Monthly Archives: Հունվարի 2010

Աղբիանոսի տոհմը

Պետրոսի հաղորդումն եմ նայում, որի հյուրն ա մի հատ քահանա: Հերթական անգամ համոզվում եմ, որ մեր (եւ ոչ միայն մեր) քահանաները քրիստոնեության անվան տակ իրականում հեթանոսություն են քարոզում: Քահանան հակադրում ա բարոյականությունը ազատությանը` նախապատվություն տալով առաջինին: Բայց յուրաքանչյուր ոք, ով կարդավել ա Ավետարանը եւ Թղթերը, կարող ա հաստատել, որ դրա հիմնական իմաստը ազատության նախապատվությունն ա բարոյականության հանդեպ (իհարկե ոչ էնքան մաքուր ձեւով, բայց կարմկր գիծն էդ ա ե՛ւ Ավետարանում, ե՛ւ Պողոսի մոտ): Իսկ բարոյականությունը հեթանոսության կամ Հին Կտակարանի ժառանգությունն ա, որը ճիշտ ա Ավետարանում գուցե չի ժխտվում, բայց համենայն դեպս երկրորդական է համարվում ազատության համեմատ: Բարոյականությունը հեթանոսական հայրիշխանական աշխարհի ավանդույթն ա: Դա ներգծվել ա պատմական քրիստոնեության հետ, եւ ի վերջո շփոթվել ա դրա բուն էության հետ: Ու էսօր քրիստոնեության անունից խոսող քահանան փաստորեն հին քրմերի խոսքն է հասցնում մեզ: Ես չեմ ասում տվյալ դեպքում լավ ա, դա թե վատ, բայց դա փաստ ա, ու ինձ հետաքրքրիր փաստ:

Advertisements

Հայ բանակի օրը շնորհավոր

Իսկապես շնորհավոր, որովհետեւ իր բոլոր թերություններով հանդերձ, սա մեր բանակն է ու մեր պետությունը: Հիշում եմ 1990 ավտոբուսում խոսում էին երկու տիպիկ սովետահայ` “խելքները հացի հետ են կերել` ազգային բանակ են ուզում սարքել”: Ու թեեւ դրանից հետո ռուսամոլ ու ստրկամիտ էդ սովետիկուսները ոչ միայն քիչըմ սսկվեցին, այլեւ էսօր իրենց հայկական պետության, անկախության ու նաեւ բանակի կողմանկից են հռչակում, բայց նրանց հակաանկախական հոգեբանությունը նույնն է մնում: 90 թվին, երբ պատերազմը ուր վրա էր հասնում էր, նրանք դեռ համարում էին, որ ազգային բանակը անհեթեթություն ա: Ու սա ինչ որ բիձեք չէին, այլ 30-40 տարեկան երկու տղամարդ: Էսօրվա հայ “պատրիոտի” տակը, որ փորես, բավականին արագ դուրս կգա էդ 90 թվի սովետահայը: …Լավմ բայց սա այլ թեմա է:

Վերադարձ

Ուստեն վերադարնում է, իրա ուստանովկեն էլ հետը: Այսօրվանից բլոգը նորի կթարմացվի նորմալ ռեժիմով:  Տեղադրել եմ բոլոր հոդվածներս գրված Հայկական Ժամանակում, 7օրում, Լրագրում եւ մասամբ` թերթ.ամ-ում, սկսած 2009-ի նոյմբերի 12-ից մինչեւ էսօր: Այնպես, որ նոյմբերի 12-ից սկսած թվագրված բոլոր նյութերը բլոգի համար նոր են: Ավելի ին նյութերը կշարունակեմ ավելացնել ըստ հասցնելու կամ ըստ օրվա ակտուալության: Իսկ նորերն արդեն կաշխատեմ չուշացնեմ, այլ տպագրվելուց մեկ կամ երկու օր անց կտեղադրեմ նաեւ այստեղ: Այլ թարմացումները (հղումներ, գրառումներ) նույնպես կանեմ հընթացս: Ավելի ուշադիր կլինեմ նաեւ մեկնաբանություններին: Գուցե չհասցնեմ միշտ արագ պատասխանեմ, բայց կփորձեմ արձագանքել ավելի արագ քան առաջ: Էսքանը: 🙂

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ՍԵՐՆԴԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ ԵՎ ՍԵՐՆԴԻ ԴԱՏԸ

Որքան էլ մարդկային տեսակետից ցանկալի, բայց օբյեկտիվորեն տարօրինակ կլիներ, եթե Նիկոլին հանկարծ բաց թողնեին:
Տարօրինակ հենց Նիկոլի ընտրած ճանապարհի տեսակետից: Շարունակել կարդալ

ՉԱՆԴՐԱԳՈւՊՏԱ ՍԻՆԴՀԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ

Շատերն են ասում` բա նախօրոք պարզ չէ՞ր ամեն ինչ: Լավ է, իհարկե, եթե նախկին փորձից մարդը եզրակացություններ է անում, բայց մյուս կողմից, մտածում եմ` եթե որեւէ մեկին նախօրոք ամեն բան պարզ է, գուցե առհասարակ ապրե՞լ անգամ չարժե: Շարունակել կարդալ

Հակաբայղուշական

Նոր տարուց հետո առաջին հոդվածը միշտ էլ դժվար է լինում գրել:

Շարունակել կարդալ