Category Archives: Հայկական Ժամանակ (հին)

Արյունահեղության գաղափարախոսությունը

Անցած տարվա ներհայաստանյան կարեւորագույն իրադարձությունը անկասկած մարտի մեկի երեկոյան դեպքերն էին: Մոտենում է այդ իրադարձությունների մեկամյակը, եւ ժամանակն է որոշ ընդհանրացումներ անել այդ թեմայի շուրջ: Եթե հաջողվի, կփորձեմ դա անել մոտակա շաբաթների ընթացքում մի քանի հոդվածներով` անդրադառնալով հատկապես այն առումներին, որոնց կարծես ավելի քիչ ուշադրություն է դարձվում: Այդ առումներից է, օրինակ այն ինչ առայժմ պայմանական կկոչեմ մարտի մեկի գաղափարախոսություն: 2008-ի գարնանամուտի սպանություններով ուղորդված քաղաքացիների ջարդը դատարկ տեղում չգոյացավ: Այն նախապատրաստվեց այդ թվում նաեւ գաղափարական-քարոզչական ոլորտում իրադարձություններից ամիսներ առաջ: Մյուս կողմից հետմարտիմեկյան իրավական բեսպրեդելը նույնպես հնարավոր դարձավ այդ թվում նաեւ դրա թեկուզեւ ոչ բացահայտ գաղափարական հիմնավորման առկայության պարագայում: Շարունակել կարդալ

Արեւմուտք թե՞ Արեւելք

Նախորդ հոդվածիս միտքը անավարտ մնաց: Ի հեճուկս նորահայտ հայ «իսլամիստների» միջավայրում տիրող մտավոր քաոսի եւ անկարգապահության, պետք է վերջապես ընդունել գրեթե անվիճելին` հայկական մշակույթը իր ողջ ուրույնությամբ հանդերձ պատկանում է արեւմտյան կամ եվրոպական մշակութային մեծ ընտանիքին: Շարունակել կարդալ

Մի՛ համեմատեք անհամեմատելին

Մեկը մի անիմաստություն դուրս կտա` հարյուրները կկրկնեն են: «ԵԽԽՎ»-ն երկակի ստանդարտներ է գործարկում` Հայաստանին պատժում է, իսկ Ադրբեջանին ոչ»: Կրկնիր այս մոգական նախադասությունը եւ կյանքը միանգաից թեթեւանում է. էլ ո՛չ մտածել է պետք, ո՛չ փորձել գնատահատել իրավիճակի պատճառները եւ հնարավոր հետեւանքները, ո՛չ էլ փնտրել սեփական պատասխանատվության չափաբաժինը: Մի խոքսով մտավոր էներգիայի նվազագույն ծախսեր (ինչպես հայտնի է ուղեղի աշխատանքը ամենածախսատարն է կենսաբանական տեսակետից) եւ անբանների երաշխավորված երջանկություն:
Բայց արդյո՞ք այդքան անիմաստ է հիշյալ պնդումը: Չէ՞, որ ի վերջո գաղտնիք չէ, որ եվրոպացիները երկնքից իջաց հրեշտակներ չեն, եւ երկակի ստանդարտների կիրառման մեղադրանքը նրանց նկատմամբ ընդհանուր առմամբ այդքան էլ սխալ չէ: Բայց ամեն պնդում ճիշտ ու սխալ է ոչ թե ինքնին, այլ կոնկրետ իրավիճակի, համատեքստի մեջ: Իսկ մեր խնդրո առարկա պնդումը թերի է ե՛ւ փաստացի, ե՛ւ հոգեբանական տեսակետից: Նախ` փաստացի կողմը, որի մասին արդեն բազմիցս ասվել է: Այո՛, Ադրբեջանում վերջնականապես ձեւավորվել է ավտորիտար համակարգ, եւ ժողովրդավարության տեսակետից Հայաստանը, ընդհանուր առմամբ թերեւս իրոք մի քիչ ավելի լավ վիճակում է: Չնայած այդ վիճակն էլ, ոչ թե «իշխանությունների» շնորհքն է, այլ ընդդիմության եւ հասարակության ակտիվության արդյունք: Բայց մյուս կողմից փաստ է` Ադրբեջանում հարյուրհազարանոց ցույցերը չեն ցրվել զենքի կիրառմամբ, քաղաքացիներ չեն զոհվել, եւ մի քանի տասնյակ մարդ չի դատվում բացարձակ շինծու մեղադրանքներով: Թե ինչո՞ւ է այդպես ստացվել, դա մի այլ հարց է: Պատճառների թվում նաեւ այն է, որ Ադրբեջանի հասարակությունը, ըստ երեւույթին հասունության բավականաչափ ներուժ չունենալով ի վերջո հաշտվել է եւ իր համար բնական է համարել ավտորիտար կառավարումը, իսկ Հայաստանի հասարակությունը հասուն է այնքանով, որ մի կողմից ոչ մի կերպ չի կարողանում մարսել այդպիսի պրիմիտիվ պախանական կառավարման համակարգ, իսկ մյուս կողմից էլ այն աստիճան հասունացած չէ, որ ի զորու լինի վերջնաանապես հաստատել ժողովրդավարական խաղի կանոնները: Այդ պատճառով Հայաստանի իրավիճակը ավելի անկայուն է քան Ադրբեջանինը:
Բայց ավելի կարեւոր է հոգեբանական թերին: Եթե նույնիսկ Եվրոպայի երկակի մոտեցման մասին պնդումը ճիշտ լիներ, դա ինչ որ առումով ավելի ուրախալի է կլիներ, քան հակառակը: Քանի որ պահանջել, որ մեզ ու ադրբեջանցիներին նույն կերպ նայեն, նշանակում է ընդունել մեր ու ադրբեջանցիների հավասարությունը, նույնականությունը: Իսկ դա ոչ միայն ուղղակի նվաստացուցիչ է ազգային տեսակետից: Սա ներքին չափանիշների հարց է: Եթե մեր ներքին չափանիշը, ըստ որի մենք գնահատում ենք ինքներս մեզ, մեր լավ կամ վատ վիճակում լինելը Ադրբեջանն է, ապա մենք դատապարտված ենք երրորդ աշխարհի երկիր լինել, առանց իրական զարգացման որեւէ շանսի: Հոգեբանությունը երկրի այս կամ այն ուղղության զարգացման հիմքն է: Նա, ով համեմատում է Հայաստանը Ադրբեջանի հետ հոգեբանորեն հավասարության նշան է դնում իր եւ ադրբեջանցու միջեւ: Բայց Հայաստանը միայն մեկ հատիկ շանս ունի հաղթել տարածաշրջանային մրցակցությունում` ի սկբազնե ելնել գերազանցության դիրքերից Ադրբեջանի եւ այլ ասիական «պախանական» հասարակությունների նկատմամբ: Մեր ներքին չափանիշը ի սկզբանե պետք է լինի ոչ թե Ադրբեջանը, այլ Ֆրանսիայի, Գերմանիայի տիպի զարգացած երկրները: Նրանց հետ մենք պետք է ինքներս մեզ համեմատենք: Դա չի նշանակում, որ այդ դեպքում մենք վաղվանից Գերմանիայի նման օրինակելի պետություն կդառնանք: Բայց դա նշանակում է, որ մենք հենց այս պահից կարող ենք շարժվել այդ ուղղությամբ: Ավելին` մեր երազանքներում մենք պետք է ոչ թե ձգտենք Գերմանիայի պես, այլ Գերմանիայից ավելի լավ պետություն լինել: Ահա այս պարզ հասարակագիական ճշմարտությունն է, որ ի զորու չեն ընկալել «ազգային անվտանգությունից» եւ նման այլ բարձր թեմաներից բարբաջել սիրող մեր պետական այրերն ու նրանց սպասարկող վերլուծաբաններն ու մեկնաբանները:

Ուստա Հրանտ

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Հայտնություն եւ Ավետիս

«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ. մեզ եւ ձեզ մեծ աւետիս»: Ո՞րն է հայտնությունը եւ ինչի՞ն է վերաբերվում ավետիսը: Հայտնությունը` հույսն է. արդարության հույսը բառիս ամենալայն իմաստով: Մինչեւ Մանկան հայտնվելը աշխարհն ու արդարությունը միայն ուժեղինն էր ու իշխողինը: Բեթղեհեմյան աստղը ավետեց նոր աշխարհի ծնունդը, ուր անարդարացիորեն ճնշվածը, ճշմարտության համար հալածյալը, բիրտ ուժին հավատքի վրա հիմնված իր ներքին ուժը հակադրողը ոչ միայն նույնպես իր տեղն ունի, այլեւ բարոյական առավելություն է ձեռք բերում, որովհետեւ «երանի՛ նրանց, ով հալածվում է արդարության համար»: Քրիստոսի հայտնությունը չբերեց արդարության վերջնական հաստատման, եւ Ինքն էլ հալածվեց ու խաչվեց անարդարների կողմից, որոնց ձեռքն էր այն ժամանակվա քաղաքական, ռազմական, դատական եւ հոգեւոր իսկ իշխանությունը, որոնք խոսում էին արդարադատության եւ Աստծո անունից: Աշխարհի ամենաարդար եւ աստվածապաշտ Մարդուն, մարմնացյալ Աստծոն խաչեցին որպես մեծագույն հանցագործ եւ անաստված, «Աստծոն հայհոյող» ապստամբ: Բայց երկու հազար տարի է մարդկության մեծամասմնությունը որպես տարվա կարեւորագույն տոն նշում է այդ առաջին հայացքից անհաջողության մատնված գավառական քարոզչի Ծնունդը, եւ անեծքով հիշում նրան խաչ հանողներին` Հիսուսի Ավետարանի պատգամների վրա կառուցելով մարդկության պատմության մեջ մեծագույն քաղաքակրթությունը: Նույնիսկ ամենաերդվյալ աթեիստներից շատերը վերջին հաշվով ապավինում են մոտ 2009 տարի առաջ ծնված Մանկան ի հայտ բերած Մեծ Հույսին, որը վերջին եւ անհերքելի հիմնավորումն է արդարության եւ ազատության ձգտման եւ պայքարի: Աշխարհում եւ բնության մեջ ոչինչ չի հուշում այն մասին, որ պետք է լինել արդար, ազնիվ, ազատ: Կենդանի եւ անշունչ ողջ բնությունը գոյության կռիվ է, որի օրենքն է` ուժեղ ես, հետեւաբար ճիշտ ես: Հակառակը անապացուցելի է, բայց այնուամենայնիվ մարդու էության հետ խոսացող: Հակառակի վերջին ապաստարանը միմիայն «մեծ ավետիսն է»: Իշխանները եւ թագավորները կորցրել են իրենց անհաղթ դիրքը եւ անսասան հեղինակությունը` խոնարհվելով քարայրում ծնված Մանկան առաջ: Նրանք այլեւս ամենազորը չեն: Նրանց դեմ կա ավելի մեծ ուժ: Ամենազոր Տերը աշխարհ եկավ ոչ թե արքայության, այլ ծառայության ավետիսով: Տիրելու ձեւն ու իմաստն իսկ փոխվեցին այդ պահից: Տերը նա է, ով ծառայում է: Իսկ բռնակալաներին Քրիստոսի Ավետարանը ճշմարտությամբ ընդունած երկրներում գահընկեց են անում եւ գլխատում, ինչպես նրանց հայր` Սատանան գահընկեց եղավ Քրիստոսի հայտնությամբ եւ հարությամբ: Բայց ավա՜ղ, որ առաջին քրիստոնյա մեր երկիրը, դեռ նույն կարիքն ունի հեթանոսական խավարից դեպի քրիստոնեական լուսավորչականություն ընթանալու:

Հ.Գ. Չեմ կարող չմեջբերեմ նույն թեմայով Հ. Թումանյանի գրածից մի հատված: «Տոնում ենք Մեծ Արդարի վերջին օրերը ու հիշում ենք, թե ինչպես էին նրան մեղադրում ու հալածում ժողովրդի առաջնորդները…, աղաղակելով, թե նա հայհոյում է Աստծոն եւ ապստամբություն է քարոզում….Հիշում ենք դատավորին, որ պարզ տեսնելով նրա անմեղությունն ու արդարությունը, այնուամենայնիվ … չկարողացավ պաշտպանել արադարությունը: …Մարդկանցից շատերը կարծում են, թե սա եզակի դեպք է: ….Միամնագամայն սխալ: … Եւ ահա նույն փարիսեցիներն ու նույն` եկեղեցու ու իշխանության անունով թնդացող աղաղակները, ամեն մարդու դեմ, ով կկանգնի իրենց հակառակ: ….Եւ ահա նա խաչվում է ամեն տեղ աշխարհքում…ամեն օր…Եվ դրա համար էլ նա Մեծ է եւ Անմահ»:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ՍԻՐՈ ԱՇՈՒՆԸ

«Սենց ուրեմն տենց մենք էլի դե գնում գնում էինք եւ հանկարծ դե բանը ոնց է՞ր գմփ եւ ոչինչ ոչինչ իսկ հետո բանը մի քիչ ու ավելի լավ ու լրիվ ու հիմա տեսնում ե՞ք»

Շարունակել կարդալ

Վերջին բյուզանդացի՞ն

Եվ այսպես չորս օր չորս գիշեր հյուրանոցի պատոհանից ես նայում է Սուրբ Սոֆիային, իսկ ուղիղ դիմացս մի նեղ փողոցի չափ հեռավորության վրա Բարձր Դռանª այժմ Ստամբուլի նահանգապետարանի բակն էր: Երբ մտանք հին քաղաքª բուն Պոլիս առաջինն ինչ աչք զառնեց գիշերային քաղաքում մեծադիր եւ լուսավորված տառերովª «Ազիզ Իսթանբուլ ֆեհթին…եսիմինչ եսիմինչ 555» գրվածքն էր: Եւ իրոք մայիսի 29 -էր, ու հետեւաբար Կոնստանտինոպոլսի գրավման տարեդարձը:
Այդ չորս օրը ես, փաստորեն, ունեի շատ բարդ զրուցակիցներª մեկը Հուստինիանոս կայսրն էրª Սոֆիայի կառուցողը, մյուսըª Թալեաթըª Բարձր Դռան վերջին տերն ու բնակիչը:

Շարունակել կարդալ

Ուստան ջղայնանում է հայերի վրա ռուսների պատճառով

Այն, որ Մոսկվայում բռնի ուժով ցրեցին ապրլի 24-ին նվիրված հայերի երթը Շարունակել կարդալ