Օրվա լավագույն նյութը

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՆՎԵԼՈՒ ԻՆԵՐՑԻԱՆ
Հովհաննես Հովհաննիսյան
http://lragir.am/armsrc/comments30369.html

Անկախ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ հանրային գիտակցությունը, մամուլը, մտավորականությունը հասարակության մեջ տեղ գտած բոլոր անհաջողությունների, արտաքին քաղաքականության մեջ կրած պարտությունների համար մեղավոր է համարում միայն ու միայն մեկ համակարգային մարմնի` իշխանությանը: Իշխանությունն է մեղավոր հացի թանկացման, մարդկային հարաբերություններում նոր որակների բացակայության, «եվրոպական ախտերի» և բազմաթիվ այլ թերությունների համար, որոնք խանգարում են հասարակական առաջընթացին ու պետության հզորացմանը: Ճիշտ է արդյոք նման բացարձականացված մոտեցումը: Իմ կարծիքով, նմանատիպ կարծիքի մեջ առավելապես գերիշխում է սուբյեկտիվության գործոնը, իսկ նշված անհաջողությունների համար իշխանության կողքին ամբողջապես պատասխանատու են նաև ընդդիմության ներկայացուցիչները կամ էլ ընդդիմությունը որպես համակարգային ամբողջություն:

Վերջին շրջանում մամուլում անընդհատ բերվում է եվրոպական մի շարք առաջադեմ երկրների օրինակը, որտեղ ընդդիմության առաջնորդը վարձատրվում է պետական բյուջեից իշխանությանը քննադատելու համար: Հուսով եմ, որ այդ հոդվածների կամ կարծիքների ենթատեքստում չկա այն գաղափարը, որ Հայաստանում ևս ընդդիմության առաջնորդին վարձատրեն պետական բյուջեից, չնայած չեմ բացառում դրա հավանականությունը: Չեմ բացառում, քանի որ իշխանությունը հնարավորություն կստանա որոշելու ընդդիմության առաջնորդին, ու ասենք կարող են ընդդիմության առաջնորդ դառնալ Արտաշես Գեղամյանը կամ Արթուր Բաղդասարյանը և ամսական մի կլորիկ գումար ավելացնել իշխանական աղբյուրներից սնվող նրանց ֆինանսական երակներից մեկին: Այդ քայլը ևս մեկ քայլ կլինի իշխանություների կողմից լյումպենի գիտակցության վրա ազդելու և ցույց տալու, որ յուրաքանչյուր համակարգային պետք է կապված լինի միայն ու միայն իշխանությունների հետ:Հենց այստեղից էլ ցանկանում եմ սկսել, քանի որ ընդդիմության լինելիության ճանապարհին միակ ու ամենահիմնական խոչընդոտը ոչ թե գաղափարականն է, այլ համակարգայինը: Գաղափարականը կարելի է դիտարկել հենց այդ համատեքստում, քանի որ որևէ ոչ գաղափարական ուժ առանց իշխանական լծակների համակարգային դառնալու շանսեր համարյա թե չունի:

Համակարգային ուժ դառնալու առաջին նախապայմաններից մեկը, կարծում եմ, ներքին, կուսակցական կամ էլ ընդդիմադիր դաշինքի ներսում գոյություն ունեցող բազմախոհությունն է կամ դեմոկրատական սկզբունքների կիրառելիությունը: Յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ իշխանություն դառնալուց առաջ պետք է ապացուցի, որ ի վիճակի է իշխանություն դառնալ, լցնել համակարգի բոլոր անցքերը և կարողանալ առաջ տանել իշխանական բարդ մեքենան: Այս պարագայում ամենակարևոր գործիքը, որին պետք է տիրապետի համակարգի ապագա ղեկավարը, իր իսկ ներսում գոյություն ունեցող համակարգի կատարելությունն է: Այլ կերպ ասած, ընդդիմությունը պետք է ամեն գնով աշխատի ունենալ ընդդիմություն իր իսկ ներսում կամ էլ գոնե կարծիքների բազմազանություն: Եթե ընդդիմադիր ուժն ունենում է ներքին ընդդիմություն, բայց դրանով հանդերձ դա տեղավորվում է համակիր գաղափարական ուժերի շրջանակում, ապա ընդդիմությունը համակարգային դառնալու լավ հայտ է ներկայացնում:

Այս իմաստով հարց է առաջանում, թե Հայ Ազգային Կոնգրեսը որքանով է տեղավորվում նշված շրջանակի մեջ: Միանգամից պետք է ասեմ, որ ոչ մի կերպ, քանի որ վերջին շրջանում Հայ Ազգային Կոնգրեսի, կամ ավելի ճիշտ կլինի ասել ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գծից գեթ մի փոքր շեղում ունեցող քաղաքական գործիչները համարվում են «իզգոյ», նրանց նկատմամբ կիրառվում է անտեսման կամ արհամարհման քաղաքականությունը, իսկ ՀԱԿ երիտասարդներն էլ շատ հաճախ դժգոհում են, որ իրենց առաջադեմ գաղափարները բախվում են պատերին ու որևէ մեկի կողմից լուրջ քննարկման կամ ուշադրության չեն արժանանում: Մյուս կողմից էլ պետք է նշել, որ ՀԱԿ-ին քննադատելու մեջ դրական մի միտում է նկատվում, քանի որ ժողովրդական խոսքով ասած՝ «քննադատում ես նրան ում դրական փոփոխությունն են ուզում տեսնել»:

Ճշմարտության առջև չմեղանչելու համար պետք է նշենք, որ մերօրյա ընդդիմության շարքերում է գտնվում հայ հասարակության առաջադեմ ու ինտելեկտուալ զանգվածը, քանի որ ինտելեկտ ունեցող ու էթիկայի նորմերին տիրապետող հոմո սափիենսը չի կարող չքննադատել ընտրությունների կեղծման ճանապարհով իշխանության եկած ուժերին, սակայն միևնույն ժամանակ այդ ինտելեկտ ունեցող մարդիկ սիրում են, որ իրենց ղեկավարությունը լսում է իրենց կարծիքը, որոշումների ընդունման գործընթացում ներառում նաև իրենց առաջարկներն ու առաջնորդվում այն նույն կոդեքսներով, էթիկայի նորմերով, որով սովոր են ապրել իրենք: Իսկ եթե ընդդիմությունը ևս անտեսում է իրենց այդ բնական իրավունքը ու որևէ կերպ հաշվի չի նստում իրենց գաղափարների հետ, ապա այդ ուժերը ժամանակի ընթացքում մարգինալացվում են ու ընկնում պասիվ քննադատողի իրավիճակի մեջ, քանի որ թե որոշումների ընդունման գործընթացում և թե այլ հարթությունների մեջ չեն կարողանում իրացված տեսնել իրենց գլխավոր արտադրանքը` իրենց գաղափարները ու մի տեսակ համանմանություն տեսնում իշխանության ու ընդդիմության միջև` նրանց վերագրելով միևնույն համախտանիշները:

Այս տեսանկյունից ընդդիմության ուժը հենց իշխանության հետ չնույնանալու, միևնույն մեխանիզմներով չառաջնորդվելու, որոշումների ընդունման միևնույն համակարգը չկիրառելու ու ներփակ համայնք չդառնալու մեջ է: Վերջերս ազգագրագետ Աղասի Թադևոսյանը խոսում էր այն մասին, որ հայ հասարակության մեջ կոռուպցիայի արմատները պետք է փնտրել հասարակության անդամների մեխանիկական-արյունակցական կապերի, դրանց ուժգնացման ու ծավալման մեջ: Գաղտնիք չէ, որ Հայաստանում գործող կուսակցությունների կամ էլ դրանց իմիտացիաների մեծ մասը կառուցվում են հենց այս սկզբունքով, որն ինքնին բացառում է գաղափարական միասնությունը, իսկ եթե հաշվի ենք առնում Հայաստանի Հանրապետության տարածքային սահմանափակությունը, ապա պարզ է դառնում, որ Հայաստանում մեխանիկական կապերը ոչ միայն գնալով չեն թուլանալու, այլ ավելի են ուժեղանալու: Վկան վերջին շրջանում «միջկուսակցական» ամուսնություններն են, որով ավելի են ամրապնդվում այդ կապերը ու էլ ավելի անհույս վիճակում հայտնվում այդ կապերից դուրս մնացածները: Եվ որքան հայտնի է, այդ կապերից դուրս է մնում հասարակության այն զանգվածը, որը չի տիրապետում ֆինանսական ու իշխանական մեծ լծակների, որևէ կերպ ցանկություն չունի մտնել այդ ցանցային կառուցվածքների մեջ մի կողմից, իսկ մյուս կողմից էլ չունի դրա համար անհրաժեշտ մեխանիզմները, և նրա միակ հույսը մնում է ընդդիմադիր դաշտը ներկայացնող քաղաքական ուժը կամ ուժերը: Միայն այս պարագայում նա կարող է իրեն իրացված զգալ և հույս ունենալ, որ ապագայում կարող է ի կատար ածել իր ծրագրերը բաց համակարգին բնորոշ մեխանիզմների գործառնության միջոցով: Սակայն եթե այլընտրանքային ընդդիմադիր միակ հույսը մնացած ուժը ևս գտնվում է ներփակ համայնք դառնալու ճանապարհին, որտեղ լսելի են լինում միայն յուրայինների ձայները, որտեղ չեն ընդունվում այլընտրանքները, որտեղ նոր գաղափարներին նայում են կասկածամտորեն, որտեղ սկսում է ձևավորվել միահեծան իշխանություն, որտեղ դեռևս մնում են հազարավոր չճշգրտված հարցեր ու որտեղ ներքին կապերը դեռևս գաղափարականի չեն վերածվել, ու նրանց սպառնում է մեխանիկական կապերով ամրապնդվելու վտանգը:

Ներփակ համայնքներին բնորոշ է ևս մեկ համախտանիշ, որը վերջնականապես կարող է դուրս մղել այդ քաղաքական ուժին իշխանության թատերաբերմից կամ էլ վերածել կայուն ընտրազանգված ունեցող ու խորհրդարանում մշտական ներկայացուցչություն ունեցող քաղաքական ոչ հիմնական ուժի: Այդ է պատճառը, որ անկախ ամեն ինչից, Դաշնակցությունը մշտապես հայտարարում է, որ իր կայուն տեղն ունի խորհրդարանում, որովհետև բավական ամուր արյունակցական կապերի համակարգ է ստեղծել տարիների ընթացքում, սակայն միևնույն ժամանակ այդ «կայուն ընտրազանգվածից» այն կողմ այն անցնել չի կարող, քանի որ այն սնվում է տարիների ընթացքում իր կուտակած կապիտալից ու դրանով հանդերձ բացառում նոր մոտեցումները, նոր գաղափարներն ու նորարարությունը քաղաքական դաշտում: Պատմության նկատմամբ ուտիլիստական մոտեցումը հղի է քաղաքականից պատմական ուժի վերածվելու վտանգով նույնիսկ այն ժամանակ, երբ քեզ թվում է, թե դու ակտիվ քաղաքականության մեջ ես, սակայն ակամայից արդեն վեր ես ածվել պատմությամբ սնվող ու պատմությունը սպառող մի «ծերուկի»:

Նորանկախ Հայաստանի քաղաքական դաշտում առաջին անգամ պատմությունից սկսեց սնվել Վազգեն Մանուկյանը, որը մինչ օրս չի հասկացել, որ այդ ռեզերվը նա սպառել է հենց 1996 թվականին: Այդ նկատառումից ելնելով էլ պատմության նկատմամբ սպառողական մոտեցումն առաջարկում եմ անվանել «վազգենմանուկյանական» սինդրոմ: Դաշնակցությունը միևնույն մոտեցումը կիրառում է Հայ դատի ու Հայոց ցեղասպանության նկատմամբ, իսկ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված տարածքում հանրահավաք անելն արդեն տեղավորվում է լրիվ այլ հարթության մեջ:

Այս տեսանկյունից յուրաքանչյուր քաղաքական ուժի համար անբուժելի հիվանդություն կարող է դառնալ «վազգենմանուկյանական» սինդրոմով վարակվելու վտանգը, որը հնարավոր է հանգեցնի ներփակ համայնքի ու համախոհներին վերածի «վկաների»: Եթե այս հանգամանքը իշխանության համար տանելի է, քանի որ ֆինանսական ու այլ ռեսուրսների հաշվին այն կարող է դիմադարձ կանգնել սույն երևույթին, ապա ընդդիմության համար, որը փորձում է իշխանություն դառնալ, այն իր մեջ ռեալ վտանգներ է պարունակում:

Եթե մինչև Լևոն Տեր-Պետրոսյանի ակտիվացումը ընդդիմադիր շատ գործիչներ ապրում էին 88-ով, ապա վերջին շրջանում ընդդիմադիր զանգվածի ու ընդդիմադիր կուսակցությունների մոտ սկսում է ձևավորվել 2008 թ. փետրվարյան 10-օրյա պայքարի հիշողությամբ ապրելու վտանգը: Ահա այստեղ է, որ թաքնված է իրական վտանգը՝ ընդդիմադիր այս ուժի՝ պատմական թեզերով ապրող մեռած մի մարմնի վերածվելու առումով ու, ըստ իս, այն պետք է շարժվի վերակառուցումների ճանապարհով, առավել մեծ չափով երիտասարդների (ոչ պոլիտբյուրոյական ոգով) ներառելով որոշումների կայացման (եթե նմանատիպը կան) մեխանիզմների մեջ, առավել պարզեցնելով ու թափանցիկ դարձնելով այդ որոշումների ընդունման համակարգը, փորձելով կառույցը չվերածել տոտալիտար մի սուբյեկտի, որտեղ ամեն ինչ կախված է մեկ մարդու որոշումից ու կառույցի ճակատագիրը ևս կախված է մեկ մարդու ճակատագրից:

Այս փոփոխությունները կատարելու պարագայում է միայն հնարավոր ակնկալել նոր որակի ընդդիմություն ու նոր որակի ընդդիմությամբ կատարել համակարգային փոփոխություններ ու ակնկալել նոր որակի իշխանության ու հասարակության կառուցում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կրոնագետ, պատմական գիտությունների թեկնածու

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements

5 responses to “Օրվա լավագույն նյութը

  1. Որ ՀԱԿ-ը վերակառուցման կարիք ունի` շատերս էինք հասկանում ու երեւի թե վաղուց էինք հասկանում, բայց որ հիմա շատերս արդեն սկսել ենք նաեւ խոսել… Էդ երեւի նշանակում ա որ էս հարցի լուծման շանսն ենք էսօր տեսնում: ՀԻմա ի՞նչ անենք` սպասենք որ Կոնգրեսի վերեւներից արձագանքեն կամ չարձագանքե՞ն, թե ինքներս ինչ որ բան նախաձեռնենք:

  2. Մարինե ջան, ես կարծում եմ` երկրորդը: Դա չի նշանակում, թե չարժի փորձել եւս մեկ նգամ ինչ որ բան բացատրել, եթե նման ցանկություն “վերեւներն” ունենան:
    Ինչ վերաբերվում ա “ինքներս նախաձեռնենքն”-ին: Չեմ ուզում, որ սա էլ լինի ինքնանպատակ ու հախուռն նախաձեռնություն, որը հետո կարժանանա հայկական նախաձեռնությունների ստանդարտ ճակատագրին:
    Իմ կարծիքով վիճարկելի է նախ եւ առաջ նոչ թե ՀԱԿ քաղաքական արդյունավետության խնդիրը, այլ հասարակական արդյունավետության հարցը: Քաղաքականի պահով, ես ինձ ի տարբերություն հայ ազգի մեծ մասի չեմ համարում մեծն փորձագետ, եւ կարող եմ սխալ, կամ ճիշտ լինել, համաձայնվելով, կամ չհամաձայնվելով ՀԱԿ-ի հետ:
    Հասարակականում, չնայած եսւ փորձագետ չեմ, բայց, կարծում եմ շատ ավելի հստակ կարող եմ նշել, ինչը պետք է արվեր, ու չի արվել:
    Էսօր կարող ենք ամփոփել, որ ՀԱԿ-ն իրա հասարակական դերը չկատարաեց, կամ վատ կատարեց: Չկազմակերպեց հասարակական այն ներուժը, որը ուներ, մի տեսակ անտեր թողեց դա: Այլընտրանքային հաարակություն չձեւավորեց: Քաղաքացիական հասարակության սաղմը չվերածվեց ավելի մեծ բանի:
    Յիմա ես ամենանախնական խնդիրը տեսնում եմ այն բանի մեջ, որ էս ամենը նախ եւ առաջ հստակ, կետ առ կետ ու կոնկրետ ձեւակերպվի: Շատ կոնկրետ օրինակներով` ինչ չարվեց: Որպեսզի հետ պարզ դառնա, թե եղած ռեսուրսով մենք ինչ կարող ենք անել, գոնե մասամբ էս բացը լրացնելու համար: Այսինքն, ես չեմ ուզում, որ մենք մի բան անենքն, չունենալով հստակ կետ առ կետ էդ ձեւակերպումը: Մենք էս պահին ունենք դեռ ավելի ընդհանուր ձեւակերպումներ, մեզ էլ գուցե դեռա ամեն բան հստակ չէ` թե մենք ինչ ենք ուզում կոնկրետ:
    Եթե համաձայն ես մտքերի էս ուղղության հետ, ու եթե այլ համաձայնվողբեր կան, արի փորձենք էս ուղղությամբ շարժվենք: Ուղղակի էլի եմ ասում, ես կնախընտրեմ մտածված, քայլ առ քայլ, խորացված, ու կոնկրետ տեսանելի “ապրանք” տվող տեմպը արագին էս պարագայում:

    Հ.Գ. Էն հայ-թուրքականի պահով ավելի ուշ կպատասխանեմ: Հիմա չեմ հասցնում, իսկ էս հարցը ավելի չխոսացված ու կարեւոր ա ունց որ, քան հայ-թուրքականը:

  3. Համաձայն եմ, որ նախ ձեւակերպենք` ինչ չկա եւ ինչ ենք ուզում, հետո փորձենք դրան հասնել: Ինձ դուր եկավ «այլընտրանքային հասարակություն» ձեւակերպումը: Կարելի ա օգտագործել էդ բառը: Կարելի ա նույնիսկ ասել` այլընտրանքային կոնգրեսական: Ես այլընտրանքային կոնգրեսական եմ :)) Ոնց որ վատ չի հնչում:

  4. Հարգելիներս, ծիծաղելի է խոսել ՀԱԿ–ի վերակառուցման մասին, երբ ԼՏՊ–ն բացահայտորեն գործարքի է գնում իշխանության հետ։ Ուրիշ բան, որ ՀԱԿ–ից մարդիկ հավաքվեն ու նոր բան ստեղծեն, այսինք տարանջատվեն սերժին քծնող ու նրան Ռոբից պաշտպանողի դերը ստանձնած ու ծերունական զառամախտով տառապող լևոնից։
    Օրինակ, դու Հրանտ, ճիշտ ուղու վրա ես, մանրից տարանջատվում ես լևոնից ու դա լավ է։ Մարինեն դեռ վկայի (էս պահին չեմ կարող ասել Լևոնի՞, թե՞ սերժի) կարգավիճակ ունի, զոմբիացման մեջ է։ Նման մարդկանցով նորմալ բան սարքել հնարավոր չէ։ Մարինե պետրոսյանը մի հատ օֆ էլ չի անում ու հանգիստ մոռացության է տալիս միլիոնուկես զոհերին՝ այդ մարդու հետ ո՞նց կարելի է լավ բան սարքել։ Միլիոնուկեսին մոռացողը՝ 10 զոհին, որոնք եղան մարտի 1–ին՝ կմոռանա ու կմոռանա, ինչպես որ դա արեց լևոննն իր վերջին ելույթում։ Պարզվում է, որ մարդասպան սերժի հետ լևոնը պատրաստ է համագործակցել, միայն թե ազգը չպառակտվի։ Պահո՜, ազգի մի մասին տականք անվանողն արդեն սկսել է մտածել չպառակտվելու մասին։ Ազգը ղարաբաղցիների, մոնղոլ–թաթարների բաժանողը՝ հիմա մտածում է ազգը չպառակտելու մասին։ Սա փարիսեցիություն է, ուրիշ ոչինչ։ Ու նրա զոմբի հետևորդները հիմա սկսել են թութակի պես կրկնել լևոնի խոսքերը և շատ իմաստուն որոշում են համարում Եղիազար այնթափցու օրինակով սերժին պապա պռիզնատ գալը։ Մարինե ջան, տասը զոհին դուք արդեն ծախեցիք, բայց մազալուն էն ա, որ առնող չեղավ։ Սերժ ոճի համաձայն, ինքը լևոնի ծախվելու պատրաստակամութունը շահագործելու ա մինչև վերջ, ոնց որ իրան Էրդողանն ա կզացնում մինչև վերջ, ու դրանից հետո լևոնից կսարքի գեղամյան–դհոլ ու ՍԿ կանի։ Էդ ա լինելու լևոնի ու իրա վկաների վերջը։
    Շատ խնդալու ա, բայց լևոնն արդեն խոսում ա քսան հազարանոց կորիզի մասին ու ասում որ պետք ա դողալ դրա համար։ Գիտե՞ք, թե ինչի ա դողում։ Քանի էդ ենթադրյալ կորիզը կա՝ ինքը ծախվելու շանս ունի։ Հենց էդ կորիզը չլինի՝ ինքը կդառնա մի հատ տարիքն անցած պուտանկա, ում ոչ ոք էլ չի ուզում էն բանից անի։ Դե պահեք ու փայփայեք ձեր քսան հազարանոց մանրադրամներին

  5. Արա Ասատրյան

    Անտառապահ, շատ ափսոսում եմ, որ այդքան կեղտոտ լեզու ունես: Գուցե քո մտքերը պետք գային վերը նշված հարցերը քննարկելու համար, բայց զզվելի պահվածքով դու քեզ դուրս ես դնում շփվելու հնարավոր սահմաններից: Դրա համար էլ քեզ նույնիսկ չպատասխանեցին: Բայց ոչինչ, քեզ նմանները պիտի լինեն, որ համեմատության վառ օրինակ ծառայեն: Ամեն դեպքում առողջ եղիր:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s