Օրվա լավագույն միտքը

“Ես կարող եմ ասել, թե ինչն է ընդհանրապես պակասում քաղաքական բոլոր ուժերին` ինտելեկտուալ պոտենցիալը, ժամանակակից աշխարհին վայել ծրագրեր և հեռանկարներ մշակելու ունակությունը
Հրաչ Բայադյանի
http://lragir.am/armsrc/interview30343.html

100 տոկոս: Քաղաքական իշխանությունը դու կարող ես եւ չվերցնել, բայց հասարակական ու ինտելեկտուալ հարթակներ ստեղծելով հենց անցած երկու տարիների ընթացքում արդեն կարող էիր շատ ավելի կարեւոր հեռանկարայն հարցեր լուծել: Եվ այսօր էլ դեռ ուշ չէ: Իշխանության աղբյուրը միտքն է եւ հեռանկարի տեսադաշտը:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements

15 responses to “Օրվա լավագույն միտքը

  1. Վայ: Ես էլ կարծում էի` Հրաչի հարցազրույցն էլ ես «Օրվա ամենավիճելի միտքը» խորագրի տակ դնելու: Ասենք, գոնե էս մի հատվածը`

    « Կարծում եմ` ռուսական առաքելությունը վերջանում է: Եվ եկել է ժամանակը, որ Հայաստանը գտնի մի ուրիշ մոդել, մի նոր հարացույց իր քաղաքական, տնտեսական, նաև մշակութային զարգացման համար: Ռուսական կողմնորոշման վերջը մոտեցել է: Այս առումով, Հայաստանի համար հարավը կարևոր ուղղություն է: Եվ Թուրքիան այդ ճանապարհի վրա է կանգնած: Հայ-թուրքական հարաբերությունները ես տեսնում եմ այդ համատեքստում, այսինքն` Թուքիայի հետ հարաբերություններ հաստատելը որպես վերջին 200 տարվա ռուսական կողմորոշման աստիճանական փոփոխության, ռուսական տիրապետող ազդեցությունը հակակշռելու հնարավորության նշաններից մեկը..»

  2. Հա տեսել եմ էդ հատվածը: Իրոք, համոզիչ չի, ու հարցազրույցի կոնտեքստից էլ, իմ կարծիքով դուրս ա, որովհետեւ հարցազրույցը գրեթե ամբողջությամբ թարմ ու դինամիկ ա, իսկ սա ոնց որ նաֆտալինի հոտով կպցրած կտոր լինի, այսինքն զգացվում ա, որ մարդը իրադարձությունը չի փորձել ինքնին գնահատել, այլ իրա հազար տարվա ունեցած պատկերացումը ավտոմատ կպցրել ա նոր իրադարձությանը: Բայց քանի որ շատ եմ էդ թեմաներով գրել վերջին շրջանում, չուզեցի կրկնվեմ:
    Ի դեպ Աղվանիդ հոդվածն էլ շաբաթվա լավագույն էի դրել` նկատե՞լ ես:

  3. Բացի այդ, նույն հարցազրույցում նա դրանից առաջ ինքն ա ասում`
    “իմ կարծիքով, նախագահը հստակ դիրքորոշում չունի, որ ինքն իրեն ընդդիմություն դառնա: Նա գործում է ըստ իրադրության, ինչպես պարտադրեն, այնպես էլ կանի: Նա գնաց Թուրքիա ոչ թե որովհետև ուզում էր ընդդիմանալ ռուսներին, այլ որովհետև ռուսներն իրենք ուզեցին, որ նա գնա Թուրքիա:”

  4. Է, չեղավ, Հրանտ ջան, ինչ ա նշանակում` «ԻՐՈՔ, համոզիչ չի»: Դու գիտես որ Հրաչի ասածը իմ ասածին (որ դրել էիր «Օրվա ամենավիճելի միտքը» խորագրի տակ) շատ մոտ ա, դրա համար եմ մեջբերել: Բայց անտեղյակ մարդը քո ԻՐՈՔը եթե կարդա, կմտածի թե ես էլ եմ քո կարծիքին ու Հրաչին էի քննադատում: Տեսել եմ որ իմ «Աղվանի ծաղիկները» դրել ես, ու շնորհակալ եմ: Իմ էդ հոդվածը մինանշանակ ու բուռն դրական արձագանքների արժանացավ, բայց ինձ ճանաչելով դու գիտես որ` ես բանավեճ ավելի եմ սիրում քան գովասանք, դրա համար էլ Հրաչի ասածը մեջբերեցի, որ թուրքական հարցի մասին մեր խոսակցությունը շարունակվի: Ուզում էի հայ-թուրքական կարգավորման` ռուսական պրոեկտ լինելը դիտես ընդամենը որպես վարկած, որը կարող ա նաեւ սխալ լինել: Այնինչ քո գրածները կարդալով էն տպավորությունն եմ ստանում, որ դու դա դիտում ես որպես 100 տոկոսանոց ճշմարտություն, եւ մնացած ամեն ինչը դրա վրա ես հենում, ինչը շատ տարօրինակ ա:

  5. Ծանուցում՝ Կոստան Զարյան 2 « Ուստա Հրանտի արհեստանոց

  6. Համաձայն եմ որ Հրաչի հարցազրույցում հակասություններ կան… Իմ մոտ էլ են լինում հակասություններ: Եթե մտքումդ անընդհատ տարբեր վարկածներ ես դիտարկում, հակասությունները երեւի անխուսափելի են: Իսկ կոնկրետ ասվածի մասով` ես իհարկե չգիտեմ` կատարվածի մեջ որքանն ա, կամ կա՞ ընդհանրապես Սերժի նախաձեռնությունը, թե չկա: Բայց ոնց էլ մտած լինի` ինքնուրույն թե հարկադրաբար, ինքը մտել ա խաղի մեջ ու արդեն խաղում ա: Ռուսներն էլ էս խաղի մեջ, իհարկե, կան: Բայց որ ամբողջ պրոեկտը ռուսներինը լինի կամ գլխավոր խաղացողը ռուսները լինեն… Դժվար թե: Հանգիստ նայի փաստերին, ու կտեսնես որ փաստերը դրա մասին չեն խոսում..

  7. Հրանտ ջան, հայ-թուրքական պրոեկտը, ով էլ որ էդ պրոեկտի հեղինակը լինի, մեզ եզակի հնարավորություն ա տալիս` մշակել, Հրաչի ասած ու քո հավանած` ժամանակակից աշխարհին վայել ծրագրերն և հեռանկարները: Ասածս էն ա որ` էդ պրոեկտին մասնակցենք, ոչ թե կողքից նայենք:

  8. Ժողովուրդ, իսկ եթե նայենք էս տեսանկյունից. փաստաթուղթը ստորագրողների գլխին կանգնածներն ովքե՞ր էին` Հիլարին ու Ռուսը… ուրեմն սա ավելի շատ Ռուս -Ամերիկյան խաղ էր քան հայ- թուրքական, կամ ռուս-թուրքական: Մեծ ախպերները կարծես փորձում են մերձավոր արևելքում ոտի տեղ անեն, որ թուրքիան չնետվի մուսուլմանա-չինական ալիանսի մեջ… Հը՞…

  9. Հրանտ ջան, ես Մարինեի հետ էս հարցում համաձայն եմ, ու գտնում, որ շեշտը շատ ես ռուսների վրա դնում: Ես շարունակում եմ պնդել, որ սա ամերիկա-ռուսական պրոյկետ ա (այլ ոչ նույնիսկ հակառակը)

  10. Karcum em Hrachy verjin mardn a um kareli a meghadrel navtalinotac patkeracumner unenalu mej. Navtalinotac patkeracumner unen ayn mardik um mot dranq dzevavorvum en erekoyan norutyunneri azdecutyan tak, ev ovqer canot chen hetsovetakan fenomeni veraberyal jamanakakic tesutyany ev shat urish ughgheghi hamar ogtakar grakanutyany (ev vorteghic petq a linein).
    Havanabar Hrachy tvyal depqum aveli lav kkaroghanar bacatrel ev manramasnel ir artahaytac tesakety.

  11. Հարգելի Արեգ, ես Հրաչին չեմ “մեղադրում”: Եթե նկատել եք, ես նրա հարցազրույցը շատ բարձր եմ գնահատում, ինչպես եւ հարցազրույցում արտահայտված մքտերի ճնշող մեծամասնությունը: Միայն մի կոնկրետ հատվածի մասին ասել եմ, թե “ոնց որ նաֆտալինի հոտով կպցրած կտոր լինի”: Ընդ որում դրանից առաջ գրելով` “հարցազրույցը գրեթե ամբողջությամբ թարմ ու դինամիկ ա”: Խնդրում եմ, ուշադւր կարդացեք, ու մի “սարքեք գլխիս”:

  12. Es ushadir kardacel em dzer bolor gracnery ays temayum. Asacs el ayn e, vor hamadzayn chem dzer ayd mi asaci het.
    Duq asum eq vor “mardy ir hazar tarva uencac patkeracumn a kpcrel”, es el chem karcum vor ir unecac patkeracumy hazar tarva a. Karcum em sa “glxin sarqel chi”. Shnorhakalutyun.
    Duq iharke karogh eq chamadzaynel ir tesaketi het, u asel vor sxal e, da che harcy. Indz miayn dur chekav dzer artahaytman dzevy ev barapashary, vory karcum em poqr inch viravorakan e, tekuz ev amboghj harcazruycy drakan eiq gnahatel. Nuyn bany zgacvec dzer, indz ughghvac, patasxanum.
    Karogh eq asel, vor im gracn el er viravorakan notaner parunakum, bayc hamematutyuny zut veracakan er, harcazruyc tvoghi patkeracumnery dzevavorogh vorosh aghbyurner sheshtelu npatakov.
    Shnorhakalutyun.

  13. Es ushadir kardacel em dzer bolor gracnery ays temayum. Asacs el ayn e, vor hamadzayn chem dzer ayd mi asaci het.
    Duq asum eq vor “mardy ir hazar tarva uencac patkeracumn a kpcrel”, es el chem karcum vor ir unecac patkeracumy hazar tarva a. Karcum em sa “glxin sarqel chi”.
    Duq iharke karogh eq chamadzaynel ir tesaketi het, u asel vor sxal e, da che harcy. Indz miayn dur chekav dzer artahaytman dzevy ev barapashary, vory karcum em poqr inch viravorakan e, tekuz ev amboghj harcazruycy drakan eiq gnahatel. Nuyn bany zgacvec dzer, indz ughghvac, patasxanum.
    Karogh eq asel, vor im gracn el er viravorakan notaner parunakum, bayc hamematutyuny zut veracakan er, harcazruyc tvoghi patkeracumnery dzevavorogh vorosh aghbyurner sheshtelu npatakov.
    Shnorhakalutyun.

  14. Արեգ ջան, կարծում եմ խնդիր չկա: Ես բացարձակ չեմ վիրավորվել ձեր գրածից: Իսկ ինչ վեչաբերվում ա էդ “նաֆտալինոտ” կտորին, գուցե, դուք իրոք ճիշտ եք, եւ էդտեղ կա ինչ որ անհաջող արտահայտության պահ: Եթե դա ձեզ անդուր է եղել, կներեք:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s