Tagged: Ինտերնետ Toggle Comment Threads | Ստեղնաշարի կարճատներ

  • ustahrant 11:41 pm on 2010/04/29 Permalink | Պատասխանել
    Tags: , , , գլոբալիզացիա, , կոսմոպոլիտիզմ, , , , Ինտերնետ, ,   

    Ինչո՞ւ են հայերը վախենում գլոբալացումից 

    ustahrant.wordpress.com -ի Էքսկլյուզիվ (https://ustahrant.wordpress.com/2010/04/26/exclusive/)

    Ինձ թվում է նրանից է, որ հայերը հայ չեն, այլ «ռուս» են:

    Ինչո՞ւ եմ էդպես կարծում:

    Եթե պատմականորեն ենք նայում, ապա նախկին դարերի մշակութային համաշխարհայնացման բոլոր միտումներից հայերը հիմնականում շահել են, եթե չասենք ավելին (More …)

    Advertisements
     
    • Hovhannes 3:47 ա. on 2010/04/30 Permalink | Պատասխանել

      excellent points!

    • aklambosti 6:37 ա. on 2010/04/30 Permalink | Պատասխանել

      Լավն են փոսթերդ ))))

    • ustahrant 9:48 ա. on 2010/04/30 Permalink | Պատասխանել

      Մերսիներ:)

    • Մարիա Լազարևա 9:45 ե. on 2011/12/22 Permalink | Պատասխանել

      Պատմության ընթացքում տեղի ունեցած գլոբալիզացիայի օրինակները դիպուկ եք առանձնացրել: Սակայն այդքան էլ համամիտ չեմ այն մտքի հետ, որ մենք` հայերս, պետք է ընդունենք գլոբալիզացիան այդպես գրկաբաց: Երանի միայն լավ բան սովորելով լիներ համաշխարհայնացման գործընթացը: Ցավն այն է, որ լավը վատից, թացը չորից լավ չենք տարբերում, ինչի արդյունքում կյուրացնենք այնպիսի եվրոպական արժեքներ, որոնք դեմ են, վտանգավոր են մեր ինքնության համար: Դուք նման նախադասություն եք գրել. “Այն ինքնությունը, որը դարերի ընացքում ունեինք, ինչպես տեսանք համաշխարհայնացումների արդյունք էր”: Համաձայն չեմ, որ մեր ինքնությունը այդպես միջմշակութային շփումների, համաշխարհայնացման արդյունք է: Ճիշտ է, փոխազդեցությունները միշտ էլ իրենց գործն արել են, ազդել են մեր ազգային նկարագրի վրա, սակայն փոխազդեցություններին ու գլոբալիզացիային նման մեծ դեր տալն ու սեփական ազգային ինքնությունը նսեմացնելը նույնիսկ կոսմոպոլիտության չի տանի:

  • ustahrant 1:15 am on 2009/11/05 Permalink | Պատասխանել
    Tags: , , Ինտերնետ   

    Օրվա ամենավիճելի միտքը 

    Մարինե Պետրոսյան` http://www.lragir.am/armsrc/interview30251.html

    “Թուրքիայի հետ սահմանը ճանապարհ է բացում դեպի Արևմուտք”:

    Հրանտ` Ճանապարհը դեպի Արեւմուտք պոտենցիալ բաց է: Թուրքիայի ու քրդերի հետ քնձռոտ սահմանը դրան ո՛չ առանձնապխես օգնում, ո՛չ էլ առանձնապես խանգարում է: Երկաթգիծը, որը կգործի հայ-թուրքականի բացման դեպքում` 19-20 դդ հիմնանակն հաղորդակցման միջոցն է: (More …)

     
    • azatarar 2:04 ա. on 2009/11/05 Permalink | Պատասխանել

      Սահմանների բացումը արդարացնող ու դրա դրական հետևանքներ մոգոնողների մրցույթը շարունակվում է: Ազատ ընտրությունների փաստարկը հաղթելու լուրջ շանսեր ունի: “Բացարձակ մարազմ” կատեգորիայում:

    • turkaget 11:09 ա. on 2009/11/05 Permalink | Պատասխանել

      հա-ա-ա, ախր խոստում տալուց կա մի կանոն` որքան ավելի անիրականանալի է խոստումը, այդքան ավելի մեծ է դրա կարևորությունը:

      Փաստորեն արդար ընտրություններն արդեն Արևմտյան Հայաստանի հողերից ավելի անիրականանալի են, ուստի դրանց արժեքը որպես խոստում` ավելի էական:….

    • Մարինե 10:40 ե. on 2009/11/05 Permalink | Պատասխանել

      Հրանտ ջան, փաստորեն դու մտածում ես, որ մենք էդքան վատն ենք: Ես մի քիչ ուրիշ կարծիք ունեմ: Բայց վիճելու բան չկա, երբ որ սահմանը բացվի, էն ժամանակ էլ կերեւա մեր ինչ լինելն ու մեր կարողացածի չափը: Էդ մի հարցում ` քո հետ լրիվ համաձայն եմ:

    • ustahrant 11:28 ե. on 2009/11/05 Permalink | Պատասխանել

      Մարինե ջան, վատը կամ լավը մի քիչ դժվարանում եմ ասել, որոհետեւ իմ մոտ հիմա մի տեսակ անցումային ներքին պրոցես ա, ու ես ավելի հարցեր, քան պատասխաններ ունեմ, ավելի վարկածային եմ:
      Բայց ես կարծում եմ սպասել, որ սահմանի բացման դեպքում մի բան կփոխվի, ավելին, որ դա առհասարակն նկատելի կլինի, մատովորապես նույնն է, թե մտածել, որ կարելի է Սահմանադրական բարեփոխուներ անել էսօրվա Հայաստանում ու դրանից ինչ որ բան իրական կյանքում կփոխվի: Բացի էդ, ես համարում եմ, որ 21-րդ դարում սահման հասկացությունն իսկ կարող ա շատ տարբեր լինի զուտ աշխարհագրականից: Դրա մասին թերթ.ամ-ում եմ գրել (վերջին նյութը):

    • Աշոտ 1:13 ե. on 2009/11/06 Permalink | Պատասխանել

      Մշակույթները բնորոշելիս լավ ու վատի հարց չի կարող լինել, այլ բարձրի ու ցածրի: Այդ իմաստով, մշակույթի ժամանակակից մակարդակով մենք էդ ազգերի հետ մի կատեգորիայի մեջ ենք: Բայց էվոլյուցիայի ստարտային արագության մեծությամբ, քրդերի վիճակն անմխիթար է:

    • Անտառապահ 6:16 ե. on 2009/11/06 Permalink | Պատասխանել

      Հրանտ, շատ լավ մտքեր ես գրում, և լավ ա որ ձերբազատվել ես լևոնական մարազմատիկ մտածողության ազդեցությունից։ Էն ինչ էսօր անում ա, կամ փորձում ա անի սերժը՝ լրիվ լևոնի իդեաներն են, որոնք լրիվ փուչիկ են։
      Իսկ Մարինե Պետրոսյանն ինձ շատ ավելի վտանգավոր ա թվում, քան էդուարդ շարմազանովը, կամ գալուստ սահակյանն՝ իրա կարեն բեքարյանով, բանով, քանի որ նրանք թուրքական մուղամ են քաշում վերևից իջեցված հրահանգով՝ շատ լավ հասկանալով սերժի էշությունները։ Իսկ մարինեն դարձել ա լևոնի ու սերժի վկա՝ միաժամանակ ու նենց ա թուրքական նաղլ անում, որ մնում ես ապշած։ Մարնե Պետրոսյանի խոսքից զգացվում ա, որ ինքն ու լևոնն են միակ անկեղծ կողմնակիցներն էս հայ–թուրքական յոլդաշության։ Արդյունքում՝ մարինեն ակամայից դարձել ա սերժի միակ քարոզիչը, իսկ լևոնը մանթոյից մեռնում ա ու գնացել ա տուն, քանի որ ինքն էր ուզում աներ էն, ինչից որ սերժն, ի դեպ, արդեն հրաժարվում ա, քանի որ հասկացել ա իրա էշությունը։

  • ustahrant 9:01 pm on 2009/11/02 Permalink | Պատասխանել
    Tags: , , Ինտերնետ   

    Սահմանենք սահմանը 

    Տես` http://www.tert.am/blog/?p=1003

    Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Պատասխանել
e
Խմբագրել
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Չեղարկել