Tagged: Իշխանություն Toggle Comment Threads | Ստեղնաշարի կարճատներ

  • ustahrant 12:27 am on 2010/05/17 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , , , , , , , , , Աշոտյան, , , Իշխանություն, , , , օտարալեզու դպրոցներ   

    Լեզվակռիվը սկսվեց 

    http://lezvakriv.blogspot.com/

    Լեզվի մանիֆեստ կամ անասունների ազգ Մաս Ա

    եւ Մաս Բ

     
  • ustahrant 7:03 pm on 2010/01/16 Permalink | Պատասխանել
    Tags: , Չանդրագուպտա, , , Ընտրություններ, Իշխանություն   

    ՉԱՆԴՐԱԳՈւՊՏԱ ՍԻՆԴՀԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ 

    Շատերն են ասում` բա նախօրոք պարզ չէ՞ր ամեն ինչ: Լավ է, իհարկե, եթե նախկին փորձից մարդը եզրակացություններ է անում, բայց մյուս կողմից, մտածում եմ` եթե որեւէ մեկին նախօրոք ամեն բան պարզ է, գուցե առհասարակ ապրե՞լ անգամ չարժե: (More …)

     
  • ustahrant 4:03 pm on 2009/12/08 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , , , Իշխանություն   

    Անկարելի սեր 

    Անցյալ հոդվածում խոստացա անդրադառնալ Ս. Սարգսյանի ելույթի այն փոքրաթիվ կետերին, որոնց մեջ կարելի է սեփական կարծիքի նշույլներ տեսնել, ի տարբերություն ելույթի մեծ մասի, ուր նմանակավում եւ կեղծվում են տեսակետներ, որոնք որեւէ կապ չունեն Ս. Սարգսյանի ներկայացրած քաղաքական թմի իրական աշխարհայացքի հետ: Այդ փոքրաթիվ կետերը ներառնում են 2008-ի ընտրարշավի, հայ-թուրքական հարաբերությունների եւ արցախյան կարգավորման թեմաները: Վերջին երկուսին այս պահին չեմ ուզում անդրադառնալ, քանի որ վերջին շրջանում դրանցից շատ եմ գրել: Իսկ ահա մարտի մեկի թեմայով ավելորդ չեմ համարում որոշ բաներ ավելացնելու: (More …)

     
  • ustahrant 3:57 pm on 2009/12/03 Permalink | Պատասխանել
    Tags: , , , Իշխանություն   

    ԵՐԲ «ՄԵՐ ԱՅՈ-Ն ՈՒ ՈՉ-Ը»` ՈՉԻՆՉ ԵՆ 

    Գերեզմանի մը քարին պէս ծանր ու թաց,
    Զարնըւելով մեր ուսերուն յոգնաբեռ,
    Իրիկունը կթաւալէր յամրընթաց…
    (Հրանտ Նազարյանց «Անկարելի սեր»)
    Եթե ասեմ, որ Սերժ Սարգսյանի ելույթներից մի տեսակ վախենում եմ` մի՛ զարմացեք: Փակուղու առաջ եմ կանգնում, երբ դրանք ընթերցում եմ: Ընդդիմախոս հրապարակագրի «կարգավիճակս» կարծես թե պարտավորեցնում է քննադատական խոսքեր ասել, վերլուծել, հակադրվել: Բայց ինչի՞ն հակադրվես: Երանի չէ՞ր` երկիրս ունենար առաջնորդ, որի խոսքը ընդդիմախոսության դրդեր ինձ եւ այլոց: Այդ դեպքում, քննադատելով երկրի առաջնորդի խոսքը, կարող էի հույս ունենալ, որ իմ համեստ աշխատանքով` մեկն եմ նրանցից, ովքեր նպաստում են երկրի առաջընթացին, քանի որ քննադատող խոսքը մեծ զորություն ունի: (More …)

     
  • ustahrant 9:46 pm on 2009/11/27 Permalink | Պատասխանել
    Tags: , , , Իշխանություն, , , Կառավարում   

    Վարչարարությունից՝ քաղաքականություն 

    Ռեգնումի նորություններում մի քանի օր առաջ մի նյութ էր տեղադրված, ուր ոմն ռուս փորձագետ Երմոլաև շատ դիպուկ և սպառիչ բնութագրական էր տվել հետսովետական վերնախավերին: Ճիշտ է՝ բնութագրման համատեքստը ռուսական սովորական «տուֆտոցներն» էին Երրորդ Հռոմի և այլ բաբոյիս զառանցանքների մասին, բայց դա էական չէ: (More …)

     
  • ustahrant 9:19 pm on 2009/11/13 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , , Իշխանություն, , Կայունություն   

    Թվացյալ կայունութունը 

    Վերջերս «7օր»-ը մի քանի գործիչների և փորձագետների ուղղել է «Արդյո՞ք հասարակական բևեռացվածությունն այսօր մեղմացվե՞լ է» հարցը: Դատելով պատասխաններից՝ շատերն այս հարցում նույն սխալն են գործում, ինչ և 2008թ. ընտրություններից առաջ: Ցավոք, հայաստանյան փորձագետների և գործիչների զգալի մասը իրենց վերլուծություններում, դատողություններում ու կանխատեսումներում կենցաղային բանականության դիտարկումներին բնորոշ մակերեսայնությունից հեռու չեն գնում: Եթե իրավիճակն արտաքուստ հանգիստ է և «կայուն», նրանք դա հակված են շփոթել իրական կայունության հետ: Այդպիսի շփոթն ավելի քան ներելի է առօրյա պատկերացումների տեսակետից, բայց բացարձակ անհամարժեք է փորձագիտության և վերլուծականության տեսանկյունից, որոնց նպատակն էլ հենց այն է, որպեսզի արտաքուստ չերևացող, քողարկված միտումներն ու օրինաչափությունները բացահայտվեն: Այլապես եթե վերլուծությունը կամ մասնագիտական կարծիքը պետք է ասի այն, ինչ առանց այդ էլ «բոլորին հայտնի է», ապա կորչում է վերլուծականության ողջ իմաստը: (More …)

     
  • ustahrant 2:38 pm on 2009/11/12 Permalink | Պատասխանել
    Tags: , , , Իշխանություն   

    Պատմության թատրոնը 

    Զարմանալի է, թե ինչպես են բոլոր ժամանակների բռնապետությունները բութ համառությամբ կռում-կոփում իրենց հակառակորդներին, նրանց իմիջը եւ այսպես ասած` «պատմական կարիերան»: Թվում է, թե դժվար չէ համապատասխան եզրակացություններ անել նախորդների փորձից եւ փորձել շարժվել ուրիշ` ավելի ճկուն մեթոդներով: Շատ հեռուն գնալ պետք էլ չէ` պատմական դասեր քաղելու համար: (More …)

     
  • ustahrant 2:16 pm on 2009/11/10 Permalink | Պատասխանել
    Tags: Հովհաննես Հովհաննիսյան, , Օրվա լավագույնը, , , Իշխանություն   

    Օրվա լավագույն նյութը 

    ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՆՎԵԼՈՒ ԻՆԵՐՑԻԱՆ
    Հովհաննես Հովհաննիսյան
    http://lragir.am/armsrc/comments30369.html

    Անկախ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ հանրային գիտակցությունը, մամուլը, մտավորականությունը հասարակության մեջ տեղ գտած բոլոր անհաջողությունների, արտաքին քաղաքականության մեջ կրած պարտությունների համար մեղավոր է համարում միայն ու միայն մեկ համակարգային մարմնի` իշխանությանը: (More …)

     
    • Մարինե 11:44 ա. on 2009/11/11 Permalink | Պատասխանել

      Որ ՀԱԿ-ը վերակառուցման կարիք ունի` շատերս էինք հասկանում ու երեւի թե վաղուց էինք հասկանում, բայց որ հիմա շատերս արդեն սկսել ենք նաեւ խոսել… Էդ երեւի նշանակում ա որ էս հարցի լուծման շանսն ենք էսօր տեսնում: ՀԻմա ի՞նչ անենք` սպասենք որ Կոնգրեսի վերեւներից արձագանքեն կամ չարձագանքե՞ն, թե ինքներս ինչ որ բան նախաձեռնենք:

    • ustahrant 1:07 ե. on 2009/11/11 Permalink | Պատասխանել

      Մարինե ջան, ես կարծում եմ` երկրորդը: Դա չի նշանակում, թե չարժի փորձել եւս մեկ նգամ ինչ որ բան բացատրել, եթե նման ցանկություն “վերեւներն” ունենան:
      Ինչ վերաբերվում ա “ինքներս նախաձեռնենքն”-ին: Չեմ ուզում, որ սա էլ լինի ինքնանպատակ ու հախուռն նախաձեռնություն, որը հետո կարժանանա հայկական նախաձեռնությունների ստանդարտ ճակատագրին:
      Իմ կարծիքով վիճարկելի է նախ եւ առաջ նոչ թե ՀԱԿ քաղաքական արդյունավետության խնդիրը, այլ հասարակական արդյունավետության հարցը: Քաղաքականի պահով, ես ինձ ի տարբերություն հայ ազգի մեծ մասի չեմ համարում մեծն փորձագետ, եւ կարող եմ սխալ, կամ ճիշտ լինել, համաձայնվելով, կամ չհամաձայնվելով ՀԱԿ-ի հետ:
      Հասարակականում, չնայած եսւ փորձագետ չեմ, բայց, կարծում եմ շատ ավելի հստակ կարող եմ նշել, ինչը պետք է արվեր, ու չի արվել:
      Էսօր կարող ենք ամփոփել, որ ՀԱԿ-ն իրա հասարակական դերը չկատարաեց, կամ վատ կատարեց: Չկազմակերպեց հասարակական այն ներուժը, որը ուներ, մի տեսակ անտեր թողեց դա: Այլընտրանքային հաարակություն չձեւավորեց: Քաղաքացիական հասարակության սաղմը չվերածվեց ավելի մեծ բանի:
      Յիմա ես ամենանախնական խնդիրը տեսնում եմ այն բանի մեջ, որ էս ամենը նախ եւ առաջ հստակ, կետ առ կետ ու կոնկրետ ձեւակերպվի: Շատ կոնկրետ օրինակներով` ինչ չարվեց: Որպեսզի հետ պարզ դառնա, թե եղած ռեսուրսով մենք ինչ կարող ենք անել, գոնե մասամբ էս բացը լրացնելու համար: Այսինքն, ես չեմ ուզում, որ մենք մի բան անենքն, չունենալով հստակ կետ առ կետ էդ ձեւակերպումը: Մենք էս պահին ունենք դեռ ավելի ընդհանուր ձեւակերպումներ, մեզ էլ գուցե դեռա ամեն բան հստակ չէ` թե մենք ինչ ենք ուզում կոնկրետ:
      Եթե համաձայն ես մտքերի էս ուղղության հետ, ու եթե այլ համաձայնվողբեր կան, արի փորձենք էս ուղղությամբ շարժվենք: Ուղղակի էլի եմ ասում, ես կնախընտրեմ մտածված, քայլ առ քայլ, խորացված, ու կոնկրետ տեսանելի “ապրանք” տվող տեմպը արագին էս պարագայում:

      Հ.Գ. Էն հայ-թուրքականի պահով ավելի ուշ կպատասխանեմ: Հիմա չեմ հասցնում, իսկ էս հարցը ավելի չխոսացված ու կարեւոր ա ունց որ, քան հայ-թուրքականը:

    • Մարինե 8:34 ե. on 2009/11/11 Permalink | Պատասխանել

      Համաձայն եմ, որ նախ ձեւակերպենք` ինչ չկա եւ ինչ ենք ուզում, հետո փորձենք դրան հասնել: Ինձ դուր եկավ «այլընտրանքային հասարակություն» ձեւակերպումը: Կարելի ա օգտագործել էդ բառը: Կարելի ա նույնիսկ ասել` այլընտրանքային կոնգրեսական: Ես այլընտրանքային կոնգրեսական եմ :)) Ոնց որ վատ չի հնչում:

    • Անտառապահ 12:50 ե. on 2009/11/15 Permalink | Պատասխանել

      Հարգելիներս, ծիծաղելի է խոսել ՀԱԿ–ի վերակառուցման մասին, երբ ԼՏՊ–ն բացահայտորեն գործարքի է գնում իշխանության հետ։ Ուրիշ բան, որ ՀԱԿ–ից մարդիկ հավաքվեն ու նոր բան ստեղծեն, այսինք տարանջատվեն սերժին քծնող ու նրան Ռոբից պաշտպանողի դերը ստանձնած ու ծերունական զառամախտով տառապող լևոնից։
      Օրինակ, դու Հրանտ, ճիշտ ուղու վրա ես, մանրից տարանջատվում ես լևոնից ու դա լավ է։ Մարինեն դեռ վկայի (էս պահին չեմ կարող ասել Լևոնի՞, թե՞ սերժի) կարգավիճակ ունի, զոմբիացման մեջ է։ Նման մարդկանցով նորմալ բան սարքել հնարավոր չէ։ Մարինե պետրոսյանը մի հատ օֆ էլ չի անում ու հանգիստ մոռացության է տալիս միլիոնուկես զոհերին՝ այդ մարդու հետ ո՞նց կարելի է լավ բան սարքել։ Միլիոնուկեսին մոռացողը՝ 10 զոհին, որոնք եղան մարտի 1–ին՝ կմոռանա ու կմոռանա, ինչպես որ դա արեց լևոննն իր վերջին ելույթում։ Պարզվում է, որ մարդասպան սերժի հետ լևոնը պատրաստ է համագործակցել, միայն թե ազգը չպառակտվի։ Պահո՜, ազգի մի մասին տականք անվանողն արդեն սկսել է մտածել չպառակտվելու մասին։ Ազգը ղարաբաղցիների, մոնղոլ–թաթարների բաժանողը՝ հիմա մտածում է ազգը չպառակտելու մասին։ Սա փարիսեցիություն է, ուրիշ ոչինչ։ Ու նրա զոմբի հետևորդները հիմա սկսել են թութակի պես կրկնել լևոնի խոսքերը և շատ իմաստուն որոշում են համարում Եղիազար այնթափցու օրինակով սերժին պապա պռիզնատ գալը։ Մարինե ջան, տասը զոհին դուք արդեն ծախեցիք, բայց մազալուն էն ա, որ առնող չեղավ։ Սերժ ոճի համաձայն, ինքը լևոնի ծախվելու պատրաստակամութունը շահագործելու ա մինչև վերջ, ոնց որ իրան Էրդողանն ա կզացնում մինչև վերջ, ու դրանից հետո լևոնից կսարքի գեղամյան–դհոլ ու ՍԿ կանի։ Էդ ա լինելու լևոնի ու իրա վկաների վերջը։
      Շատ խնդալու ա, բայց լևոնն արդեն խոսում ա քսան հազարանոց կորիզի մասին ու ասում որ պետք ա դողալ դրա համար։ Գիտե՞ք, թե ինչի ա դողում։ Քանի էդ ենթադրյալ կորիզը կա՝ ինքը ծախվելու շանս ունի։ Հենց էդ կորիզը չլինի՝ ինքը կդառնա մի հատ տարիքն անցած պուտանկա, ում ոչ ոք էլ չի ուզում էն բանից անի։ Դե պահեք ու փայփայեք ձեր քսան հազարանոց մանրադրամներին

    • Արա Ասատրյան 4:07 ե. on 2009/12/17 Permalink | Պատասխանել

      Անտառապահ, շատ ափսոսում եմ, որ այդքան կեղտոտ լեզու ունես: Գուցե քո մտքերը պետք գային վերը նշված հարցերը քննարկելու համար, բայց զզվելի պահվածքով դու քեզ դուրս ես դնում շփվելու հնարավոր սահմաններից: Դրա համար էլ քեզ նույնիսկ չպատասխանեցին: Բայց ոչինչ, քեզ նմանները պիտի լինեն, որ համեմատության վառ օրինակ ծառայեն: Ամեն դեպքում առողջ եղիր:

  • ustahrant 2:02 am on 2009/11/10 Permalink | Պատասխանել
    Tags: , Իշխանություն   

    Օրվա լավագույն միտքը 

    “Ես կարող եմ ասել, թե ինչն է ընդհանրապես պակասում քաղաքական բոլոր ուժերին` ինտելեկտուալ պոտենցիալը, ժամանակակից աշխարհին վայել ծրագրեր և հեռանկարներ մշակելու ունակությունը
    Հրաչ Բայադյանի
    http://lragir.am/armsrc/interview30343.html

    100 տոկոս: Քաղաքական իշխանությունը դու կարող ես եւ չվերցնել, բայց հասարակական ու ինտելեկտուալ հարթակներ ստեղծելով հենց անցած երկու տարիների ընթացքում արդեն կարող էիր շատ ավելի կարեւոր հեռանկարայն հարցեր լուծել: Եվ այսօր էլ դեռ ուշ չէ: Իշխանության աղբյուրը միտքն է եւ հեռանկարի տեսադաշտը:

    Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

     
    • Մարինե 12:03 ե. on 2009/11/10 Permalink | Պատասխանել

      Վայ: Ես էլ կարծում էի` Հրաչի հարցազրույցն էլ ես «Օրվա ամենավիճելի միտքը» խորագրի տակ դնելու: Ասենք, գոնե էս մի հատվածը`

      « Կարծում եմ` ռուսական առաքելությունը վերջանում է: Եվ եկել է ժամանակը, որ Հայաստանը գտնի մի ուրիշ մոդել, մի նոր հարացույց իր քաղաքական, տնտեսական, նաև մշակութային զարգացման համար: Ռուսական կողմնորոշման վերջը մոտեցել է: Այս առումով, Հայաստանի համար հարավը կարևոր ուղղություն է: Եվ Թուրքիան այդ ճանապարհի վրա է կանգնած: Հայ-թուրքական հարաբերությունները ես տեսնում եմ այդ համատեքստում, այսինքն` Թուքիայի հետ հարաբերություններ հաստատելը որպես վերջին 200 տարվա ռուսական կողմորոշման աստիճանական փոփոխության, ռուսական տիրապետող ազդեցությունը հակակշռելու հնարավորության նշաններից մեկը..»

    • ustahrant 12:58 ե. on 2009/11/10 Permalink | Պատասխանել

      Հա տեսել եմ էդ հատվածը: Իրոք, համոզիչ չի, ու հարցազրույցի կոնտեքստից էլ, իմ կարծիքով դուրս ա, որովհետեւ հարցազրույցը գրեթե ամբողջությամբ թարմ ու դինամիկ ա, իսկ սա ոնց որ նաֆտալինի հոտով կպցրած կտոր լինի, այսինքն զգացվում ա, որ մարդը իրադարձությունը չի փորձել ինքնին գնահատել, այլ իրա հազար տարվա ունեցած պատկերացումը ավտոմատ կպցրել ա նոր իրադարձությանը: Բայց քանի որ շատ եմ էդ թեմաներով գրել վերջին շրջանում, չուզեցի կրկնվեմ:
      Ի դեպ Աղվանիդ հոդվածն էլ շաբաթվա լավագույն էի դրել` նկատե՞լ ես:

    • ustahrant 12:59 ե. on 2009/11/10 Permalink | Պատասխանել

      ))))

    • ustahrant 1:51 ե. on 2009/11/10 Permalink | Պատասխանել

      Բացի այդ, նույն հարցազրույցում նա դրանից առաջ ինքն ա ասում`
      “իմ կարծիքով, նախագահը հստակ դիրքորոշում չունի, որ ինքն իրեն ընդդիմություն դառնա: Նա գործում է ըստ իրադրության, ինչպես պարտադրեն, այնպես էլ կանի: Նա գնաց Թուրքիա ոչ թե որովհետև ուզում էր ընդդիմանալ ռուսներին, այլ որովհետև ռուսներն իրենք ուզեցին, որ նա գնա Թուրքիա:”

    • Մարինե 2:01 ե. on 2009/11/10 Permalink | Պատասխանել

      Է, չեղավ, Հրանտ ջան, ինչ ա նշանակում` «ԻՐՈՔ, համոզիչ չի»: Դու գիտես որ Հրաչի ասածը իմ ասածին (որ դրել էիր «Օրվա ամենավիճելի միտքը» խորագրի տակ) շատ մոտ ա, դրա համար եմ մեջբերել: Բայց անտեղյակ մարդը քո ԻՐՈՔը եթե կարդա, կմտածի թե ես էլ եմ քո կարծիքին ու Հրաչին էի քննադատում: Տեսել եմ որ իմ «Աղվանի ծաղիկները» դրել ես, ու շնորհակալ եմ: Իմ էդ հոդվածը մինանշանակ ու բուռն դրական արձագանքների արժանացավ, բայց ինձ ճանաչելով դու գիտես որ` ես բանավեճ ավելի եմ սիրում քան գովասանք, դրա համար էլ Հրաչի ասածը մեջբերեցի, որ թուրքական հարցի մասին մեր խոսակցությունը շարունակվի: Ուզում էի հայ-թուրքական կարգավորման` ռուսական պրոեկտ լինելը դիտես ընդամենը որպես վարկած, որը կարող ա նաեւ սխալ լինել: Այնինչ քո գրածները կարդալով էն տպավորությունն եմ ստանում, որ դու դա դիտում ես որպես 100 տոկոսանոց ճշմարտություն, եւ մնացած ամեն ինչը դրա վրա ես հենում, ինչը շատ տարօրինակ ա:

    • Մարինե 2:12 ե. on 2009/11/10 Permalink | Պատասխանել

      Համաձայն եմ որ Հրաչի հարցազրույցում հակասություններ կան… Իմ մոտ էլ են լինում հակասություններ: Եթե մտքումդ անընդհատ տարբեր վարկածներ ես դիտարկում, հակասությունները երեւի անխուսափելի են: Իսկ կոնկրետ ասվածի մասով` ես իհարկե չգիտեմ` կատարվածի մեջ որքանն ա, կամ կա՞ ընդհանրապես Սերժի նախաձեռնությունը, թե չկա: Բայց ոնց էլ մտած լինի` ինքնուրույն թե հարկադրաբար, ինքը մտել ա խաղի մեջ ու արդեն խաղում ա: Ռուսներն էլ էս խաղի մեջ, իհարկե, կան: Բայց որ ամբողջ պրոեկտը ռուսներինը լինի կամ գլխավոր խաղացողը ռուսները լինեն… Դժվար թե: Հանգիստ նայի փաստերին, ու կտեսնես որ փաստերը դրա մասին չեն խոսում..

    • Մարինե 2:19 ե. on 2009/11/10 Permalink | Պատասխանել

      Հրանտ ջան, հայ-թուրքական պրոեկտը, ով էլ որ էդ պրոեկտի հեղինակը լինի, մեզ եզակի հնարավորություն ա տալիս` մշակել, Հրաչի ասած ու քո հավանած` ժամանակակից աշխարհին վայել ծրագրերն և հեռանկարները: Ասածս էն ա որ` էդ պրոեկտին մասնակցենք, ոչ թե կողքից նայենք:

    • սէվ 11:47 ե. on 2009/11/10 Permalink | Պատասխանել

      Ժողովուրդ, իսկ եթե նայենք էս տեսանկյունից. փաստաթուղթը ստորագրողների գլխին կանգնածներն ովքե՞ր էին` Հիլարին ու Ռուսը… ուրեմն սա ավելի շատ Ռուս -Ամերիկյան խաղ էր քան հայ- թուրքական, կամ ռուս-թուրքական: Մեծ ախպերները կարծես փորձում են մերձավոր արևելքում ոտի տեղ անեն, որ թուրքիան չնետվի մուսուլմանա-չինական ալիանսի մեջ… Հը՞…

    • գայանե 12:29 ա. on 2009/11/11 Permalink | Պատասխանել

      Հրանտ ջան, ես Մարինեի հետ էս հարցում համաձայն եմ, ու գտնում, որ շեշտը շատ ես ռուսների վրա դնում: Ես շարունակում եմ պնդել, որ սա ամերիկա-ռուսական պրոյկետ ա (այլ ոչ նույնիսկ հակառակը)

    • Areg 3:08 ա. on 2009/11/12 Permalink | Պատասխանել

      Karcum em Hrachy verjin mardn a um kareli a meghadrel navtalinotac patkeracumner unenalu mej. Navtalinotac patkeracumner unen ayn mardik um mot dranq dzevavorvum en erekoyan norutyunneri azdecutyan tak, ev ovqer canot chen hetsovetakan fenomeni veraberyal jamanakakic tesutyany ev shat urish ughgheghi hamar ogtakar grakanutyany (ev vorteghic petq a linein).
      Havanabar Hrachy tvyal depqum aveli lav kkaroghanar bacatrel ev manramasnel ir artahaytac tesakety.

    • ustahrant 1:12 ե. on 2009/11/12 Permalink | Պատասխանել

      Հարգելի Արեգ, ես Հրաչին չեմ “մեղադրում”: Եթե նկատել եք, ես նրա հարցազրույցը շատ բարձր եմ գնահատում, ինչպես եւ հարցազրույցում արտահայտված մքտերի ճնշող մեծամասնությունը: Միայն մի կոնկրետ հատվածի մասին ասել եմ, թե “ոնց որ նաֆտալինի հոտով կպցրած կտոր լինի”: Ընդ որում դրանից առաջ գրելով` “հարցազրույցը գրեթե ամբողջությամբ թարմ ու դինամիկ ա”: Խնդրում եմ, ուշադւր կարդացեք, ու մի “սարքեք գլխիս”:

    • Areg 7:44 ե. on 2009/11/12 Permalink | Պատասխանել

      Es ushadir kardacel em dzer bolor gracnery ays temayum. Asacs el ayn e, vor hamadzayn chem dzer ayd mi asaci het.
      Duq asum eq vor “mardy ir hazar tarva uencac patkeracumn a kpcrel”, es el chem karcum vor ir unecac patkeracumy hazar tarva a. Karcum em sa “glxin sarqel chi”. Shnorhakalutyun.
      Duq iharke karogh eq chamadzaynel ir tesaketi het, u asel vor sxal e, da che harcy. Indz miayn dur chekav dzer artahaytman dzevy ev barapashary, vory karcum em poqr inch viravorakan e, tekuz ev amboghj harcazruycy drakan eiq gnahatel. Nuyn bany zgacvec dzer, indz ughghvac, patasxanum.
      Karogh eq asel, vor im gracn el er viravorakan notaner parunakum, bayc hamematutyuny zut veracakan er, harcazruyc tvoghi patkeracumnery dzevavorogh vorosh aghbyurner sheshtelu npatakov.
      Shnorhakalutyun.

    • Areg 7:45 ե. on 2009/11/12 Permalink | Պատասխանել

      Es ushadir kardacel em dzer bolor gracnery ays temayum. Asacs el ayn e, vor hamadzayn chem dzer ayd mi asaci het.
      Duq asum eq vor “mardy ir hazar tarva uencac patkeracumn a kpcrel”, es el chem karcum vor ir unecac patkeracumy hazar tarva a. Karcum em sa “glxin sarqel chi”.
      Duq iharke karogh eq chamadzaynel ir tesaketi het, u asel vor sxal e, da che harcy. Indz miayn dur chekav dzer artahaytman dzevy ev barapashary, vory karcum em poqr inch viravorakan e, tekuz ev amboghj harcazruycy drakan eiq gnahatel. Nuyn bany zgacvec dzer, indz ughghvac, patasxanum.
      Karogh eq asel, vor im gracn el er viravorakan notaner parunakum, bayc hamematutyuny zut veracakan er, harcazruyc tvoghi patkeracumnery dzevavorogh vorosh aghbyurner sheshtelu npatakov.
      Shnorhakalutyun.

    • ustahrant 10:09 ե. on 2009/11/12 Permalink | Պատասխանել

      Արեգ ջան, կարծում եմ խնդիր չկա: Ես բացարձակ չեմ վիրավորվել ձեր գրածից: Իսկ ինչ վեչաբերվում ա էդ “նաֆտալինոտ” կտորին, գուցե, դուք իրոք ճիշտ եք, եւ էդտեղ կա ինչ որ անհաջող արտահայտության պահ: Եթե դա ձեզ անդուր է եղել, կներեք:

  • ustahrant 1:49 am on 2009/11/10 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , Իշխանություն,   

    Օպա՜, օպա՜, Ամերիկա, Եվրոպա (օրվա ապուշությունը) 

    “Աշոտ Նավասարդյանը ժողովրդավարության մասին խոսելիս նշել էր, որ դա միջոց է մեր ազգային պետական ծրագրերն ու նպատակներն իրականացնելու համար, եւ մենք գիտենք, թե ժողովրդավարություն ներմուծողներն ովքեր են, ինչ ծրագրեր են հետապնդում: Եթե այս առումով նայենք, ապա նույն Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում պարբերաբար նման ընդհարումներ են լինում, եւ ոչ թե տասը զոհ է լինում, այլ` լինում են հարյուրավոր զոհեր: Սակայն որեւէ գերտերության չեն մեղադրում, այդ դեպքերը նրանց իշխանության դիրքերի խաթարման պատճառ չեն հանդիսանում:”

    Մտքի թռիչքն անուրանալի է: Ուշադրություն դարձրեք, հետեւյալ “տրամաբանական կապի” վրա` “ժողովրդավարությունը դա միջոց է ազգային պետական ծրագրերին հասնելու համար” եւ անմիջապես հետո` “գիտենք, թե ժողովրդավարության ներմուծողներն ովքեր են”: ԱյսինքնՍ, չհասկացանք, ապեր, հԸմի միջոց ա լավ բանին հասնելու, թե՞ փիս բան ա, որ վատ մարդիկ են ներմուծում: Ֆրանսիայի ու Ամերիկայի մոմենտը` նո քոմենթս:

    Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

     
    • գայանե 12:20 ա. on 2009/11/11 Permalink | Պատասխանել

      Ես մի ժամանակ սոցիոլոգիական գրականության ռուսերեն թարգմանությունների սյուռեր էի հավաքում… ասենք антецеденты консеквентов… Առաջարկում եմ հայկական նման մտքերի հանրագիտարան հավաքել… դա կհեշտացնի հետազոտողների գործը: Հրանտ ջան, դու հայրենանվեր գործ ես անում:

  • ustahrant 1:40 am on 2009/11/10 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , Իշխանություն   

    Էտիկ ո՞րն ա (մտքի հերթական տիտանը 1) 

    “Որպես…ազգային մտածելակերպի տեր մարդ”: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյան:
    Տեսնես, ազգային մտածելակերպի տեր մարդը ո՞րն ա:

    Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

     
  • ustahrant 2:39 pm on 2009/11/09 Permalink | Պատասխանել
    Tags: , Իշխանություն   

    Հին, բայց ցավոք չհնացած 

    «Սենց ուրեմն տենց մենք էլի դե գնում գնում էինք եւ հանկարծ դե բանը ոնց է՞ր գմփ եւ ոչինչ ոչինչ իսկ հետո բանը մի քիչ ու ավելի լավ ու լրիվ ու հիմա տեսնում ե՞ք»

    https://ustahrant.wordpress.com/2008/11/29/dynamicaphasia/

    Ի շարունակություն լեզվի եւ իշխանության թեմայի` https://ustahrant.wordpress.com/2009/11/09/doubelfantasy/

     

    Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

     
  • ustahrant 12:12 am on 2009/11/09 Permalink | Պատասխանել
    Tags: Իշխանություն,   

    Երկու լեզու` երկու կեղծիք 

    Նայեցի բլոգիս գրածները, եւ նկատեցի երկու նյութերի հակադրություն-կապը: https://ustahrant.wordpress.com/2009/11/06/lezvimahy/ եւ https://ustahrant.wordpress.com/2009/11/06/ha-eli/ :

    (More …)

     
  • ustahrant 11:50 pm on 2009/11/08 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , , , , Իշխանություն,   

    Օրվա ապուշությունը 

    “ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 03.11.2009 թ. թիվ 3/3-3671 գրության համաձայն, Ն. Փաշինյանը 26.02. 2008 թ. մինչեւ 07.07.2009 թ. գտնվել է հետախուզման մեջ եւ հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել

    “Համաձայն փաստաթղթի, պետական մարմինները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը 2008-ի փետրվարի 26-ից Հայաստանում չի բնակվել: Հարց է առաջանում. այդ դեպքում ինչպե՞ս են նրան մեղադրում 2008 թ. մարտի 1-ին իբր թե զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Գրությունից ստացվում է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը մինչեւ այս տարվա հուլիսի 7-ը Հայաստանում չի եղել: Հետաքրքիր է, թե ո՞վ է եղել 2009 թ. հուլիսի 1-ին ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացած Նիկոլ Փաշինյանը:”

    Կա սահման ամեն ինչին, բայց միայն ոչ Հայաստանի “օրգանների” բացառիկ տխմարությանը:

    Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

     
    • hamo 9:02 ե. on 2009/11/22 Permalink | Պատասխանել

      ընդհանրապես մի զարմացեք էս հայաստանի ներքին օրգանները կարան տեղեկանք տան որ մարդը չի էլ ծնվել

  • ustahrant 10:52 pm on 2009/11/08 Permalink | Պատասխանել
    Tags: , , Շաբաթվա լավագույնը, , Իշխանություն   

    Շաբաթվա լավագույն նյութը 

    ԱՂՎԱՆԻ ՍԻՐՈՒՆ ԾԱՂԻԿՆԵՐԸ
    ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
    (More …)

     
    • Կարէն Ա. ՍԻՄՈՆԵԱՆ 11:17 ե. on 2009/11/15 Permalink | Պատասխանել

      Ազնիւ, խելացի եւ ազդեցիկ յօդուած, որտեղ հեղինակի իւրաքանչիւր դրոյթը հիմնաւորուած է ու համոզիչ։ Շնորհակալութիւն,
      Մէկ նկատառում միայն — եթէ գրում ենք «ինժելիգենցիա» հասկանալի ու տեղիւն է, թէ ինչ ենք ակնարկում։
      Բայց երբ գրաւոր խօսքի մէջ ներմուծուել է «ա»-ն իբրեւ օժանդակ բայ, հաւանաբար մոռանալու հետեւանք է որ «է»-ն ոչ միայն օժանդակ բայ է, այլ գոյական, որ երբեմն (հաճախ) իր վրայ է վերցնում օժանդակ բայի
      ծանրութիւնը։
      Ներողամիտ եղէք, խնդրում եմ։ Ռուսական ինծելիգենտը եւ քանաքեռի բարբառի մէջ ներխուժած «ա»-ն տարբեր բաների են իշմար տալիս։ Ափսոս է «է»-ն, որ է’ «է» — «есмь» (աւելի հասկանալի լինելու համար)։

    • hamo 9:37 ա. on 2009/11/21 Permalink | Պատասխանել

      հիտլեռն էլ էր ազատ ժամանակ նկարում

    • Մարինե 5:43 ե. on 2009/12/02 Permalink | Պատասխանել

      Շատ ցավում եմ, հարգելի Կարեն Սիմոնյան, որ մեծ ուշացումով նկատեցի ձեր արձագանքը իմ էս տեքստին (քանի որ առաջին մի քանի օրը արձագանքներ չկային, մտածեցի էլ չեն լինի ու չէի նայում):
      Իմ «ա» երից շատերն են սրտնեղում, եւ դա շատ բնական ա, որովհետեւ ինքս էլ եմ հասկանում, որ փոխածս ընդամենը տառ չի, այլ ավելի խորքային բան: Էդ փոփոխությանը ինձ դրդել ա շատ որոշակի մի գեղագիտություն, որի մասին, ի դեպ, խոսում եմ «Աղվանի ծաղիկները» տեքստում:

      Հասկանալի չի թե ինչու եք ասում` «քանաքեռի բարբառի մէջ ներխուժած «ա»: Մեր գրական լեզվի հիմքը արարատյան (կամ քանաքեռի` ոնց կուզեք) բարբառն ա, որ մեջ «ա» օժանդակ բայը բոլորովին էլ ներխուժած չի, լավ էլ բնիկ ա: Ճիշտ հակառակը` «է»ն ա ոչ բնիկ ու ավելացված, «է»ն ա կամայականորեն լեզվի մեջ մտցված: «Է» -ի արհեստականությունը ես միշտ եմ զգացել, հիշում եմ որ բանաստեղծություն գրելիս աշխատում էի չօգտագործել էն բայական ձեւերը, որոնցում օժանդակ բայ կա: Բայց էն ժամանակ մտքովս չէր անցնի, որ հնարավոր ա գրել «ա» -ով ` ոնց որ խոսում եմ: Սովետական Հայաստանում ամեն ինչ անշարժ էր, էդ թվում` լեզուն: Էսօրվա Հայաստանում ամեն ինչ շարժվում ա:

    • Կարէն Ա.ՍԻՄՈՆԵԱՆ 12:00 ա. on 2011/07/20 Permalink | Պատասխանել

      Սիրելի Մարինէ, ես էլ պատահաբար նորից յայտնուեցի այս էջի վրայ։ Ուստի ասեմ, որ՝ նախ Փարիզով անցաք՝ գնացիք եւ էլ լուր էլ չէք տալի… Կամ «մէկ բարեւ էիր տալիս, այն էլ մոռացար»… Այնուհետեւ. գրողը, որ գրական լեզուն գործածողն ու զարգացնողն է, իրաւունք ունի գրել այնպէս, ինչպէս պահանջում է նիւթը։ Եւ ես միայն յիշեցրել եմ որ «Է»ն ոչ միայն օժանդակ բայ է, այլեւ բառ։ Հետեւաբար եւ հաւանաբար այդ տարբերութեամբ էլ ես ընկալում էմ բնագրերը (տեզստերը)։ Ինչ վերաբերում է «արարատեան բարբառին» ապա որքանով ուսումնասիրել եմ, գրական արեւելահայերէնը ծնուել է Մոսկուայի մէջ եւ նոր­նախիջեւանցիների ձեռամբ՝ խօսքիս բուն եւ փոխաբերական իամսոտվ։ Եւ այն, ինչ անուանում են «արարատեան» բարբառ — մեզ յայտնի պարսկահայերէնն է։ Եւ Արեւելեան Հայաստանի մէջ (պարսկահայաստան), բնական է, պէտք է որ մտնէր պարսկական թէ՛ տոնայնութիւն, թէ շեշտադրութիւն եւ թէ բառեր ու դարձուածքներ։ Եւ «արարատեան բարբառ» ասելով, սովետահայ բանասէրներն ու այլասէրերը պարզապապէս փորձել են իրենք էլ իրենց հերթին մասնակցութիւն ունենալ պատմութիւնը կեղծելու գործին՝ ըստ տխրահռչակ Չորրորդ Գլխի…

c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Պատասխանել
e
Խմբագրել
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Չեղարկել