Հայ բանակի օրը շնորհավոր

Իսկապես շնորհավոր, որովհետեւ իր բոլոր թերություններով հանդերձ, սա մեր բանակն է ու մեր պետությունը: Հիշում եմ 1990 ավտոբուսում խոսում էին երկու տիպիկ սովետահայ` “խելքները հացի հետ են կերել` ազգային բանակ են ուզում սարքել”: Ու թեեւ դրանից հետո ռուսամոլ ու ստրկամիտ էդ սովետիկուսները ոչ միայն քիչըմ սսկվեցին, այլեւ էսօր իրենց հայկական պետության, անկախության ու նաեւ բանակի կողմանկից են հռչակում, բայց նրանց հակաանկախական հոգեբանությունը նույնն է մնում: 90 թվին, երբ պատերազմը ուր վրա էր հասնում էր, նրանք դեռ համարում էին, որ ազգային բանակը անհեթեթություն ա: Ու սա ինչ որ բիձեք չէին, այլ 30-40 տարեկան երկու տղամարդ: Էսօրվա հայ “պատրիոտի” տակը, որ փորես, բավականին արագ դուրս կգա էդ 90 թվի սովետահայը: …Լավմ բայց սա այլ թեմա է:

Advertisements