Աշխատանքի օրվա կապակցությամբ

Ա. Աշխատանքը նորից պետք է դառնա հիմնարար արժեք ետարդիական եւ խաղային եւ կառնավալային ռազմավարություններից հետո:

Բ. Ստեղծագործողականության ռոմանտիկայով տառապող մտավորականի փոխարեն պետք է գա մտավոր արտադրողականության ռիթմով եւ աշխատանքի կազմակերպման տեխնոլոգիայով մտահոգված մտքի բանվորը:

Գ. Բանվոր բառի ստուգաբանվում է նույն արմատից, որից բանականությունն է (ըստ Աճառյանի): Այսինքն` ի սկզբանե կարեւոր է եղել ոչ թե աշխատանքի ֆիզիկական կամ մտավոր բնույթն, այլ այն, որ աշխատանքը «անբան»` չմշակված միջավայրի ձեւավովորում եւ կազմակերպում է, որով բխեցվում է բանականությունից: Այսպես օրինակ` «արուեստք են սոքա երկրագործաց, որով զանբան երկիր ածեն ի պտղաբերութիւն»: Անբանն այստեղ չմշակվածն է, որից էլ անբան` անգործ, եւ ի հակադրութուն անբանի` բանվոր` բանական եւ գործնական:

Դ. Նույն կապն է հուշում նաեւ «մշակույթի» ծագումը մշակելուց եւ մշակից:

Ե. Աշխատանքը ենթադրում է ուսման եւ արտադրության շարունակական գործընթաց եւ տեխնոլոգիա:

Զ. Պետք է ձգտել մտքի արտադրության ավարտուն եւ անընդատ ցիկլի ձեւավորման:

Է. Պետք է ձգտել մշակութային տնտեսության կայացմանը, որը պետք է ընդգրկի արժեքների, իմաստների եւ պատկերների ներքին արտադրություն, սպառում եւ արտահանում: Միայն այսպիսի Հայաստանը կարող է դառնալ իրապես անկախ երկիր:

Ը. Ստեղծագործականության մասին ռոմանտիկ մտավորական պատկերացումները, համաձան որոնց «պոետը» կարող է ստեղծագործել միայն իր ներըմբռնումների հիման վրա առանց աշխատանքի, գիտելիքի ու կարգապահության` Մուսայի քմահաճույքներից կախված ու տիեզերական իմաստության հետ կապի շնորհիվ, անմրցունակ են: Դրանք չեն կարող ապահովել մրցունակ մշակույթի ձեւավորում:

Թ. Աշխատանքը ենթադրում է բանվորի կամ մենակյացի ճգնություն եւ ծառայություն, «ստեղծագործ մտավորականության» քրմական հավակնությունների եւ իմաստունի պոզայի փոխարեն: Անհրաժեշտ է ոչ թե արվեստի տաճառ, այլ արհեստավորի լաբորոտորիա կամ գործարանային արտադրական ցեխ:

Ժ. Ի դեպ պոետ բառի ստուգաբանությունը, որը ժխտում է «ստեղծագործական ռոմանզտիմը»: ποεω – հին հունական արմատը նշանակում է անել, արտադրել, աշխատել, գործել, ստեղծել, կառուցել: Նույնիսկ «ստեղծագործականության» բարձրագույն բաստիոն` ռոմանտիկ պոետի կերպարը հանձնվում է այս ստուգաբանական փաստարկի առջեւ:

ԺԱ. Աշխատանքը ենթադրում է սթափ գիտակցություն «ստեղծագործական» գինովության փոխարեն: Անցողիկ ոգեշնչման փոխարեն` արտադրական պլան: Ուստայի արհեստանոց, ուր նախագծվում է աշխարհը, մշակվում մշակույթը, կառուցվում պատմությունը, կազմակերպվում է արտադրությունը, տնորինվում է մտքի տնետսությունը:

ԺԲ. Ուստայի արհեստանոցում հստակեցվում ու սրվում է միտքը, հղկվում է լեզուն: Մինչեւ վերջ մտածված միտքը` վերածված հստակ ձեւակերպման պետք է փոխարինի անորոշ ռոմանտիկ դատարկաբանությունը: Հստակ միտքը քաղաքական որոշումների արդյունավետության եւ գործնականության հիմքն է: Անորոշ լեզուն վերարտադրում է անարդյունավետ քաղաքականություն եւ քաղաքական ձախողումներ: Եթե քաղաքականությունը որոշում ընունելն է, իսկ որոշում ընդունելն էլ տեղի է ունենում լեզվի միոջոցով, ապա պարզ է, որ չսահմանված եզրերի եւ չհստակեցված հասկացությունների ավանդությով լեզուն պարտության է դատապարտում քաղաքականության փորձերը:

ԺԳ. Արհեստանոցի աշխատանքը իրականացվում է ինտելեկտուալ կարգապահության եւ ինտելեկտուալ պատասխանատվության հիմքի վրա: Միտքը պետք է մտածվի մինչեւ վերջ: Մինչեւ վերջ մտածված միտքը պայեթցնում եւ շրջում է իրականությունը` ստեղծելով իրադարձություն: Միտքը պետք է պատասխանատու լինի իր բոլոր մտավոր եւ գործնական հետեւանքների եւ եզրակացությունների համար: Միտքը նաեւ պետք է զտվի, որպեսզի հնարավոր լինի խուսափել չգիտակցված մեջբերումներից, որոնք ծագում են այլեւայլ կոնտեքստներից:

ԺԴ. Իմաստությունը չի կարող բնական լինել: Բնական իմաստությունը պատկանում է կոկորդիլոսներին եւ օրանգուտանգներին: Մարդու իմաստությունը աշխատանքն է, գործիքները եւ տեխնիկան (արհեստը): Ճշմարիտ պոետը ոգեշնչվում է տեխնիկայից, այլ ոչ թե բնության գիրքկն ընկնելու ռեգրեսիվ ֆանտազիաներից: Նրա ոգեշնչման եւ աշխատանքի օրինակը ավելի շատ Նաիրիտ գործարանն է, ուր կազմակերպված աշխատանքի շնորհիվ, իրականացվում է նյութերի վերափոխման գործընթացը, քան անսահմանելի եւ դյութական «երկիր Նաիրին»:

ԺԵ. Աշխատանքը ենթադրում է մոբիլիզացիա` զորակոչ: Աշխատավորի եւ զինվորի կերպարների մեջ կա նմանություն քանի որ ժամանակակից զինվորը ավելի նման է ամենօրյա աշխատանք կատարող բանվորի քան միջնադարի սնապարծ ասպետի. պատերազմն էլ` աշխատքնաի ավելի քան խաղի:

ԺԶ. Աշխատանքի սկզբունքը հավասարապես ժխտում է ավանդական ռոմանտիկ հայրենասիրության եւ ավանդական ռոմանտիկ լիբերալիզմի հիմքերը, բայց ոչ ազգի եւ ազատության արժեքները:

ԺԷ. Աշխատավորի նպատակը ոչ թե անհատի ստեղծագործական ինքնաարտահայտումն է, այլ ժամանակի  ըմբռնումը, հստակեցումը եւ արտահայտումը:

ԺԸ. Մտավոր աշխատանքը հեղափոխական է այն իմաստով, որ հստակեցված միտքը չի կարող ինքնին չառաջացնել հեղափոխություն: Սակայն որքան ավելի հստակ եւ պատասխանատու է մտքի աշխատանքը այնքան ավելի անարյուն եւ ինքնստինքյան է կատարվում հեղափոխությունը: Բռնության կարիք չկա այնտեղ, ուր միտքն ինքն է սրված հատու զենքի աստիճան:

Հրանտ Տէր-Աբրահամեան

ustahrant.wordpress.com -ի Էքսկլյուզիվ (https://ustahrant.wordpress.com/2010/04/26/exclusive/)

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements

2 responses to “Աշխատանքի օրվա կապակցությամբ

  1. Արդիացված մեկնաբանություն,ամբողջովին համամիտ եմ:

  2. Պատասխան Արման Գրիգորյանին:
    «Աշխատանքը պետք է վերանա: Աշխատանքը շահագործման խորհրդանիշն է»:

    Եթե խոսքը պրոլետարի մասին է, այո՛: Բայց այստեղ խոսքը աշխատանքի մասին է, որը ստեղծում է ավարտուն արդյունք: Նա չի «աշխատվում» ուրիշի համար, այլ ինքն իր համար է: Այլապես չէի կոչի դա բանական աշխատանք:

    «Ում են պատկանում այդ “մտավոր արտադրողականության ռիթմով եւ աշխատանքի… Ավելին… կազմակերպման տեխնոլոգիայով մտահոգված աշխատավորի” աշխատանքային գործիքները»

    Բնականաբար գործքիները պատկանում են «նոր արհեստավորին»: Եթե ինդուստրիալիզմի այգաբացին արհեստավորը ստիպված էր ծախել իր աշխատանքային ժամանակը դրամագլխի տիրոջը` չունենալով մրցունակ աշխատանքային գործիքներ, ապա այսօր ստեղծվում է «նոր արհեստավորի» հնարավորություն շնորհիվ համակարգչի եւ համացանցի: Ես վերցնում եմ իմ օրինակը, որը եզակի չէ: Իմ աշխատանքային գործքիները պատկանում են ինձ, ինչպես եւ իմ աշխատանքային ժամանակը: Ես հնարավորություն ունեմ պատրաստել պրոդուկտ, որը կարող եմ ե՛ւ վաճառել շահագրգիռ գնողին, ե՛ւ անվճար տրամադրել մարդկանց:

    «Կրթությունը և նոր տեխնոլոգիաները կազատեն մարդուն “Աշխատանքի Կուռքից”»

    Կրթությունն ինքը աշխատանք է: Եթե ես զբաղված եմ ինքնակրթությամբ` իմ հետարքրքությունից կամ շահերից ելնելով, ես դա կոչում եմ աշխատանք: Խոսքը նրա մաիսն է, որ դասական քրմական մտավորականը ենթադրում է, որ իրեն պետք չէ ո՛չ կրթություն, ո՛չ էլ տեխնոլոգիա, քանի որ ինքն ուղիղ կապի մեջ է վերեւների հետ:

    «Գործարանային արտադրական ցեխերում արհեստավորներին կփոխարինեն “Մտածող Մեքենաները”»

    Մեքենաները չեն կարող փոխարինել իմ աշխատանքը: Նրանք կարող են ազատել իմ ժամանակը ավելորդ մեխանիկական տարրերից: Միգուցե մի օր մեքենան կարողանա իմ փոխարեն նաեւ հոդված գրել կամ լեզու սովորել: Ինքը դա հիմա էլ մասամբ անում է, բայց բուն բանական գործըթնացը ես կնախընտրեմ պահել ինձ: Դա է իմ աշխատանքը:

    «Ամեն մարդ ինքը կտնօրինի իր ազատ ժամանակը»
    Բնականաբար: Բայց ի՞նչն է խանգարում մարդուն իր ազատ ժամանակը պլանավորել կամ ստեղծել իր անձնական արտադրական պլանը, եթե նա ազատ մարդ է:

    «Բույսերի, կենդանիների, մարդկանց և մեքենաների մեջ արհեստականորեն սարքված հիերարխիան կվերանա»:

    Մեքենաների մասին չգիտեմ (չեմ մտածել, չնայած դուրս գալիս է), բայց բույսերի, կենդանիների եւ մարդկանց միջեւ հեիրարխիայի վերացումը, այն քիչ մտքերից է, որը ես չեմ վերանայել այն պահից, երբ 17 տարեկանումս այն իմ մոտ ծնվեց: Մարդու ազատումը բնական ցիկլի կապանքներից տեխնիկայի (լայն եւ նախնական իմաստով` արհեստ, աշխատանք, գործիք, գիտություն) միջոցով ինքնանպատակ չէ: Մարդը ազատում է նաեւ բնությունը: Ի դեմ մարդուն բնույթւոն ինքն է ազատագրվում:

    «Աշխատանքի սկզբունքը հավասարապես ժխտում է ավանդական ռոմանտիկ հայրենասիրության եւ ավանդական ռոմանտիկ լիբերալիզմի հիմքերը:
    “Աշխատանքի Կուռքը” արդարացնում է ապրելու ընդացքում հաճույք ստանալուց զրկված մարդկանց գոյությունը, երբ աշխատանքային գործիքների տերերը վայելում են կյանքը»

    Իմ համար կյանք վայելելը իմ սիրված եւ նախընտրած գործերով զբաղվելն է: Ես դա կոչում եմ աշխատանք: Դա ազատ աշխատանք է, կամ ձգտում է լինել այդպիսին, քանի որ ինձ ոչոք չի աշխատեցնում: Աշխատանքային գործիքներն իմն են:

    «Բոլոր մարդիկ, նույնիսկ երեխաները սովորություն ունեն մտածելու և ամեն մարդ ինքն է ընտրում իր կյանքի նպատակը»

    Եվ ի՞նչ: Արդյոք դրանից բխում է, որ «նոր արհեստավորը» չի կարող այլ մարդկանց, «եւ նույնսիկ երեխաների» նման ինքն ընտրել ի՛ր նպատակը:

    «Մշակութային հեղափոխության նպատակն է մարդուն ազատել ստիպողական աշխատանքի որևէ անհրաժեշտությունից»

    Դրանից էլ սկսեիր: Ո՞րտեղ է է այստեղ խոսք գնում ստիպողական աշխատանքի մասին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s