Tag Archives: Ապագա

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՀԻՄՔԻ ՓՆՏՐՏՈՒՔՈՎ 2

2. Պատմությունը որպես ապագայի մասին գիտելիք

Պատմությունը սովորաբար կապում ենք անցյալի հետ: Եվ դա ավելի քան տրամաբանական է թվում: Ես, իհարկե, չեմ ուզում ժխտել պատմության ակնհայտ կապն անցյալի հետ, սակայն կան կարեւոր ճշտումներ: Պատմությունը սոսկ հուշ չէ անցյալի դեպքերի մասին` ոչ նոթատետր է, ոչ էլ արխիվ: Այն նաեւ միայն անցյալի դեպքերի ժամանակագրական հաջորդականություն եւ շարադրանք չէ: Պատմությունը նախ ժամանակի ընկալման հատուկ ձեւ է: Ընկալում, որի ձեւավորումը անմիջականորեն կապված է ազատության, ընտրության հնարավորության, նաեւ` պահի, դեպքի եւ գործողության անկրկնելիության գաղափարների զուգահեռ ձեւավորման հետ: Շարունակել կարդալ

Վարչարարությունից՝ քաղաքականություն

Ռեգնումի նորություններում մի քանի օր առաջ մի նյութ էր տեղադրված, ուր ոմն ռուս փորձագետ Երմոլաև շատ դիպուկ և սպառիչ բնութագրական էր տվել հետսովետական վերնախավերին: Ճիշտ է՝ բնութագրման համատեքստը ռուսական սովորական «տուֆտոցներն» էին Երրորդ Հռոմի և այլ բաբոյիս զառանցանքների մասին, բայց դա էական չէ: Շարունակել կարդալ