Երկու լեզու` երկու կեղծիք

Նայեցի բլոգիս գրածները, եւ նկատեցի երկու նյութերի հակադրություն-կապը: https://ustahrant.wordpress.com/2009/11/06/lezvimahy/ եւ https://ustahrant.wordpress.com/2009/11/06/ha-eli/ :

Իշխանությունը միշտ էլ կապված է հատուկ լեզվի հետ: Լեզուն իշխելու կարեւորագույն միջոցներից է: Իշխելը, լեզուն եւ կեղծիքը շատ հաճախ իրար հետ սերտորեն շաղկապված հասկացություներ են: Տարբեր առիթներով, միշտ հիշում եմ Տրոցկու դիպուկ արտահայտությունը` “կոչել իրերն իրենց անուններով, սա է ի վերջո կոչվում հեղափոխություն”: Պատահական չէ, որ Տեր-Պետրոսյանի ելույթը 2007-ի հոկտեմբերի 26-ի Հանրահավաքին, որից էլ սկսվեց 2008-ի հեղափոխական գործընթացը ուներ` “Իրերն իրենց անունով կոչելու ժամանակը” ենթավերնագիր:Բռնակալական իշխանություն — լեզու հարաբերությունը, հակառակը, կայանում է իշխանության կողմից լեզվի կեղծելու, լեզուն ստի վերածելու, կյանքից կտրելու գործողության մեջ:

Բերված հղումներում ունենք այդ գործոցության երկու` ձեւով իրար հակադիր, բայց արդյունքով նույն օրինակներ: Մեկը` «Եթե դուք ուզում եք, մտադրություն ունեք, որ ով ինչպես ուզենա, ժամը տասից հետո աղմուկ-աղաղակներ անի, կամ չգիտես, չեմ պատկերացնում, ձեր պատկերացմամբ հասարակական կարգը խանգարելը, եւ մենք պետք է ձեռնպահ մնանք, որովհետեւ կարող է նմանատիպ հարցադրումներ լինեն, ես ձեզ վստահեցնում եմ, որ դա այդպես չէ», ոստիկանության մամլո խոսնակի խոսքերն են, ուր լեզվի բնակական քերականական-տրամաբանական կապերը կտրված են, խոսքը վերածված է անիմաստ հատվածների անկապ հավաքածոյի, կորցրած է իր հոդաբաշխ բնույթը, ինչը շատ բնորոշ է հայաստանյան պաշտոնյաների խոսքին առհասարակ:
Երկրորդը` «Մեր հայրապետը ճիգ և ջանք չի խնայում Հայ Եկեղեցու հեղինակությունը բարձրացնելու և արթուն աչքով վերահսկում է, կարգ ու կանոն հաստատում, անձամբ համակարգում գործունեության բոլոր ոլորտները: Իր տեսլականը ակնհայտորեն հզոր Եկեղեցի ունենալն է՝ առաքելության լիակատար շնչառությամբ: 21 դարի մարտահրավերներին դիմակայելու համար Գարեգին Երկրորդը պայքարում է հանուն ազգային ինքնագիտակցության ամրակայման և ջանում է կատարել ամեն հնարավորը, որպեսզի Հայոց աշխարհի հոգևոր ժառանգությունը դառնա այսօրվա հայության կյանքի անկապտելի մասը» բարձրաստիճան հոգեւորականին է պատկանում: Այստեղ էլ հակառակը` արտաքւստ տրամաբանված եւ քերականորեն ճշգրիտ խոսքը իրականում զրկված է իր կենսունակությունից: Տեղի ունենոմ բառերով արտահայտված արժեքների դեվավացիա, վերացական եւ վերամբարձ խոսքն իրականում որեւէ կապ չունի իրականության եւ բովանդակության հետ:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s