Tagged: ԱՄՆ Toggle Comment Threads | Ստեղնաշարի կարճատներ

  • ustahrant 2:53 pm on 2009/11/19 Permalink | Պատասխանել
    Tags: , , ԱՄՆ, , ,   

    LOVE IN VAIN (ԶՈՒՐ ՍԵՐ) 

    Մոտ մեկ տարի առաջ էր, երբ անմասն չմնալով ողջ առաջադեմ մարդկության եւ այսպես կոչված բարի կամքի մարդկանց զվարթ ու ժպտադեմ զանգվածների բերկրանքից, հայ հասարակությունը` ի Հայաստան եւ ի Սփյուռս աշխարհի, ցնծում էր Բարաք Հուսեյն Օբամայի հաղթանակի փաստից:

    Բարաքյաթով այդ տղան, օրիգինալ չլինելով, ԱՄՆ նախագահական թեկնածուներից շատերի նման` խոստացել էր «ճանաչել» Հայոց ցեղասպանությունը (մեկն ըլնե՛ր, հայերին ճանաչել տար դա): Տարին անցավ աննկատ, ինչպես հազարավոր տարիներ անցել են մինչ այդ. ձմեռ, գարուն, ամառ, աշուն, մեկ էլ վայ` Նոր տարին կրկին դռան շեմին է: Պուպուշ բալեքը մի քիչ մեծացան, բիձեքը մի քիչ ծերացան, ծիտիկները էկան ու նորից թռան-գնացին, ծառեր-ծաղիկները ծաղկեցին ու նորից դեղնեցին-թառամեցին, խաղողը բերք տվեց, մաճառը գինի դարձավ, գինին` արյուն: Հայերս ոնց կայինք, տենց էլ մնացինք: Վոբշեմ, սեւ Օբամա բերեց մեր գլխին: (More …)

    Advertisements
     
  • ustahrant 12:52 am on 2009/11/05 Permalink | Պատասխանել
    Tags: ԱՄՆ,   

    Օրվա անհասկանալին 

    http://www.lragir.am/armsrc/politics30248.html
    “Ադրբեջանի ընդդիմադիր մամուլի միջոցով տեղեկություն տարածվեց այն մասին, թե ԱՄՆ հասկացրել է Բաքվին, որ ռազմական գործողությունների վերսկսելու դեպքում ԱՄՆ կճանաչի Լեռնային Ղարաբաղը: Բաքվում պնդում են, թե Վաշինգտոնը այդ կերպ, պետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուի շուրթերով արձագանքել է պատերազմ սկսելու Բաքվի հայտարարություններին:
    Փորձագետներն այս կապակցությամբ հիշել են, որ Քեյդենաուն երկար տարիներ աշխատել է Կոսովոյում այն ժամանակ, երբ այդ երկրի անկախությունը ճանաչվեց միջազգային հանրության կողմից: Փորձագետները նշում են նաեւ, որ ագրեսիայի դեպքում կկրկնվի հարավօսական սցենարը, միայն այն տարբերությամբ, որ հակահարվածը եւ միջազգային ճանաչումը կլինի ԱՄՆ եւ Արեւմուտքի կողմից: Բաքվում նաեւ անհանգստություն են հայտնել, որ Ղարաբաղյան բանակցություններում քննարկվում է կարգավիճակի հարցը, առանց շոշափելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:”

    Թե սա ինչ էր, կարծում եմ, հետո կհասկանանք, բայց հիշել արժի: Մի բան ինձ թվում ա հաստատ: Ճանաչման որեւէ միտում չի երեւում, իսկ թե ինչու են էս միտքը մեյդան գցել (եթե, իհարկե, Մուսավաթի մուսավաթությունը չի), կերեւա: Համենայն դեպս արժի ֆիքսել ու հիշել:

    Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Պատասխանել
e
Խմբագրել
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Չեղարկել