-րդ դարում սահման հասկացությունն իսկ կարող ա շատ տարբեր լինի զուտ աշխարհագրականից: Դրա մասին թերթ.ամ-ում եմ գրել (վերջին նյութը):

  5. Մշակույթները բնորոշելիս լավ ու վատի հարց չի կարող լինել, այլ բարձրի ու ցածրի: Այդ իմաստով, մշակույթի ժամանակակից մակարդակով մենք էդ ազգերի հետ մի կատեգորիայի մեջ ենք: Բայց էվոլյուցիայի ստարտային արագության մեծությամբ, քրդերի վիճակն անմխիթար է:

  6. Հրանտ, շատ լավ մտքեր ես գրում, և լավ ա որ ձերբազատվել ես լևոնական մարազմատիկ մտածողության ազդեցությունից։ Էն ինչ էսօր անում ա, կամ փորձում ա անի սերժը՝ լրիվ լևոնի իդեաներն են, որոնք լրիվ փուչիկ են։
    Իսկ Մարինե Պետրոսյանն ինձ շատ ավելի վտանգավոր ա թվում, քան էդուարդ շարմազանովը, կամ գալուստ սահակյանն՝ իրա կարեն բեքարյանով, բանով, քանի որ նրանք թուրքական մուղամ են քաշում վերևից իջեցված հրահանգով՝ շատ լավ հասկանալով սերժի էշությունները։ Իսկ մարինեն դարձել ա լևոնի ու սերժի վկա՝ միաժամանակ ու նենց ա թուրքական նաղլ անում, որ մնում ես ապշած։ Մարնե Պետրոսյանի խոսքից զգացվում ա, որ ինքն ու լևոնն են միակ անկեղծ կողմնակիցներն էս հայ–թուրքական յոլդաշության։ Արդյունքում՝ մարինեն ակամայից դարձել ա սերժի միակ քարոզիչը, իսկ լևոնը մանթոյից մեռնում ա ու գնացել ա տուն, քանի որ ինքն էր ուզում աներ էն, ինչից որ սերժն, ի դեպ, արդեն հրաժարվում ա, քանի որ հասկացել ա իրա էշությունը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s