Tag Archives: բանականություն

Աշխատանքի օրվա կապակցությամբ

Ա. Աշխատանքը նորից պետք է դառնա հիմնարար արժեք ետարդիական եւ խաղային եւ կառնավալային ռազմավարություններից հետո:

Բ. Ստեղծագործողականության ռոմանտիկայով տառապող մտավորականի փոխարեն պետք է գա մտավոր արտադրողականության ռիթմով եւ աշխատանքի կազմակերպման տեխնոլոգիայով մտահոգված մտքի բանվորը: Շարունակել կարդալ

Արյունահեղության գաղափարախոսությունը

Անցած տարվա ներհայաստանյան կարեւորագույն իրադարձությունը անկասկած մարտի մեկի երեկոյան դեպքերն էին: Մոտենում է այդ իրադարձությունների մեկամյակը, եւ ժամանակն է որոշ ընդհանրացումներ անել այդ թեմայի շուրջ: Եթե հաջողվի, կփորձեմ դա անել մոտակա շաբաթների ընթացքում մի քանի հոդվածներով` անդրադառնալով հատկապես այն առումներին, որոնց կարծես ավելի քիչ ուշադրություն է դարձվում: Այդ առումներից է, օրինակ այն ինչ առայժմ պայմանական կկոչեմ մարտի մեկի գաղափարախոսություն: 2008-ի գարնանամուտի սպանություններով ուղորդված քաղաքացիների ջարդը դատարկ տեղում չգոյացավ: Այն նախապատրաստվեց այդ թվում նաեւ գաղափարական-քարոզչական ոլորտում իրադարձություններից ամիսներ առաջ: Մյուս կողմից հետմարտիմեկյան իրավական բեսպրեդելը նույնպես հնարավոր դարձավ այդ թվում նաեւ դրա թեկուզեւ ոչ բացահայտ գաղափարական հիմնավորման առկայության պարագայում: Շարունակել կարդալ