Tag Archives: Երեւան

Ազատության պողոտա

Հյուսիսային պողոտան` անկենդան, անծանոթ, արհեստական, սառը, վերամբարձ, մեծամիտ, վերեւից նայող` քաղաքի մեջ խորթ մարմին: Երեւանում էր, բայց «երեւան» չէր: Ոճը` դասական էր, բայց շունչը օտար` քաղաքի բացվաց վերք դառնալու աստիճան: Երեւանը` մայրական, ուշադիր, ջերմ, իր օղակաձեւ գրկում ամուր սեղմող, դարդն ու հոգսը մոռացնել տվող, անհոգացնող, անոխակալ, սահմանները ջնջող, բոլորին հավասար աչքով նայող, բոլորի համար մի բաժակ սուրճ նախատեսած. Պողոտան ինքը տեղով սահման, միջինին ու խեղճին արհամարհող, չտես գավառական տիկին: Այսպես է՛ր: Շարունակել կարդալ

Երեւանը եւ Չերեւանը 5.Երեկոյան Երեւան

Երեւանը, ինչպես հայտնի է, ամենից սիրուն է աշնանը եւ ավելի կոնկրետ` աշնանային երեկոներին, երբ արեւամուտի արեւի ճառագայթները մեղմորեն շոյում են քաղաքի տուֆակերտ շենքերը եւ տուֆակերտ շենքերով կառուցապատված Քաղաքի հրապարակը։ Օրվա մասերի եւ տարվա եղանակաների իզոմորֆիզմի դեպքում աշունը համապատասխանում է հենց երեկոյին, ինչպես որ, ասենք, գարունը համապատասխանում է առավոտվան, ձմեռը` գիշերվան եւ այլն։ Երկուսը միասին` երեկոն եւ աշունը համապատասխանում են արեւմուտքին (երեկո — արեւամուտ), ինչպես առավոտն ու գարունը արեւելքին եւ այլն։ Այսինքն աշնանային արեւամուտի միջոցով Երեւանը միանգամից շեշտված կապվում է արեւմուտքի հետ, էլ չասած նրա մասին որ երեկոն եւ Երեւանը մտնում են իրար հետ անագրամային եւ ալիտերացիոն ձայնագրական կապի մեջ։ Այսքանը կես-կատակ, կես-լուրջ։

Բայց ավելի լուրջ է այն, որ Երեւանը իր սահմանային դիրքով ուղված է դեպի Արեւմուտք, ինչը հայկական համատեքտում նշանակում է դեպի Արեւմտյան Հայաստան, դեպի Երկիր։ Շարունակել կարդալ

Երեւանը եւ Չերեւանը 4. Երկնային Երեւանը

Թամանյանի նախագծի մեջ երկու տարրերը` մոդեռնիստական ուտոպիզմը եւ արխաիկ միֆոլոգիզմը համընկնում են։ Երեւանի նախագիծը ազդված էր անգլիացի ճարտարապետ Հովարդի “Պարտեզ-Քաղաքի” գաղափարից (չնայած նրան, որ ի վերջո Թամանյանից անկախ պատճառներով “Պարտեզ-Քաղաքի” նախագծի միայն շատ քիչ մասը իրականություն դարձավ Երեւանում)։ Ճարտարապետական առումով Թամանյանի Երեւանը փոխառում է Հովարդի նախագծիծ` շրջանակաձեւ հատակագիծը, կենտրոնի եւ արտաքին շրջանակի միջեւ ընկած օղակաձեւ ու կանաչապատ ճանապարհի գաղափարը, դեպի ծայրամաս դուրս բերված գործարանային թաղամասը եւ այլն։ Բայց պետք է հաշվի առնել, որ Հովարդի նախագիծը ուներ ոչ միայն եւ ոչ այնքան զուտ ճարտարապետական, որքան սոցիալական ուտոպիստական հիմնավորում։ Շարունակել կարդալ

Երեւանը եւ Չերեւանը 3. Ճարտարապետությունը եւ գաղափարախոսությունը

Թամանյանի Երեւանը սկսվում է շրջանակաձեւ նախագծից։ Նախագծի ընդհանուր շրջանակաձեւոթյան հետ կորելացվում է կոնկրետ ճատարապետական լուծումների` դալանների, կամարների, “թամանյանական ոճի” շենքերի պատոհանների կլորությունը։ Շրջանակաձեւ հատակագիծը, շրջանակը ընդհանրապես, ինչպես դժվար չէ կռահել կապված է վերադարձի, վերածծնդի հասկացողությունների հետ։ Վերածծնդի գաղափարը դասականության (այդ թվում եւ նորդասականության) կարեւորագույն տարրն է եւ այդ առումով պատահակն չէ, որ նորդասական ճարտարապետությունը, որի արտահայտումներից է նաեւ “թամանյանական ոճը” հակված է շրջանակային ձեւերին։ Շարունակել կարդալ

Երեւանը եւ Չերեւանը

Երեւանի մասին մենք գիտենք ամեն ինչ եւ ոչինչ։ Չերեւանի մասին չիգիտենք առհասարակ ոչինչ։ Շարունակել կարդալ

Երևանյան պարտիզանը և “Հակագյորմամիշ” գործողությունը

Երևանի հետագա զարգացումը չսահմանափակված վայրի կապիտալիզմի ուղով կարող է բերել մեր հասարակությանը դեռևս անծոնոթ մի շարք երևույթների առաջացմանը: Դրանցից կարող է լինել, օրինակ, “քաղաքային պարտիզանի” հանդես գալը: Շարունակել կարդալ