Tag Archives: Արցախ

Լեզվակռիվը սկսվեց

http://lezvakriv.blogspot.com/

Լեզվի մանիֆեստ կամ անասունների ազգ Մաս Ա

եւ Մաս Բ

Advertisements

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՀԻՄՔԻ ՓՆՏՐՏՈՒՔՈՎ 1

1. Պարտադրված խաղաղություն (կամ ի հիշատակ եւ ի հեճուկս Դոլգիխի, Սլյունկովի, Տալիզինի, Պոնոմարեւի եւ այլ պաշտոնատար անձանց)

Արտաքին ուժի կողմից պարտադրված հաշտեցումը հազվադեպ է բերում իրական կայունության հաստատմանը: Կարծես թե դժվար է հիշել որեւէ օրինակ համաշխարհային պատմությունից, որը հաստատի գերտերությունների կողմից մշակված այս կամ այն տեղական pax-ի երկարատեւ արդյունավետությունը: Սովորաբար այդպիսի խաղաղեցմանը հետեւած արտաքին կայունությունը ուղեկցվում է ներքին անտեսանելի լարվածությամբ, որի կուտակված լավան ժայթքում է արտաքին ուժերի հեռանալուց հետո: Համոզվելու համար խորանալու կարիք չկա: Շարունակել կարդալ

Օրվա անհասկանալին

http://www.lragir.am/armsrc/politics30248.html
“Ադրբեջանի ընդդիմադիր մամուլի միջոցով տեղեկություն տարածվեց այն մասին, թե ԱՄՆ հասկացրել է Բաքվին, որ ռազմական գործողությունների վերսկսելու դեպքում ԱՄՆ կճանաչի Լեռնային Ղարաբաղը: Բաքվում պնդում են, թե Վաշինգտոնը այդ կերպ, պետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուի շուրթերով արձագանքել է պատերազմ սկսելու Բաքվի հայտարարություններին:
Փորձագետներն այս կապակցությամբ հիշել են, որ Քեյդենաուն երկար տարիներ աշխատել է Կոսովոյում այն ժամանակ, երբ այդ երկրի անկախությունը ճանաչվեց միջազգային հանրության կողմից: Փորձագետները նշում են նաեւ, որ ագրեսիայի դեպքում կկրկնվի հարավօսական սցենարը, միայն այն տարբերությամբ, որ հակահարվածը եւ միջազգային ճանաչումը կլինի ԱՄՆ եւ Արեւմուտքի կողմից: Բաքվում նաեւ անհանգստություն են հայտնել, որ Ղարաբաղյան բանակցություններում քննարկվում է կարգավիճակի հարցը, առանց շոշափելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:”

Թե սա ինչ էր, կարծում եմ, հետո կհասկանանք, բայց հիշել արժի: Մի բան ինձ թվում ա հաստատ: Ճանաչման որեւէ միտում չի երեւում, իսկ թե ինչու են էս միտքը մեյդան գցել (եթե, իհարկե, Մուսավաթի մուսավաթությունը չի), կերեւա: Համենայն դեպս արժի ֆիքսել ու հիշել:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Աղդամն իմ հայրենիքն է

Բայց կարեւորը այստեղ ոչ այնքան Աղդամն է, որքան հայրենիքը։ Այսինքն` այնքան կարեւոր չէ, թե ինչպիսի աշխարընկալման պարագաներում Աղդամը կարող է ընկալվել որպես հայկական հայրենիքի մի մաս որքան այն, թե ի՞նչ է հայրենիքը։  Ի՞նչ իրականություն կարող է ընկալվել հայրենիք հասկացողության տակ, ինչպե՞ս է դա ավանդաբար ընկալվում մեր մոտ եւ արդյո՞ք հայրենիքը ավելի շատ օբյեկտիվ, թե՞ ավելի շատ սուբյեկտիվ հասկացողություն է։ Հայրենիքը, իհարկե, նախ եւ առաջ տարածք է, բայց ինչպիսի՞ տարածք։ Շարունակել կարդալ