Tagged: գրական Toggle Comment Threads | Ստեղնաշարի կարճատներ

  • ustahrant 3:08 pm on 2008/05/24 Permalink | Պատասխանել
    Tags: գրական, Արման Մարտիրոսյան, ,   

    Ինչո՞ւ Կարլսընը չի վերադառնում 

    “Ինքնագիր” ամսագրի երկրորդ համարում տպագրվել էր երիտասարդ երաժիշտ Արման Մարտիրոսյանի “Մերի” բանաստեղծությունը։ Այն առանձնապես ուշադրության չարժանացավ (More …)

    Advertisements
     
  • ustahrant 2:57 pm on 2008/05/17 Permalink | Պատասխանել
    Tags: , գրական, , , , , , Լեւոն Շանթ   

    Լեւոն Շանթ. իշխանական հետաքննություննը 

    “Հին Աստվածներ”-ին հետեւած Լեւոն Շանթի պիեսներում (“Կայսր”, “Շղթայվածը”, “Ինկած բերդի իշխանուհին”, “Օշին պայլ”) մեր գրականության մեջ, թերեւս եզակի կերպով տրված են քաղաքական իրավիճակների տիպական մի քանի մոդելներ, ինչպես նաեւ բացահայտված է իշխանության այսպես ասած մեխանիկան՝ ընդհուպ մինչեւ իշխանության գոյաբանությունը։ (More …)

     
  • ustahrant 2:34 pm on 2008/05/05 Permalink | Պատասխանել
    Tags: , Սասնա ծռեր, , , ապստամբություն, գրական, , , , , , ,   

    Սասնա ծռեր. որդիների ապստամբությունը 

    Ինչպես հայտնի է Սասնա ծռեր էպոսի սկզբնամասի՝ Սանասարի ու Բաղդասարի ճյուղի պատմական նախահիմքը կապված է մ.թ.ա վեցերրորդ դարում Ասորեստանի Սինախերիբ (հայերեն աղբյուրներում՝ Սենեքերիմ) արքայի երկու որդիների կողմից իրենց հոր սպանությունն ու Հայաստան (ավելի կոնկրետ Տարոն-Սասունի տարածքում գտնվող Արմե Շուպրիա երկիր) փախչելն է, ինչը հիշատակվում Աստվածաշնչում եւ բաբելական աղբյուրներում։ Երկու եղբայրները, ինչպես համարվում է, դառնում են Սանասարի ու Բաղդասարի կերպարների նախատիպը։ Այսպիսով հայկական էպոսի առաջացման նախադրյալը դառնում է որդիների ապստամբությունը հոր դեմ եւ հայրասպանությունը։ (More …)

     
    • Վազգեն Ղազարյան 10:54 ա. on 2010/02/04 Permalink | Պատասխանել

      Հրանտ ջան, մի քանի բան էլ ես ավելացնեմ 🙂

      Փոքր Մհերի կռիվը աստծու դեմ էպոսի ցիկլի փակումն է, որովհետև Սասնա տոհմն առաջացել էր, կարելի է ասել, հենց աստծուց և նրա շնորհով… Փոքր Մհերը վերջնական ապստամբությունն է ու պարտությունը… սա նաև ցույց է տալիս, որ մոդելը մարգինալ է, որովհետև քո արած վերլուծության մեջբերումների համաձայն.
      1. Սասնա տոհմը թագավոր չի դառնա,
      2. Սասնա տոհմը դատապարտված է պարտության,

      Ու ևս մի հետաքրքիր բան… Յոթ հրեշտակները… Արի հաշվենք Սասնա տոհմի նահապետներին… Սանասար, Բաղդասար, Մեծ Մհեր, Ձենով Հովան, Վերգո, Դավիթ և Փոքր Մելիք… Ուղիղ 7-ն են: Ուստի ինչ-որ առումով, այս 7 հրեշտակները մարմնացնում են բոլոր նահապետներին: Ու սա պայքար էր բոլորի դեմ: Բայց ի վերջո հաղթում է “Հայրը” (աստծո տեսքով), իսկ Մհերը փակվում է ինքն իր մեջ՝ այն դռան ետևում, որից առաջ դուրս էր գալիս (հինարևելյան Միհրական մոդել), այսինքն մեկուսանում է արտաքին աշխարհից:
      3. Մհերը (հայկական քաղաքակրթությունը) դուրս կգա միայն երբ “գարին դառնա հանց ընկույզ մի” և աշխարհից վերանա անարդարությունը:
      Էպոսում աշխարհի վերահսկվում է աստծո կողմից, այն նույն “Հայր” աստծո: Եվ աշխարհն անարդար է: Ուստի ստացվում է, որ Սասնա տոհմը տեղ ունի այն աշխարհում, ուր աստված պարտվել է! Քանի որ միայն այդ ժամանակ է, որ “գարին կդառնա…”:

      Այսինքն, շարունակելով քո վերլուծությունը, հանգում ենք մի կարևոր մտքի: Հայկական աղանդավորական շարժումներին ու դրանց պարտությանը միջնադարում: Եվ այստեղ է նաև, որ հիշեցի Ստեփանի հոդվածները առ այն, որ հայկական աստվածաբանական միտքը ոչ մի ներդրում չունի համաշխարհային աստվածաբանության մեջ: Բայց ներդրում ունի դրան հակադրվելու մղումը և մեծ ներդրում ունի! Ահա ևս մի կետ:

      4. “հայ մշակույթը մի տեսակ ապստամբական դերում է գտնվում արտաքին աշխարհի դեմ։” Դե, կարծում եմ, սա շատ ավելի հին պատմություն ունի… Հայկական Լեռնաշխարհի մասին հին աղբյուրներում խոսվում է հիմնականում ապստամբությունների հետ կապված՝ Հայասա, Նաիրյան երկրներ, Շուբրիա, Ուրարտու, ավելի ետ չեմ ուզում գնալ, որովհետև շատ հարցեր են առաջանում, այդ թվում և ինձ մոտ; հայկական աղբյուրներում՝ Հայկ, Արա, Սկայորդի, Արտաշես; հունահռոմեական՝ Զարիադես, Արտաքսիաս, Տիգրան Մեծ, վերջինս գրեթե ամբողջությամբ է ներառվում այս համատեքստում (պարթևների՝ հավանաբար հենց նախահայրերի, հետ մրցակցության առումով), միայն այն բացառությամբ, որ թագավոր դարձավ և այն էլ արքայից արքա; աքեմենյան՝ Դադարշիշ, Ար(ա)քա… և այլն, և այլն: Սեփական պատմագրությունը սկսվում է վերջին թագավորի՝ Արտաշեսի դեմ նախարարների ապստամբության ժամանակներում…

      Շնորհակալ եմ հետաքրքիր հոդվածի համար :)))

    • ustahrant 8:18 ե. on 2010/02/04 Permalink | Պատասխանել

      Վազգեն ջան, քեզ շնորհակալություն մեկնաբանության ն համար: Իրականում խնդիրն էն ա, որ թե իմ հոդվածը, թե քո մեկնաբանությունը խոսում է բազմաթիվ անհայտների մասին, ինչը ցավալիորեն ցույց ա տալիս մեր պատմագիտության մեծ բացերը: Ի վերջո մեկ հոդվածով անդրադառնալ այնպիսի մի հարցերի, որոնք գիտականորեն լուսաբանված չեն, միտեսակ հուսահատական փորձ է, ու իմ` պատմությամբ չզբաղվելու ինքնամեղադրանքի մեղման փորձ:
      Հերով գնանք քո ասածներով, ու տեսնենք նաեւ էդ բազմաթիվ անհայտները:
      1. “Թագավոր չի դառնա”: Էս ֆրազը երեւի թե հոդվածից պետք էր հանել, որովհետեւ թեեւ ինձ թվում էր, որ էդտեղ կապ պիտի լինի ապստամբության հետ, բայց ի վերջո միտքը հոդվածի ներսում նորմալ զարգացում չստացավ էդ ասպեկտով: Հնարավոր ա նաեւ, որ էդ ֆրազը էպոսի մի երկրորդական ճյուղից ա, եւ սովետի ժամանակ մտցրել են հիմնական պատման մեջ: Բայց եթե այդպես չէ, ուրեմն հետաքրքրիր ֆրազ ա, որ արժի ուսումնասիրել: Բազմաթիվ ասպեկտներ կարոց ա ունենալ, բայց հոդվածում կրկնեմ, դա ավելորդ էր, որովհետեւ զարգացման տեղ չուներ:
      2. “Դատապարտված ա պարտության”…Իմ մոտ տենց մտքի միտում ես չեմ տեսել: Գոնե չեի ուզենա ընդհանրացնել դա հայ քաղաքակրթության վրա: Որովհետեւ ես չեմ համարում, որ նա պարտված ա: Հայ լինելը շատ հետաքրքրիր ա շնորհիվ հենց ժամանակին արված քաղաքակրթական ընտրության: Իսկ ում հետաքրքրիր չէ, նա կամ բայղուշանում է, կամ չվում արտերկիր ու էնտեղից բայղուշանում:)) Չնայած, շատ չծավալվեմ, որովհետեւ քո միտքը լավ չեմ ըմբռնել էս կոնտեքստում:
      3. 7 հրեշտակը շատ հետարքրիր ա, բայց ես կզգուշանայի նույնացումից, քանի որ ինքնդ էլ գիտես, թե 7 թիվը ինչ տարածվա բան ա: Ամեն ինչից էլ կարա լինի 7 հատ: 🙂
      4. Մհերի փակվելը: Միհարականությունն ու հայ քաղ-նը արի լրիվ չնույնացնենք: Չնայած միհրականության ազդցեցությունը շատ հետարքրիր թեմա է, որը կարծում եմ դեռ շատ մկերեսային է շոշափվել գիտության մեջ: Ես մի շատ կոպիտ բաժանում ունեմ` Բագրատունիներ-Միհր, Մամիկոնյաններ-Վահագն: Լրագրում շատ վաղուց գրել էի, հեսա ստեղ էլ կդնեմ: Այսինքն, մենք ունենք երկու տարր:
      5. “Աստված պարտվել է”: Եթե կարդացել ես Արծվում իմ հոդվածը, ես Աստծո տակ երկու հակադիր բան եմ փորձում հասկանամ: Մեկն` իմաննենտ աստվածը, Տիեզերքի շարժիչը, որը թագավորների հայրն ա, մյուսը անդրանցականը, որը Չկա, եւ որը ապստաբների ու զանցառուների Աստվածն է: Այսինքն, ես կարծում եմ, որ Աստված կա, եւ դա ոնց որ թե “վատ” աստվածն ա, ու Չկա, ու էդ չեղածը` “լավն” ա, բայց սա լրիվ այլ թեմա է: Ուղղակի հիշեցի, որտեւ ինձ թվում ա Մհերը հենց էդ տիեզերական աստծո դեմ ա: Այսինքն, սա գնոստիկական մոդել ա մեծ հաշվով, ու ստեղից էլ գալիս ենք նույն պավլիկյաններին, որոնք ի վերջո գնոստիկ են:
      6. Հայ աղանդավորների մասին նկատառումդ հետաքրքիր էր: Չգիտեմ, կարելի է իրանց կապել էպոսի հետ: Բաց նախ պետք է նարնց մի լավ ուսումնասիրել, ու անել դա ճիշտ կոնտեքստի մեջ, որովհետեւ գնոստիցիզմից ու մանիքեությունից դուրս նրանք անհասակնալի են:
      7. Ստեպի էդ կարծիքի դեմ ես շատ եմ պայքարում, նաեւ այն պատճառով, որ էդ թեմաներով մեր մոտ կարծիքներ արտահայտող առհասարակ չկան, իսկ Ստյոպը փաստորեն մենաշնորհ է ստանում, որով եւ իրա միքտն էլ քարանում ա: Իսկ առհասարակ ես միշտ վախենում եմ տենց ընդանրացումներից` ոնց կարող ա ճիւշտ լինել մի պնդում, որ ասում ա` դարերի ընթացքում մի բան ա եղել, որ ոչինչ ա եղել, ոչ մի իմաստ չի ունեցել: Սա ինքնին կասկած է առաջացնում ու հակապատմական ա թվում: Իսկ քո ասած քննադոտաղակոնւթյունը, հակադրությունը արդեն ինքնին մեծ ներդրում ա, որը դու էլ նշել ես: Հայ աստվածաբանությունը ընդդիմադիր դեր ա կատարել, իսկ Ստեպը դրանից մի տեսակ ամաչում ա, ուզում ա, որ մենք ճիշտ պուպուշ բալա եղած լինեինք: Նրա ասածի հոգեբանական հիմքը մեծ հաշվով էն ա, որ մենք ով ենք, որ աշխարհին հակադրվենք, տենց հավակնություն ունենանք, որ մենք մի բուռ հայերս ավելի լավ ենք հասկացել քրիստոնեությունը քան Հռոեմն ու Պոլիսը: Սա չվախենամ ասել, հիմքում գուցե ռուսհայի վախն ունի հայկական բնիկ մշկույթից:
      8. Իսկ քո վերջին կետի միակ պատասխանն էն ա, որ քանի դեռ չունենք հայ պատմության նոր` քաղաքակրթական համափարփակ ուսումնասիրում, մեր պատմությունը մնում է անհասկանալի փաստերի ժողովածու: Նոր բացատրական մոդելի պակաս ունենք: Մերը դեռ 19 դարի վերջին գիտության մակարդակում ա: Դրա համար էլ մասնավոր հարցերը չի լինում լուծել` ընդհանուրի բացատրություն չունենք: Լավ ա, իհարկե, որ գոնե 19 դարի վերջին հասել ենք շնորհիվ էն հին սերունդի, բայց հետնորդները իրանց գոչրն առաջ չեն տարել, ինչի համար էլ մերսի Ստալին պապիկին, իհարկե:

    • Vardan Sedrakyan 3:40 ե. on 2010/02/19 Permalink | Պատասխանել

      Բարև Ձեզ պարոն Ուստա Հրանտ:

      Շատ հետաքրքիր վերլուծություն եք ներկայացրել:
      Ես իհարկե համաձայն չեմ Ձեր շատ ու շատ մոտեցումներին, սակայն դա էական չէ: Ամեն մարդ ունի իր տեսակետն ու այդ տեսակետը ներկայացնելու իրավունք:

      Ես մի հարց ունեմ Ձեզ:

      Ես մի փոքրիկ Կայք եմ բացել, ընդամենը մի քանի օր առաջ: Եվ ահա իմ կայքի “Գրադարան” բաժնում հավաքում եմ “Սասնա Ծռեր” էպոսի հետ կապված վերլուծություններ: Եվ եթե Դուք դեմ չեք, ապա մեծ սիրով Ձեր հոդվածն էլ կտեղադրեմ այնտեղ: Իմ Կայքը ոչ մի կոմերցիոն նպատակներ չի հետապնդում և մուտքն ազատ է: Պետք է ուղղակի Googl-ի որոնման պատուհանի մեջ հայերեն գրել “Արմենոիդների էպոսներ” ու որոնել: Բացվող կայքերից ամենավերևինը, որի վրա գրված է “Հեղինակի մասին…”, իմն է:
      Եթե համաձայն եք, ապա խնդրում եմ այս հոդվածը ուղարկել էլ. փոստի միջոցով:

      Շնորհակալություն, անկախ Ձեր որոշումից:
      Խորին հարգանքներով` Վարդան Սեդրակյան:

    • ustahrant 11:29 ե. on 2010/02/26 Permalink | Պատասխանել

      Վարդան ջան, կներեք, որ ուշացումով եմ պատասպխանում: Իհարկե, հանգիստ դրեք նյութս: Ես միայն շնորհակալ կլինեմ: Առհասարակ ես հեղինակային իրավունքի մեծ երկրպագու չեմ: Էնպես, որ նյութերիս հետ կարող եք ազատ վարվեք` կարեւորը միտքը տեղ հասնի: 🙂

    • Vardan Sedrakyan 2:15 ե. on 2010/03/08 Permalink | Պատասխանել

      Հարգելի Ուստա Հրանտ:

      Շնորհակալություն:
      Բայց մի խնդրանք էլ ունեմ: Իմ կայքի գրադարանում, բոլոր հեղինակները ներկայացված են լուսանկարով: Վատ չէր լինի, որ Ձեր լուսանկարն էլ ունենայի, թե չէ Ձեր Բլոգի Լոգոն տեղադրելը մի քիչ հարիր չէր լինի:
      Իմ էլ Փոստը vardan.sedrakyan@gmail.com.

      Սպասում եմ Ձեր պատասխանին:
      Ցտեսություն:

    • Սուրեն Սեմերջայն 5:29 ե. on 2010/06/29 Permalink | Պատասխանել

      Բարև Ձեզ Հրանտ:

      Շնորհակալություն շատ հետաքրքիր հոդվածի համար: Եթե թուլ տաք մի երկու նկատառում այստեղ բերեմ:
      Հայր և որդի (իսկ լայն առումով ծնողներ և երեխաներ) կոնֆլիտը ներկայացված է “Թեբեական” շարքում, որտեղ Էդիպի և Փոքր Մհերի միջև կարելի է որոշակի զուգահերռներ նունիսկ անցկացնել:
      Իսկ Տրոյայի համար մղվող պատերազմի ակունքում ընկած էր Թետիսիորին( որին աստվածները կնության էին տալիս քանզի վախենում էին այն կանխագուշակումից, որ նրա և Զևսի ապագա որդին գահնկեց կանի իր հորը) և Պելևսի հարսանիքը: Թվում է թե ապագա պատերազմը մի տեսակ փոխահատացում էր “ամենաբարձր” մակարդակում որդի-հայր բախումներից խուսափելու համար:
      Եվ վերջապես որդի-հայր կոնֆլիկտը շատ լավ է ներկայացված և առանցքային տեղ է զբաղեցնում նաև “Արտուրական” ցիկլում:

      ԱԿարծում եմ այքան էլ միայնակ չենք “հայր-մերժողականության” գործում 🙂

    • aratta 12:05 ա. on 2014/07/06 Permalink | Պատասխանել

      Սասնա տոհմը եղել է ու կմնա թագավորական, ինչքան էլ վոր ձեր նման գիլգամեշներն անամոթաբար փորձեն ամեն ինչ խեղաթյուրել.

c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Պատասխանել
e
Խմբագրել
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Չեղարկել