Tag Archives: գաղութատիրություն

Լեզվակռիվը սկսվեց

http://lezvakriv.blogspot.com/

Լեզվի մանիֆեստ կամ անասունների ազգ Մաս Ա

եւ Մաս Բ

Օտարալեզու դպրոցի այլընտրանքները

ustahrant.wordpress.com -ի Էքսկլյուզիվ (https://ustahrant.wordpress.com/2010/04/26/exclusive/)

Ի՞նչ կարելի էր անել, եթե նպատակն իրոք լիներ Հայաստանը աշխարհին ինտեգրելը եւ քաղաքակրթությանը հաղորդակից դարձնելը: Մի նպատակ, որին անձամբ ես երկու ձեռքով եւ երկու ոտքով կողմ եմ: Շարունակել կարդալ

Կրասնոդարի մալոլետկաները, օրվա գիշերային ժամերը, ԿՀՎ-ն և հոգեխանգարմունքը

Ինչպես հիշում եք, 2008-ի մարտին մեր Գլխավոր դատախազության ներկայացուցիչները պնդում էին, որ փորձագիտական կարծիք կա, թե Ազատություն, Հայրենիք, Հաղթանակ կարգախոսները նյարդալեզվաբանական զենք են հանդիսանում, ինչը կոդավորում է մարդկանց վարկը: Իհարկե բոլորս այն ժամանակ բոլ-բոլ զվարճացանք հերթական (թեև աննախադեպ նույնիսկ հայկական պայմաններում) բլթոցի վրա: Անկեղծ ասած՝ այն ժամանակ էլ մոտս կասկած ընկավ, որ սա ոչ այնքան տեղական արտադրանք է, քանի որ ամեն դեպքում, ինչքան էլ որևէ հայ անձամբ ապուշ լինի, բայց հայրենիք, ազատություն և հաղթանակ բառերի համադրությունը հազիվ թե նրա մոտ ասոցիացվի ինչ-որ բացասական բանի հետ: Այստեղ հատուկ մտածողության տիպ է պետք, որը նախ պետք է տառապի պարտվածի հոգեբանական բարդույթով, երկրորդը պետք է իր պարտությունը կապի ազգային և ազատական գաղափարների հետ: Ես այն ժամանակ ենթադրեցի, որ այս հայտարարության հետքը Ռուսաստանից է գալիս Շարունակել կարդալ

ՍԱԲԻՆԱԿԱՆ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄ

«Ժամանակ» թերթի նոյեմբերի 24-ի համարում շատ ուշագրավ հարցազրույց է տպվել այսպես կոչված «Ճգնաժամային խմբի» եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերի հետ:
Մեծարգո տիկնոջ պատասխանները տեղ-տեղ հասնում են անկեղծ լկտիության եւ կինիկոսների (հին ու բարի հայկական պատճենմամբ` շնականների) ուսմունքի, տեղ-տեղ էլ` կեղծավոր փարիսեցիության աստիճանի: Շարունակել կարդալ

ՌՈՒՍԱՍՏԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔ

Կայսրության «շարժերը» եւ սահմանամերձ տարածքները

Վերջին մեկ տարվա մեջ կրկին աշխուժացել են Կովկասյան տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատման, առճակատումների կարգավորման եւ այլ «պուպուշ» բաների մասին խոսակցությունները: Իհարկե, այդ խոսակցություններն ուղեկցում են մեզ վերջին 20 տարվա ընթացքում, բայց 2008-ի ամառվանից ականատես ենք դառնում նաեւ որոշ, եթե ոչ հեղափոխական, ապա դեռեւս երկու-երեք տարի առաջ ոչ մեկի կողմից չկանխատեսված գործընթացների հետ` ռուս-վրացական պատերազմ (օս-վրացականի անվան տակ), ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորում (հայ-թուրքականի անվան տակ), իսկ այսօր էլ ուղղությունը կարծես փոխվել է դեպի արցախյան խնդրի «կարգավորում» (կարող ենք ենթադրել, որ սրա ճիշտ անվանումն էլ պետք է լինի` ռուս-ադրբեջանական «կարգավորում»` հայ-ադրբեջանականի անվան տակ): Շարունակել կարդալ

Չուժոյ պախմել 3

Նրանց, ովքեր դեռ երազում է «հաշտության» մասին, հիշեցնեմ, որ Կայսրությունները խաղաղություն են ստեղծում միայն իրենց սահմանների ներսում: Իսկ սահմանակից ազդեցության գոտիներում կայսերական քաղաքականությունը միշտ ուղղված է հակամարտությունների ստեղծմանը եւ խորացմանը: Շարունակել կարդալ

Ուստան ջղայնանում է հայերի վրա ռուսների պատճառով

Այն, որ Մոսկվայում բռնի ուժով ցրեցին ապրլի 24-ին նվիրված հայերի երթը Շարունակել կարդալ