Tagged: Եկեղեցի Toggle Comment Threads | Ստեղնաշարի կարճատներ

  • ustahrant 10:31 pm on 2010/01/29 Permalink | Պատասխանել
    Tags: Եկեղեցի   

    Աղբիանոսի տոհմը 

    Պետրոսի հաղորդումն եմ նայում, որի հյուրն ա մի հատ քահանա: Հերթական անգամ համոզվում եմ, որ մեր (եւ ոչ միայն մեր) քահանաները քրիստոնեության անվան տակ իրականում հեթանոսություն են քարոզում: Քահանան հակադրում ա բարոյականությունը ազատությանը` նախապատվություն տալով առաջինին: Բայց յուրաքանչյուր ոք, ով կարդավել ա Ավետարանը եւ Թղթերը, կարող ա հաստատել, որ դրա հիմնական իմաստը ազատության նախապատվությունն ա բարոյականության հանդեպ (իհարկե ոչ էնքան մաքուր ձեւով, բայց կարմկր գիծն էդ ա ե՛ւ Ավետարանում, ե՛ւ Պողոսի մոտ): Իսկ բարոյականությունը հեթանոսության կամ Հին Կտակարանի ժառանգությունն ա, որը ճիշտ ա Ավետարանում գուցե չի ժխտվում, բայց համենայն դեպս երկրորդական է համարվում ազատության համեմատ: Բարոյականությունը հեթանոսական հայրիշխանական աշխարհի ավանդույթն ա: Դա ներգծվել ա պատմական քրիստոնեության հետ, եւ ի վերջո շփոթվել ա դրա բուն էության հետ: Ու էսօր քրիստոնեության անունից խոսող քահանան փաստորեն հին քրմերի խոսքն է հասցնում մեզ: Ես չեմ ասում տվյալ դեպքում լավ ա, դա թե վատ, բայց դա փաստ ա, ու ինձ հետաքրքրիր փաստ:

     
  • ustahrant 9:09 pm on 2009/12/24 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , Քաղկեդոն, , , , , Դավանություն, Եկեղեցի,   

    ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՀԻՄՔԻ ՓՆՏՐՏՈՒՔՈՎ 5 

    3.3 Հակակայսերական դավանանքը (More …)

     
  • ustahrant 10:52 pm on 2009/01/07 Permalink | Պատասխանել
    Tags: , Եկեղեցի, , քրիստոնեություն   

    Հայտնություն եւ Ավետիս 

    «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ. մեզ եւ ձեզ մեծ աւետիս»: Ո՞րն է հայտնությունը եւ ինչի՞ն է վերաբերվում ավետիսը: Հայտնությունը` հույսն է. արդարության հույսը բառիս ամենալայն իմաստով: Մինչեւ Մանկան հայտնվելը աշխարհն ու արդարությունը միայն ուժեղինն էր ու իշխողինը: Բեթղեհեմյան աստղը ավետեց նոր աշխարհի ծնունդը, ուր անարդարացիորեն ճնշվածը, ճշմարտության համար հալածյալը, բիրտ ուժին հավատքի վրա հիմնված իր ներքին ուժը հակադրողը ոչ միայն նույնպես իր տեղն ունի, այլեւ բարոյական առավելություն է ձեռք բերում, որովհետեւ «երանի՛ նրանց, ով հալածվում է արդարության համար»: Քրիստոսի հայտնությունը չբերեց արդարության վերջնական հաստատման, եւ Ինքն էլ հալածվեց ու խաչվեց անարդարների կողմից, որոնց ձեռքն էր այն ժամանակվա քաղաքական, ռազմական, դատական եւ հոգեւոր իսկ իշխանությունը, որոնք խոսում էին արդարադատության եւ Աստծո անունից: Աշխարհի ամենաարդար եւ աստվածապաշտ Մարդուն, մարմնացյալ Աստծոն խաչեցին որպես մեծագույն հանցագործ եւ անաստված, «Աստծոն հայհոյող» ապստամբ: Բայց երկու հազար տարի է մարդկության մեծամասմնությունը որպես տարվա կարեւորագույն տոն նշում է այդ առաջին հայացքից անհաջողության մատնված գավառական քարոզչի Ծնունդը, եւ անեծքով հիշում նրան խաչ հանողներին` Հիսուսի Ավետարանի պատգամների վրա կառուցելով մարդկության պատմության մեջ մեծագույն քաղաքակրթությունը: Նույնիսկ ամենաերդվյալ աթեիստներից շատերը վերջին հաշվով ապավինում են մոտ 2009 տարի առաջ ծնված Մանկան ի հայտ բերած Մեծ Հույսին, որը վերջին եւ անհերքելի հիմնավորումն է արդարության եւ ազատության ձգտման եւ պայքարի: Աշխարհում եւ բնության մեջ ոչինչ չի հուշում այն մասին, որ պետք է լինել արդար, ազնիվ, ազատ: Կենդանի եւ անշունչ ողջ բնությունը գոյության կռիվ է, որի օրենքն է` ուժեղ ես, հետեւաբար ճիշտ ես: Հակառակը անապացուցելի է, բայց այնուամենայնիվ մարդու էության հետ խոսացող: Հակառակի վերջին ապաստարանը միմիայն «մեծ ավետիսն է»: Իշխանները եւ թագավորները կորցրել են իրենց անհաղթ դիրքը եւ անսասան հեղինակությունը` խոնարհվելով քարայրում ծնված Մանկան առաջ: Նրանք այլեւս ամենազորը չեն: Նրանց դեմ կա ավելի մեծ ուժ: Ամենազոր Տերը աշխարհ եկավ ոչ թե արքայության, այլ ծառայության ավետիսով: Տիրելու ձեւն ու իմաստն իսկ փոխվեցին այդ պահից: Տերը նա է, ով ծառայում է: Իսկ բռնակալաներին Քրիստոսի Ավետարանը ճշմարտությամբ ընդունած երկրներում գահընկեց են անում եւ գլխատում, ինչպես նրանց հայր` Սատանան գահընկեց եղավ Քրիստոսի հայտնությամբ եւ հարությամբ: Բայց ավա՜ղ, որ առաջին քրիստոնյա մեր երկիրը, դեռ նույն կարիքն ունի հեթանոսական խավարից դեպի քրիստոնեական լուսավորչականություն ընթանալու:

    Հ.Գ. Չեմ կարող չմեջբերեմ նույն թեմայով Հ. Թումանյանի գրածից մի հատված: «Տոնում ենք Մեծ Արդարի վերջին օրերը ու հիշում ենք, թե ինչպես էին նրան մեղադրում ու հալածում ժողովրդի առաջնորդները…, աղաղակելով, թե նա հայհոյում է Աստծոն եւ ապստամբություն է քարոզում….Հիշում ենք դատավորին, որ պարզ տեսնելով նրա անմեղությունն ու արդարությունը, այնուամենայնիվ … չկարողացավ պաշտպանել արադարությունը: …Մարդկանցից շատերը կարծում են, թե սա եզակի դեպք է: ….Միամնագամայն սխալ: … Եւ ահա նույն փարիսեցիներն ու նույն` եկեղեցու ու իշխանության անունով թնդացող աղաղակները, ամեն մարդու դեմ, ով կկանգնի իրենց հակառակ: ….Եւ ահա նա խաչվում է ամեն տեղ աշխարհքում…ամեն օր…Եվ դրա համար էլ նա Մեծ է եւ Անմահ»:

    Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

     
  • ustahrant 2:34 pm on 2008/05/05 Permalink | Պատասխանել
    Tags: , Սասնա ծռեր, , , ապստամբություն, , , , , , Եկեղեցի, ,   

    Սասնա ծռեր. որդիների ապստամբությունը 

    Ինչպես հայտնի է Սասնա ծռեր էպոսի սկզբնամասի՝ Սանասարի ու Բաղդասարի ճյուղի պատմական նախահիմքը կապված է մ.թ.ա վեցերրորդ դարում Ասորեստանի Սինախերիբ (հայերեն աղբյուրներում՝ Սենեքերիմ) արքայի երկու որդիների կողմից իրենց հոր սպանությունն ու Հայաստան (ավելի կոնկրետ Տարոն-Սասունի տարածքում գտնվող Արմե Շուպրիա երկիր) փախչելն է, ինչը հիշատակվում Աստվածաշնչում եւ բաբելական աղբյուրներում։ Երկու եղբայրները, ինչպես համարվում է, դառնում են Սանասարի ու Բաղդասարի կերպարների նախատիպը։ Այսպիսով հայկական էպոսի առաջացման նախադրյալը դառնում է որդիների ապստամբությունը հոր դեմ եւ հայրասպանությունը։ (More …)

     
    • Վազգեն Ղազարյան 10:54 ա. on 2010/02/04 Permalink | Պատասխանել

      Հրանտ ջան, մի քանի բան էլ ես ավելացնեմ 🙂

      Փոքր Մհերի կռիվը աստծու դեմ էպոսի ցիկլի փակումն է, որովհետև Սասնա տոհմն առաջացել էր, կարելի է ասել, հենց աստծուց և նրա շնորհով… Փոքր Մհերը վերջնական ապստամբությունն է ու պարտությունը… սա նաև ցույց է տալիս, որ մոդելը մարգինալ է, որովհետև քո արած վերլուծության մեջբերումների համաձայն.
      1. Սասնա տոհմը թագավոր չի դառնա,
      2. Սասնա տոհմը դատապարտված է պարտության,

      Ու ևս մի հետաքրքիր բան… Յոթ հրեշտակները… Արի հաշվենք Սասնա տոհմի նահապետներին… Սանասար, Բաղդասար, Մեծ Մհեր, Ձենով Հովան, Վերգո, Դավիթ և Փոքր Մելիք… Ուղիղ 7-ն են: Ուստի ինչ-որ առումով, այս 7 հրեշտակները մարմնացնում են բոլոր նահապետներին: Ու սա պայքար էր բոլորի դեմ: Բայց ի վերջո հաղթում է “Հայրը” (աստծո տեսքով), իսկ Մհերը փակվում է ինքն իր մեջ՝ այն դռան ետևում, որից առաջ դուրս էր գալիս (հինարևելյան Միհրական մոդել), այսինքն մեկուսանում է արտաքին աշխարհից:
      3. Մհերը (հայկական քաղաքակրթությունը) դուրս կգա միայն երբ “գարին դառնա հանց ընկույզ մի” և աշխարհից վերանա անարդարությունը:
      Էպոսում աշխարհի վերահսկվում է աստծո կողմից, այն նույն “Հայր” աստծո: Եվ աշխարհն անարդար է: Ուստի ստացվում է, որ Սասնա տոհմը տեղ ունի այն աշխարհում, ուր աստված պարտվել է! Քանի որ միայն այդ ժամանակ է, որ “գարին կդառնա…”:

      Այսինքն, շարունակելով քո վերլուծությունը, հանգում ենք մի կարևոր մտքի: Հայկական աղանդավորական շարժումներին ու դրանց պարտությանը միջնադարում: Եվ այստեղ է նաև, որ հիշեցի Ստեփանի հոդվածները առ այն, որ հայկական աստվածաբանական միտքը ոչ մի ներդրում չունի համաշխարհային աստվածաբանության մեջ: Բայց ներդրում ունի դրան հակադրվելու մղումը և մեծ ներդրում ունի! Ահա ևս մի կետ:

      4. “հայ մշակույթը մի տեսակ ապստամբական դերում է գտնվում արտաքին աշխարհի դեմ։” Դե, կարծում եմ, սա շատ ավելի հին պատմություն ունի… Հայկական Լեռնաշխարհի մասին հին աղբյուրներում խոսվում է հիմնականում ապստամբությունների հետ կապված՝ Հայասա, Նաիրյան երկրներ, Շուբրիա, Ուրարտու, ավելի ետ չեմ ուզում գնալ, որովհետև շատ հարցեր են առաջանում, այդ թվում և ինձ մոտ; հայկական աղբյուրներում՝ Հայկ, Արա, Սկայորդի, Արտաշես; հունահռոմեական՝ Զարիադես, Արտաքսիաս, Տիգրան Մեծ, վերջինս գրեթե ամբողջությամբ է ներառվում այս համատեքստում (պարթևների՝ հավանաբար հենց նախահայրերի, հետ մրցակցության առումով), միայն այն բացառությամբ, որ թագավոր դարձավ և այն էլ արքայից արքա; աքեմենյան՝ Դադարշիշ, Ար(ա)քա… և այլն, և այլն: Սեփական պատմագրությունը սկսվում է վերջին թագավորի՝ Արտաշեսի դեմ նախարարների ապստամբության ժամանակներում…

      Շնորհակալ եմ հետաքրքիր հոդվածի համար :)))

    • ustahrant 8:18 ե. on 2010/02/04 Permalink | Պատասխանել

      Վազգեն ջան, քեզ շնորհակալություն մեկնաբանության ն համար: Իրականում խնդիրն էն ա, որ թե իմ հոդվածը, թե քո մեկնաբանությունը խոսում է բազմաթիվ անհայտների մասին, ինչը ցավալիորեն ցույց ա տալիս մեր պատմագիտության մեծ բացերը: Ի վերջո մեկ հոդվածով անդրադառնալ այնպիսի մի հարցերի, որոնք գիտականորեն լուսաբանված չեն, միտեսակ հուսահատական փորձ է, ու իմ` պատմությամբ չզբաղվելու ինքնամեղադրանքի մեղման փորձ:
      Հերով գնանք քո ասածներով, ու տեսնենք նաեւ էդ բազմաթիվ անհայտները:
      1. “Թագավոր չի դառնա”: Էս ֆրազը երեւի թե հոդվածից պետք էր հանել, որովհետեւ թեեւ ինձ թվում էր, որ էդտեղ կապ պիտի լինի ապստամբության հետ, բայց ի վերջո միտքը հոդվածի ներսում նորմալ զարգացում չստացավ էդ ասպեկտով: Հնարավոր ա նաեւ, որ էդ ֆրազը էպոսի մի երկրորդական ճյուղից ա, եւ սովետի ժամանակ մտցրել են հիմնական պատման մեջ: Բայց եթե այդպես չէ, ուրեմն հետաքրքրիր ֆրազ ա, որ արժի ուսումնասիրել: Բազմաթիվ ասպեկտներ կարոց ա ունենալ, բայց հոդվածում կրկնեմ, դա ավելորդ էր, որովհետեւ զարգացման տեղ չուներ:
      2. “Դատապարտված ա պարտության”…Իմ մոտ տենց մտքի միտում ես չեմ տեսել: Գոնե չեի ուզենա ընդհանրացնել դա հայ քաղաքակրթության վրա: Որովհետեւ ես չեմ համարում, որ նա պարտված ա: Հայ լինելը շատ հետաքրքրիր ա շնորհիվ հենց ժամանակին արված քաղաքակրթական ընտրության: Իսկ ում հետաքրքրիր չէ, նա կամ բայղուշանում է, կամ չվում արտերկիր ու էնտեղից բայղուշանում:)) Չնայած, շատ չծավալվեմ, որովհետեւ քո միտքը լավ չեմ ըմբռնել էս կոնտեքստում:
      3. 7 հրեշտակը շատ հետարքրիր ա, բայց ես կզգուշանայի նույնացումից, քանի որ ինքնդ էլ գիտես, թե 7 թիվը ինչ տարածվա բան ա: Ամեն ինչից էլ կարա լինի 7 հատ: 🙂
      4. Մհերի փակվելը: Միհարականությունն ու հայ քաղ-նը արի լրիվ չնույնացնենք: Չնայած միհրականության ազդցեցությունը շատ հետարքրիր թեմա է, որը կարծում եմ դեռ շատ մկերեսային է շոշափվել գիտության մեջ: Ես մի շատ կոպիտ բաժանում ունեմ` Բագրատունիներ-Միհր, Մամիկոնյաններ-Վահագն: Լրագրում շատ վաղուց գրել էի, հեսա ստեղ էլ կդնեմ: Այսինքն, մենք ունենք երկու տարր:
      5. “Աստված պարտվել է”: Եթե կարդացել ես Արծվում իմ հոդվածը, ես Աստծո տակ երկու հակադիր բան եմ փորձում հասկանամ: Մեկն` իմաննենտ աստվածը, Տիեզերքի շարժիչը, որը թագավորների հայրն ա, մյուսը անդրանցականը, որը Չկա, եւ որը ապստաբների ու զանցառուների Աստվածն է: Այսինքն, ես կարծում եմ, որ Աստված կա, եւ դա ոնց որ թե “վատ” աստվածն ա, ու Չկա, ու էդ չեղածը` “լավն” ա, բայց սա լրիվ այլ թեմա է: Ուղղակի հիշեցի, որտեւ ինձ թվում ա Մհերը հենց էդ տիեզերական աստծո դեմ ա: Այսինքն, սա գնոստիկական մոդել ա մեծ հաշվով, ու ստեղից էլ գալիս ենք նույն պավլիկյաններին, որոնք ի վերջո գնոստիկ են:
      6. Հայ աղանդավորների մասին նկատառումդ հետաքրքիր էր: Չգիտեմ, կարելի է իրանց կապել էպոսի հետ: Բաց նախ պետք է նարնց մի լավ ուսումնասիրել, ու անել դա ճիշտ կոնտեքստի մեջ, որովհետեւ գնոստիցիզմից ու մանիքեությունից դուրս նրանք անհասակնալի են:
      7. Ստեպի էդ կարծիքի դեմ ես շատ եմ պայքարում, նաեւ այն պատճառով, որ էդ թեմաներով մեր մոտ կարծիքներ արտահայտող առհասարակ չկան, իսկ Ստյոպը փաստորեն մենաշնորհ է ստանում, որով եւ իրա միքտն էլ քարանում ա: Իսկ առհասարակ ես միշտ վախենում եմ տենց ընդանրացումներից` ոնց կարող ա ճիւշտ լինել մի պնդում, որ ասում ա` դարերի ընթացքում մի բան ա եղել, որ ոչինչ ա եղել, ոչ մի իմաստ չի ունեցել: Սա ինքնին կասկած է առաջացնում ու հակապատմական ա թվում: Իսկ քո ասած քննադոտաղակոնւթյունը, հակադրությունը արդեն ինքնին մեծ ներդրում ա, որը դու էլ նշել ես: Հայ աստվածաբանությունը ընդդիմադիր դեր ա կատարել, իսկ Ստեպը դրանից մի տեսակ ամաչում ա, ուզում ա, որ մենք ճիշտ պուպուշ բալա եղած լինեինք: Նրա ասածի հոգեբանական հիմքը մեծ հաշվով էն ա, որ մենք ով ենք, որ աշխարհին հակադրվենք, տենց հավակնություն ունենանք, որ մենք մի բուռ հայերս ավելի լավ ենք հասկացել քրիստոնեությունը քան Հռոեմն ու Պոլիսը: Սա չվախենամ ասել, հիմքում գուցե ռուսհայի վախն ունի հայկական բնիկ մշկույթից:
      8. Իսկ քո վերջին կետի միակ պատասխանն էն ա, որ քանի դեռ չունենք հայ պատմության նոր` քաղաքակրթական համափարփակ ուսումնասիրում, մեր պատմությունը մնում է անհասկանալի փաստերի ժողովածու: Նոր բացատրական մոդելի պակաս ունենք: Մերը դեռ 19 դարի վերջին գիտության մակարդակում ա: Դրա համար էլ մասնավոր հարցերը չի լինում լուծել` ընդհանուրի բացատրություն չունենք: Լավ ա, իհարկե, որ գոնե 19 դարի վերջին հասել ենք շնորհիվ էն հին սերունդի, բայց հետնորդները իրանց գոչրն առաջ չեն տարել, ինչի համար էլ մերսի Ստալին պապիկին, իհարկե:

    • Vardan Sedrakyan 3:40 ե. on 2010/02/19 Permalink | Պատասխանել

      Բարև Ձեզ պարոն Ուստա Հրանտ:

      Շատ հետաքրքիր վերլուծություն եք ներկայացրել:
      Ես իհարկե համաձայն չեմ Ձեր շատ ու շատ մոտեցումներին, սակայն դա էական չէ: Ամեն մարդ ունի իր տեսակետն ու այդ տեսակետը ներկայացնելու իրավունք:

      Ես մի հարց ունեմ Ձեզ:

      Ես մի փոքրիկ Կայք եմ բացել, ընդամենը մի քանի օր առաջ: Եվ ահա իմ կայքի “Գրադարան” բաժնում հավաքում եմ “Սասնա Ծռեր” էպոսի հետ կապված վերլուծություններ: Եվ եթե Դուք դեմ չեք, ապա մեծ սիրով Ձեր հոդվածն էլ կտեղադրեմ այնտեղ: Իմ Կայքը ոչ մի կոմերցիոն նպատակներ չի հետապնդում և մուտքն ազատ է: Պետք է ուղղակի Googl-ի որոնման պատուհանի մեջ հայերեն գրել “Արմենոիդների էպոսներ” ու որոնել: Բացվող կայքերից ամենավերևինը, որի վրա գրված է “Հեղինակի մասին…”, իմն է:
      Եթե համաձայն եք, ապա խնդրում եմ այս հոդվածը ուղարկել էլ. փոստի միջոցով:

      Շնորհակալություն, անկախ Ձեր որոշումից:
      Խորին հարգանքներով` Վարդան Սեդրակյան:

    • ustahrant 11:29 ե. on 2010/02/26 Permalink | Պատասխանել

      Վարդան ջան, կներեք, որ ուշացումով եմ պատասպխանում: Իհարկե, հանգիստ դրեք նյութս: Ես միայն շնորհակալ կլինեմ: Առհասարակ ես հեղինակային իրավունքի մեծ երկրպագու չեմ: Էնպես, որ նյութերիս հետ կարող եք ազատ վարվեք` կարեւորը միտքը տեղ հասնի: 🙂

    • Vardan Sedrakyan 2:15 ե. on 2010/03/08 Permalink | Պատասխանել

      Հարգելի Ուստա Հրանտ:

      Շնորհակալություն:
      Բայց մի խնդրանք էլ ունեմ: Իմ կայքի գրադարանում, բոլոր հեղինակները ներկայացված են լուսանկարով: Վատ չէր լինի, որ Ձեր լուսանկարն էլ ունենայի, թե չէ Ձեր Բլոգի Լոգոն տեղադրելը մի քիչ հարիր չէր լինի:
      Իմ էլ Փոստը vardan.sedrakyan@gmail.com.

      Սպասում եմ Ձեր պատասխանին:
      Ցտեսություն:

    • Սուրեն Սեմերջայն 5:29 ե. on 2010/06/29 Permalink | Պատասխանել

      Բարև Ձեզ Հրանտ:

      Շնորհակալություն շատ հետաքրքիր հոդվածի համար: Եթե թուլ տաք մի երկու նկատառում այստեղ բերեմ:
      Հայր և որդի (իսկ լայն առումով ծնողներ և երեխաներ) կոնֆլիտը ներկայացված է “Թեբեական” շարքում, որտեղ Էդիպի և Փոքր Մհերի միջև կարելի է որոշակի զուգահերռներ նունիսկ անցկացնել:
      Իսկ Տրոյայի համար մղվող պատերազմի ակունքում ընկած էր Թետիսիորին( որին աստվածները կնության էին տալիս քանզի վախենում էին այն կանխագուշակումից, որ նրա և Զևսի ապագա որդին գահնկեց կանի իր հորը) և Պելևսի հարսանիքը: Թվում է թե ապագա պատերազմը մի տեսակ փոխահատացում էր “ամենաբարձր” մակարդակում որդի-հայր բախումներից խուսափելու համար:
      Եվ վերջապես որդի-հայր կոնֆլիկտը շատ լավ է ներկայացված և առանցքային տեղ է զբաղեցնում նաև “Արտուրական” ցիկլում:

      ԱԿարծում եմ այքան էլ միայնակ չենք “հայր-մերժողականության” գործում 🙂

    • aratta 12:05 ա. on 2014/07/06 Permalink | Պատասխանել

      Սասնա տոհմը եղել է ու կմնա թագավորական, ինչքան էլ վոր ձեր նման գիլգամեշներն անամոթաբար փորձեն ամեն ինչ խեղաթյուրել.

  • ustahrant 12:45 pm on 2008/01/27 Permalink | Պատասխանել
    Tags: , Հավատք, Պարույր Սեւակ, , , Փիլիսոփայություն, , Աստված, Եկեղեցի, Երվանդ Օտյան   

    Ինչպե՞ս է հնարավոր Աստված 1915-ից հետո 

    Միանգամից ասեմ, որ չունեմ այս հարցի հստակ պատասխանը, բայց ինքը հարցադրումը ինչ որ առումով առանցքային է, թե որպես հասարակական` վերաբորվող բոլոր հայերին, կամ առնվազն ցեղասպանությունը վերապրածների սերունդներին, թե անձամբ իմ համար։ (More …)

     
  • ustahrant 2:13 am on 2006/09/07 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , Եկեղեցի, պռավոսլավիե, , , ,   

    Կայսեր նեխած դիակը պատմության խաչմերուկին 

    Ռուս գրող և հրապարակախոս Ա. Պրոխանովը (առավել հայտնի որպես “Զավտրա” թերթի խմբագիր և “Պարոն Հեգսոգեն” վեպի հեղինակ) վերջերս հանդես եկավ “Հինգերրորդ Կայսրություն” ծավալուն ծրագրային հոդվածով, որտեղ, կարող ենք ասել առանց չափազանցությունների մեջ ընկնելու վախի` մարդկային միտքը հասավ իր անկման գագաթնակետերին: (More …)

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Պատասխանել
e
Խմբագրել
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Չեղարկել