Tagged: Թամանյան Toggle Comment Threads | Ստեղնաշարի կարճատներ

  • ustahrant 2:03 am on 2008/03/28 Permalink | Պատասխանել
    Tags: , Պոլիս, , , Թամանյան   

    Ազատության պողոտա 

    Հյուսիսային պողոտան` անկենդան, անծանոթ, արհեստական, սառը, վերամբարձ, մեծամիտ, վերեւից նայող` քաղաքի մեջ խորթ մարմին: Երեւանում էր, բայց «երեւան» չէր: Ոճը` դասական էր, բայց շունչը օտար` քաղաքի բացվաց վերք դառնալու աստիճան: Երեւանը` մայրական, ուշադիր, ջերմ, իր օղակաձեւ գրկում ամուր սեղմող, դարդն ու հոգսը մոռացնել տվող, անհոգացնող, անոխակալ, սահմանները ջնջող, բոլորին հավասար աչքով նայող, բոլորի համար մի բաժակ սուրճ նախատեսած. Պողոտան ինքը տեղով սահման, միջինին ու խեղճին արհամարհող, չտես գավառական տիկին: Այսպես է՛ր: (More …)

    Advertisements
     
  • ustahrant 11:12 pm on 2007/07/24 Permalink | Պատասխանել
    Tags: Չարենց, , , , , , ուտոպիզմ, Թամանյան   

    Երեւանը եւ Չերեւանը 4. Երկնային Երեւանը 

    Թամանյանի նախագծի մեջ երկու տարրերը` մոդեռնիստական ուտոպիզմը եւ արխաիկ միֆոլոգիզմը համընկնում են։ Երեւանի նախագիծը ազդված էր անգլիացի ճարտարապետ Հովարդի “Պարտեզ-Քաղաքի” գաղափարից (չնայած նրան, որ ի վերջո Թամանյանից անկախ պատճառներով “Պարտեզ-Քաղաքի” նախագծի միայն շատ քիչ մասը իրականություն դարձավ Երեւանում)։ Ճարտարապետական առումով Թամանյանի Երեւանը փոխառում է Հովարդի նախագծիծ` շրջանակաձեւ հատակագիծը, կենտրոնի եւ արտաքին շրջանակի միջեւ ընկած օղակաձեւ ու կանաչապատ ճանապարհի գաղափարը, դեպի ծայրամաս դուրս բերված գործարանային թաղամասը եւ այլն։ Բայց պետք է հաշվի առնել, որ Հովարդի նախագիծը ուներ ոչ միայն եւ ոչ այնքան զուտ ճարտարապետական, որքան սոցիալական ուտոպիստական հիմնավորում։ (More …)

     
    • Ara Petrosyan 10:09 ա. on 2010/04/15 Permalink | Պատասխանել

      Լավ էր…Մենակ մի բան` Հովարդն ամեն ինչ էր` տնտեսագետ, սոցիալիստ, ուտոպիստ, ու նույնիսկ լրագրող, բայց ճարտարապետ չէր 🙂
      Շնորհակալություն

      եթե ժամանակ գտնես կարդա`

      http://araycho.blogspot.com/2010/03/blog-post_15.html

    • ustahrant 10:06 ե. on 2010/04/15 Permalink | Պատասխանել

      Հղումդ շատ հետաքրքրիր է վաղը կամ մյուս օրը թարմ գլխով անպայման կարդամ, կակ ռազ շաբաթ օրը լավ կարդալու բան կունենամ:

      Սխալս ուղելու համար էլ շատ մերսի:
      Իրականում էս շարքի մեջ լիքը բան կա ուղելուս, սկսած ուղղագրությունից մինչեւ փաստացի սխալներ ու մեկնաբանություններ: Բայց ժամանակ չկա, ես էլ չեմ սիրում շատ փորփորել հին տեքստերիս մեջ, դրա համար մտածեցի դնեմ ոնց կա:

c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Պատասխանել
e
Խմբագրել
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Չեղարկել