Ինչո՞ւ են հայերը վախենում գլոբալացումից

ustahrant.wordpress.com -ի Էքսկլյուզիվ (https://ustahrant.wordpress.com/2010/04/26/exclusive/)

Ինձ թվում է նրանից է, որ հայերը հայ չեն, այլ «ռուս» են:

Ինչո՞ւ եմ էդպես կարծում:

Եթե պատմականորեն ենք նայում, ապա նախկին դարերի մշակութային համաշխարհայնացման բոլոր միտումներից հայերը հիմնականում շահել են, եթե չասենք ավելին. հայկական ինքնությունը հենց նման միտումներին համընթաց լինելու արդյունքում է ձեւավորվել:

Օրինակներ:

Հելենիզմ` առաջին ունիվերսալ մշակութային շարժումներից մեկը: Հայերը հաջողությամբ ինտեգրվեցին այս միտմանը: Հայաստանում կառուցվեցին հելենիստական տիպի քաղաքներ, ստեղծվեց եւ ծաղկեց Արտաշիսյան դինաստիայի պետությունը (Մեծ Հայքը): Ունեցանք Արտաշես Ա, Տիգրան Բ եւ այլ նշանավոր արքաներ:

Քրիստոնեություն` մյուս ունիվերսալ շարժումը, որը մասամբ նախապատրաստվեց հելենիզմի շնորհիվ: Գաղտնիք չէ, որ հայերն առաջիններց մեկը ընգգրկվեցին այդ շարժման մեջ: Արդյունքում ունեցանք գիր, գրական լեզու, գրականություն, գիտություն, եւ այլն:

Խաչակրաց արշավանքներ: Բացի ռազմական ասպեկտից սրանք նաեւ մշակութային եւ տնտեսական շփման մեծ շարոժում էին Արեւմուքտի եւ Արեւելքի միջեւ: Մենք սրանց արդյունքում ունեցան վերականգնված պետություն Կիլիկիայում եւ մշակութային վերածնունդ թե՛ Կիլիկիայում, թե՛ բուն Հայաստանում: Հատկապես կիլիկայն մանրանկարչությունը, փիլիսոփայության փաստացի նոր սկիզբը Հայաստանում եւ այլ մշակութային երեւույթներ անհնար կլինեին առանց խաչակրած արշավանքների ստեղծած մշակութային «գլոբալիզացիայի»: Օրինակ, առանց դրա Սյունիքի լեռներում նստած Տաթեւացին երբեք չէր ծանոթանա եվրոպական սքոլաստիկային եւ չէր ստեղծի իր երկերը:

Մի մասնավոր օրինակ: Տպագրության գյուտ: Հայերը, չնայած քաղաքական առումով ամենածանր վիճակում էին, բայց կրկին առաջին յուրացնողներից մեկն եղան:

Եւ այսպես շարունակ:

Բայց ասյօրվա հայերը վախենում են համաշխարհայնացումից: Օրինակ, էսօրվա «տպագրության գյութը»` համացանցը բոլորից վատ են յուրացնում: Հայերենը համացանցի ամենա հետընկած լեզուներից մեկն է:

Իհարկե գլոբալիզացիայից վախենում են ոչ միայն հայերը: Բայց մեզ մոտ էդ բառը բացառապես հայհոյանք է նշանակում. Երեւույթ, որից պետք է վախենալ ու պաշտպանվել: Մինչ դա երեույթ է, որն ունի իր մարտահրավերները, բայց նաեւ իր ակնհայտ օոգուտները:

Չբացառելով այլ, օրինակ, եվրոպական ինտելեկտուալիզմի ազդեցությունը, կարծում եմ, որ ռուսական ազդեցության դերը գերակայող է:

Ռուսներն էլ միշտ չէ, որ վախեցել են ունիվերսալիզմից: Այլապես չէր լինի ո՛չ ռուսական գրականությունը, ո՛չ ռուսական հեղափոխությունը (որոնք, ի դեպ, իրար հետ կապված են): Բայց «կոսմոպոլիտիզմի դեմ» ստալինյան պայքարն ու սառը պատերազմում պարտությունը ծանր հետեւանքներ թողեցին: Այսօր, Ռուսաստանն, ըստ էության ասելիք չունի աշխարհին, բացի ծանրախոս ու անստեղծագործ պահպանողաանությունից:

Մենք էլ ասելիք չունենք, եւ նախ դրա համար ենք վախենում, այլ ոչ թե որովհետեւ իրական վտանգներն ենք նստել չափել:

Ոչ թե վախենում ենք, որովհետեւ կարող ենք ինքնութուն կորցնել, այլ հակառակը. վախենում ենք, որովհետեւ ինքնություն չունենք: Այն ինքնությունը, որը դարերի ընացքում ունեինք, ինչպես տեսանք համաշխարհայնացումների արդյունք էր, եւ ասելիք ուներ աշխարհին` երկխոսության մեջ էր գտնվում (երկխոսության մեջ էր եւ դրական առումով` Նարեկացու Մատեանը, եւ վիճաբանության առումով` «Բան հակաճառության ընդդեմ երկաբնակաց»): Իսկ այն ինչ այսօր կոչում ենք ինքնություն, սովորական գեղի տղերքի անգրագիտությունն է, որից նրանք փոխանակ ամաչեն` «մենթալիտետ», այսինքն` մտածողություն են կոչում:

Ինքնությունը պաշտպանելու եւ ունիվերսալիզմի մարտահրավերներին դիմակայելու մասին միայն այն ժամանակ իրավունք կունենանք մտածենք, երբ որ բան ունենանք կորցնելու: Այսօր մենք միայն սովորելու բան ունենք` աշխարհից եւ մեր նախնիների փորձից:

Թվում է թե ազգայնականը պետք է կողմ լինի կոսմոպոլիտիզմի դեմ պայքարին:

Իրականում նորից հայ դառնալու համար այսօր ավելի շատ «կոսմոպոլիտ է» պետք լինել քան պահպանողական:

Պահպանողականը էթնիկն է, նաեւ` կայսերականը:

Ազգայինը` առաջադիմական է:

Գոնե մեր այսօրվա իրավիճակում:

Ուստա Հրանտ

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements

4 responses to “Ինչո՞ւ են հայերը վախենում գլոբալացումից

  1. excellent points!

  2. Լավն են փոսթերդ ))))

  3. Մերսիներ:)

  4. Պատմության ընթացքում տեղի ունեցած գլոբալիզացիայի օրինակները դիպուկ եք առանձնացրել: Սակայն այդքան էլ համամիտ չեմ այն մտքի հետ, որ մենք` հայերս, պետք է ընդունենք գլոբալիզացիան այդպես գրկաբաց: Երանի միայն լավ բան սովորելով լիներ համաշխարհայնացման գործընթացը: Ցավն այն է, որ լավը վատից, թացը չորից լավ չենք տարբերում, ինչի արդյունքում կյուրացնենք այնպիսի եվրոպական արժեքներ, որոնք դեմ են, վտանգավոր են մեր ինքնության համար: Դուք նման նախադասություն եք գրել. “Այն ինքնությունը, որը դարերի ընացքում ունեինք, ինչպես տեսանք համաշխարհայնացումների արդյունք էր”: Համաձայն չեմ, որ մեր ինքնությունը այդպես միջմշակութային շփումների, համաշխարհայնացման արդյունք է: Ճիշտ է, փոխազդեցությունները միշտ էլ իրենց գործն արել են, ազդել են մեր ազգային նկարագրի վրա, սակայն փոխազդեցություններին ու գլոբալիզացիային նման մեծ դեր տալն ու սեփական ազգային ինքնությունը նսեմացնելը նույնիսկ կոսմոպոլիտության չի տանի:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s