Tag Archives: Ապե՜

Կրասնոդարի մալոլետկաները, օրվա գիշերային ժամերը, ԿՀՎ-ն և հոգեխանգարմունքը

Ինչպես հիշում եք, 2008-ի մարտին մեր Գլխավոր դատախազության ներկայացուցիչները պնդում էին, որ փորձագիտական կարծիք կա, թե Ազատություն, Հայրենիք, Հաղթանակ կարգախոսները նյարդալեզվաբանական զենք են հանդիսանում, ինչը կոդավորում է մարդկանց վարկը: Իհարկե բոլորս այն ժամանակ բոլ-բոլ զվարճացանք հերթական (թեև աննախադեպ նույնիսկ հայկական պայմաններում) բլթոցի վրա: Անկեղծ ասած՝ այն ժամանակ էլ մոտս կասկած ընկավ, որ սա ոչ այնքան տեղական արտադրանք է, քանի որ ամեն դեպքում, ինչքան էլ որևէ հայ անձամբ ապուշ լինի, բայց հայրենիք, ազատություն և հաղթանակ բառերի համադրությունը հազիվ թե նրա մոտ ասոցիացվի ինչ-որ բացասական բանի հետ: Այստեղ հատուկ մտածողության տիպ է պետք, որը նախ պետք է տառապի պարտվածի հոգեբանական բարդույթով, երկրորդը պետք է իր պարտությունը կապի ազգային և ազատական գաղափարների հետ: Ես այն ժամանակ ենթադրեցի, որ այս հայտարարության հետքը Ռուսաստանից է գալիս Շարունակել կարդալ

Das Sein des Daseins besagt: Argistinini bauśini alusinini alsuisini.

Ինչի՞ց կարող էին իրար հետ զրուցել Արգիշտի արքան եւ Մարթին Հայդեգերը: Շարունակել կարդալ

LOVE IN VAIN (ԶՈՒՐ ՍԵՐ)

Մոտ մեկ տարի առաջ էր, երբ անմասն չմնալով ողջ առաջադեմ մարդկության եւ այսպես կոչված բարի կամքի մարդկանց զվարթ ու ժպտադեմ զանգվածների բերկրանքից, հայ հասարակությունը` ի Հայաստան եւ ի Սփյուռս աշխարհի, ցնծում էր Բարաք Հուսեյն Օբամայի հաղթանակի փաստից:

Բարաքյաթով այդ տղան, օրիգինալ չլինելով, ԱՄՆ նախագահական թեկնածուներից շատերի նման` խոստացել էր «ճանաչել» Հայոց ցեղասպանությունը (մեկն ըլնե՛ր, հայերին ճանաչել տար դա): Տարին անցավ աննկատ, ինչպես հազարավոր տարիներ անցել են մինչ այդ. ձմեռ, գարուն, ամառ, աշուն, մեկ էլ վայ` Նոր տարին կրկին դռան շեմին է: Պուպուշ բալեքը մի քիչ մեծացան, բիձեքը մի քիչ ծերացան, ծիտիկները էկան ու նորից թռան-գնացին, ծառեր-ծաղիկները ծաղկեցին ու նորից դեղնեցին-թառամեցին, խաղողը բերք տվեց, մաճառը գինի դարձավ, գինին` արյուն: Հայերս ոնց կայինք, տենց էլ մնացինք: Վոբշեմ, սեւ Օբամա բերեց մեր գլխին: Շարունակել կարդալ

Ազիա, Եվրազիա, շտո զա բեզոբրազիե (մտքի տիտան 2)

“Ես հասկանում եմ հարցի ենթատեքստը` ազատ ու արդար ընտրությունների, իշխանության լեգիտիմության մասին: Սակայն ես կարծում եմ, որ մենք եթե նայում ենք ընտրությունների ընդհանուր արդյունքները, ապա ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որը մշտապես եղել է ժողովրդի կողքին, այլ ոչ թե ընտրությունից ընտրություն է հիշեցրել իր մասին: Եթե գնանք մարզեր, ապա գերազանցապես ՀՀԿ-ն ունի գրասենյակներ այնտեղ, եւ մշտապես է եղել ժողովրդի մեջ:”

Իսկ սովետի վախտ, եթե այցելեիք մարզեր, ապա այնտեղ միան Կոմկուսի գրասենյակները կտեսնեիք: Բայց վիճելն, իհարկե, ավելորդ է, ուղղակի հաճույք ստանանք, հերթական մտածողիկուս տիտանիկուսից:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Օպա՜, օպա՜, Ամերիկա, Եվրոպա (օրվա ապուշությունը)

“Աշոտ Նավասարդյանը ժողովրդավարության մասին խոսելիս նշել էր, որ դա միջոց է մեր ազգային պետական ծրագրերն ու նպատակներն իրականացնելու համար, եւ մենք գիտենք, թե ժողովրդավարություն ներմուծողներն ովքեր են, ինչ ծրագրեր են հետապնդում: Եթե այս առումով նայենք, ապա նույն Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում պարբերաբար նման ընդհարումներ են լինում, եւ ոչ թե տասը զոհ է լինում, այլ` լինում են հարյուրավոր զոհեր: Սակայն որեւէ գերտերության չեն մեղադրում, այդ դեպքերը նրանց իշխանության դիրքերի խաթարման պատճառ չեն հանդիսանում:”

Մտքի թռիչքն անուրանալի է: Ուշադրություն դարձրեք, հետեւյալ “տրամաբանական կապի” վրա` “ժողովրդավարությունը դա միջոց է ազգային պետական ծրագրերին հասնելու համար” եւ անմիջապես հետո` “գիտենք, թե ժողովրդավարության ներմուծողներն ովքեր են”: ԱյսինքնՍ, չհասկացանք, ապեր, հԸմի միջոց ա լավ բանին հասնելու, թե՞ փիս բան ա, որ վատ մարդիկ են ներմուծում: Ֆրանսիայի ու Ամերիկայի մոմենտը` նո քոմենթս:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Էտիկ ո՞րն ա (մտքի հերթական տիտանը 1)

“Որպես…ազգային մտածելակերպի տեր մարդ”: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյան:
Տեսնես, ազգային մտածելակերպի տեր մարդը ո՞րն ա:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Օրվա ապուշությունը

“ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 03.11.2009 թ. թիվ 3/3-3671 գրության համաձայն, Ն. Փաշինյանը 26.02. 2008 թ. մինչեւ 07.07.2009 թ. գտնվել է հետախուզման մեջ եւ հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել

“Համաձայն փաստաթղթի, պետական մարմինները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը 2008-ի փետրվարի 26-ից Հայաստանում չի բնակվել: Հարց է առաջանում. այդ դեպքում ինչպե՞ս են նրան մեղադրում 2008 թ. մարտի 1-ին իբր թե զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Գրությունից ստացվում է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը մինչեւ այս տարվա հուլիսի 7-ը Հայաստանում չի եղել: Հետաքրքիր է, թե ո՞վ է եղել 2009 թ. հուլիսի 1-ին ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացած Նիկոլ Փաշինյանը:”

Կա սահման ամեն ինչին, բայց միայն ոչ Հայաստանի “օրգանների” բացառիկ տխմարությանը:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources