Tag Archives: առասպելաբանություն

Արյունահեղության գաղափարախոսությունը

Անցած տարվա ներհայաստանյան կարեւորագույն իրադարձությունը անկասկած մարտի մեկի երեկոյան դեպքերն էին: Մոտենում է այդ իրադարձությունների մեկամյակը, եւ ժամանակն է որոշ ընդհանրացումներ անել այդ թեմայի շուրջ: Եթե հաջողվի, կփորձեմ դա անել մոտակա շաբաթների ընթացքում մի քանի հոդվածներով` անդրադառնալով հատկապես այն առումներին, որոնց կարծես ավելի քիչ ուշադրություն է դարձվում: Այդ առումներից է, օրինակ այն ինչ առայժմ պայմանական կկոչեմ մարտի մեկի գաղափարախոսություն: 2008-ի գարնանամուտի սպանություններով ուղորդված քաղաքացիների ջարդը դատարկ տեղում չգոյացավ: Այն նախապատրաստվեց այդ թվում նաեւ գաղափարական-քարոզչական ոլորտում իրադարձություններից ամիսներ առաջ: Մյուս կողմից հետմարտիմեկյան իրավական բեսպրեդելը նույնպես հնարավոր դարձավ այդ թվում նաեւ դրա թեկուզեւ ոչ բացահայտ գաղափարական հիմնավորման առկայության պարագայում: Շարունակել կարդալ

Առյուծի եւ արծվի համագործակցությունը

Գրելով նախորդ` “Առյուծի եւ արվի կռիվը” նյութս, ակնարկեցի դրա հնարավոր շարունակությունը։ Շարունակել կարդալ

Առյուծի եւ Արծվի կռիվը

Ա. ՀՀ  զինանշանի սյուժեն

Հայաստանը Մեծ ու Փոքր Մասիսների նման միշտ եղել է “երկու հատ”` Մեծ եւ Փոքր Հայք, Կիլիկյան եւ Հյուսիս-արեւելյան, Արեւելյան եւ Արեւմտյան, ՀՀ եւ ԼՂՀ, բացի այդ` Սանասար եւ Բաղդասար, Մեծ ու Փոքր Մհեր, այսօրվա երկու կաթողիկասարան, երկու գրական լեզու, երկու ուղղագրություն եւ այլն։ Շարունակել կարդալ

Երեւանը եւ Չերեւանը 5.Երեկոյան Երեւան

Երեւանը, ինչպես հայտնի է, ամենից սիրուն է աշնանը եւ ավելի կոնկրետ` աշնանային երեկոներին, երբ արեւամուտի արեւի ճառագայթները մեղմորեն շոյում են քաղաքի տուֆակերտ շենքերը եւ տուֆակերտ շենքերով կառուցապատված Քաղաքի հրապարակը։ Օրվա մասերի եւ տարվա եղանակաների իզոմորֆիզմի դեպքում աշունը համապատասխանում է հենց երեկոյին, ինչպես որ, ասենք, գարունը համապատասխանում է առավոտվան, ձմեռը` գիշերվան եւ այլն։ Երկուսը միասին` երեկոն եւ աշունը համապատասխանում են արեւմուտքին (երեկո — արեւամուտ), ինչպես առավոտն ու գարունը արեւելքին եւ այլն։ Այսինքն աշնանային արեւամուտի միջոցով Երեւանը միանգամից շեշտված կապվում է արեւմուտքի հետ, էլ չասած նրա մասին որ երեկոն եւ Երեւանը մտնում են իրար հետ անագրամային եւ ալիտերացիոն ձայնագրական կապի մեջ։ Այսքանը կես-կատակ, կես-լուրջ։

Բայց ավելի լուրջ է այն, որ Երեւանը իր սահմանային դիրքով ուղված է դեպի Արեւմուտք, ինչը հայկական համատեքտում նշանակում է դեպի Արեւմտյան Հայաստան, դեպի Երկիր։ Շարունակել կարդալ

Երեւանը եւ Չերեւանը 4. Երկնային Երեւանը

Թամանյանի նախագծի մեջ երկու տարրերը` մոդեռնիստական ուտոպիզմը եւ արխաիկ միֆոլոգիզմը համընկնում են։ Երեւանի նախագիծը ազդված էր անգլիացի ճարտարապետ Հովարդի “Պարտեզ-Քաղաքի” գաղափարից (չնայած նրան, որ ի վերջո Թամանյանից անկախ պատճառներով “Պարտեզ-Քաղաքի” նախագծի միայն շատ քիչ մասը իրականություն դարձավ Երեւանում)։ Ճարտարապետական առումով Թամանյանի Երեւանը փոխառում է Հովարդի նախագծիծ` շրջանակաձեւ հատակագիծը, կենտրոնի եւ արտաքին շրջանակի միջեւ ընկած օղակաձեւ ու կանաչապատ ճանապարհի գաղափարը, դեպի ծայրամաս դուրս բերված գործարանային թաղամասը եւ այլն։ Բայց պետք է հաշվի առնել, որ Հովարդի նախագիծը ուներ ոչ միայն եւ ոչ այնքան զուտ ճարտարապետական, որքան սոցիալական ուտոպիստական հիմնավորում։ Շարունակել կարդալ