Category Archives: 7 Օր

Ցինիզմի և հակահեղափո- խականության արմատները հետսովետական տարածքում

Հետսովետական մարդու աշխարհայացքի հիմքը ցինիզմն է:

Շարունակել կարդալ

Advertisements

Կրասնոդարի մալոլետկաները, օրվա գիշերային ժամերը, ԿՀՎ-ն և հոգեխանգարմունքը

Ինչպես հիշում եք, 2008-ի մարտին մեր Գլխավոր դատախազության ներկայացուցիչները պնդում էին, որ փորձագիտական կարծիք կա, թե Ազատություն, Հայրենիք, Հաղթանակ կարգախոսները նյարդալեզվաբանական զենք են հանդիսանում, ինչը կոդավորում է մարդկանց վարկը: Իհարկե բոլորս այն ժամանակ բոլ-բոլ զվարճացանք հերթական (թեև աննախադեպ նույնիսկ հայկական պայմաններում) բլթոցի վրա: Անկեղծ ասած՝ այն ժամանակ էլ մոտս կասկած ընկավ, որ սա ոչ այնքան տեղական արտադրանք է, քանի որ ամեն դեպքում, ինչքան էլ որևէ հայ անձամբ ապուշ լինի, բայց հայրենիք, ազատություն և հաղթանակ բառերի համադրությունը հազիվ թե նրա մոտ ասոցիացվի ինչ-որ բացասական բանի հետ: Այստեղ հատուկ մտածողության տիպ է պետք, որը նախ պետք է տառապի պարտվածի հոգեբանական բարդույթով, երկրորդը պետք է իր պարտությունը կապի ազգային և ազատական գաղափարների հետ: Ես այն ժամանակ ենթադրեցի, որ այս հայտարարության հետքը Ռուսաստանից է գալիս Շարունակել կարդալ

Հակաբայղուշական

Նոր տարուց հետո առաջին հոդվածը միշտ էլ դժվար է լինում գրել:

Շարունակել կարդալ

Թող մեռելները թաղեն իրենց մեռելներին

Գալիք 2010թ. ոչ միայն նոր տարի է, այլև նոր տասնամյակի սկիզբ: Թվում է, թե տվյալ դեպքում կարող ենք գործ ունենալ ոչ միայն զուտ պայմանական, այլև բովանդակային անցման հետ: 2000-ականները, որոնք ձևական տեսանկյունից ավարտվում են այս տարի (բովանդակային առումով թերևս դրանց սահմանն անցնում է մոտավորապես 2008թ.-ով), մի ուրույն ժամանակաշրջան էին գոնե հետսովետական տարածքի համար (թերևս՝ նաև աշխարհի): Շարունակել կարդալ

Լեոնիդ Իլյիչ… Գորբաչով կամ Есть ли у вас план, мистер Фикс?

2009թ., որն իր հետ պատմություն է դարձնում մի ողջ տասնամյակ, ներհայաստանյան զարգացումների առումով եղավ նախորդ` 2008թ. շարունակությունը: Ըստ էության, քաղաքական առումով նոր տարի Հայաստանում չեղավ: Կարծես թե արդեն կարելի է նախնական ամփոփում անել Ս. Սարգսյանի կառավարման հիմնական միտումների առումով: Այդ կառավարման բավական տարօրինակ ռազմավարությունը կարելի է բնութագրել հետևյալ կերպ’ բրեժնևիզմ ներքին քաղաքականության մեջ և գորբաչովիզմ՝ արատքին քաղաքականության մեջ: Շարունակել կարդալ

Ժողովրդավարությունն ընդդեմ դոգմատիկ լիբերալիզմի

Շվեյցարիայում վերջերս կայացած հանրաքվեն, որի ընթացքում շվեյցարացիների մեծ մասը քվեարկեց երկրում նոր մինարեներ կառուցելու դեմ, առաջին հայացքից առանձնապես կապ չունի Հայաստանի հետ: Շարունակել կարդալ

Հայ-հայկական կոնֆլիկտի շուրջ

Հետաքրքրությամբ կարդացի Հրանտ Մելիք-Շահնազարյանի «Ազգային շահը, «երրորդ ուժը» և վրացական լոբբին» հոդվածը’ հրապարակված «7օր»-ում: Շարունակել կարդալ