Tag Archives: կայսրություն

Ինչո՞ւ են հայերը վախենում գլոբալացումից

ustahrant.wordpress.com -ի Էքսկլյուզիվ (https://ustahrant.wordpress.com/2010/04/26/exclusive/)

Ինձ թվում է նրանից է, որ հայերը հայ չեն, այլ «ռուս» են:

Ինչո՞ւ եմ էդպես կարծում:

Եթե պատմականորեն ենք նայում, ապա նախկին դարերի մշակութային համաշխարհայնացման բոլոր միտումներից հայերը հիմնականում շահել են, եթե չասենք ավելին Շարունակել կարդալ

Advertisements

Հայերի ցեղասպանությունը` բյուզանդականության վերջին ժեստ

ustahrant.wordpress.com -ի Էքսկլյուզիվ (https://ustahrant.wordpress.com/2010/04/26/exclusive/)

Նյութում շարադրվածը զուտ նախնական վարկածային բնույթ ունի: Որոշ դրույթներ կարիք ունեն հետագա ստուգման` հիմնավորելու կամ հերքվելու հեռանկարով: Հեղինակն իրեն իրավունք է վերապահում հետագայում փորձարկել այլ վարկածներ, որոնց դրույթների մի մասը կարող է որոշ դեպքերում նաեւ ուղիղ հակասության մեջ մտնել տվյալ հոդվածի դրույթների հետ:

Ո՞վ է իրականացնել հայերի ցեղասպանությունը եւ տեղահանությունը 1915-ին: Հարցը թվում է ունի հստակ պատասխան: Համաձայն մեզանում տարածված կարծրատիպի այն իրականացրել են վայրենի եւ քոչվոր թուրքերը: Բայց այստեղ խնդիր կա: Շարունակել կարդալ

ՍՈՎԵՏԱՀԱՅԻ ԱՆՓԱՌՈՒՆԱԿ ՎԱԽՃԱՆԸ

Հրանտ, կփորձե՞ք Ձեր գնահատականը տալ այսօրվա ստեղծված իրավիճակին, որո՞նք են մեր այսօրվա ամենաառաջնային խնդիրները: Շարունակել կարդալ

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՀԻՄՔԻ ՓՆՏՐՏՈՒՔՈՎ 5

3.3 Հակակայսերական դավանանքը Շարունակել կարդալ

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՀԻՄՔԻ ՓՆՏՐՏՈՒՔՈՎ 1

1. Պարտադրված խաղաղություն (կամ ի հիշատակ եւ ի հեճուկս Դոլգիխի, Սլյունկովի, Տալիզինի, Պոնոմարեւի եւ այլ պաշտոնատար անձանց)

Արտաքին ուժի կողմից պարտադրված հաշտեցումը հազվադեպ է բերում իրական կայունության հաստատմանը: Կարծես թե դժվար է հիշել որեւէ օրինակ համաշխարհային պատմությունից, որը հաստատի գերտերությունների կողմից մշակված այս կամ այն տեղական pax-ի երկարատեւ արդյունավետությունը: Սովորաբար այդպիսի խաղաղեցմանը հետեւած արտաքին կայունությունը ուղեկցվում է ներքին անտեսանելի լարվածությամբ, որի կուտակված լավան ժայթքում է արտաքին ուժերի հեռանալուց հետո: Համոզվելու համար խորանալու կարիք չկա: Շարունակել կարդալ

Արջուկը, Արշակ Բ-ն, Մեդվեդևը, Ժ.Ժ. Ռուսոն, Քոչարյանը և բազում այլք

Լավ էր, մոռացել էի Քոչարյանի գոյության մասին: Շարունակել կարդալ

ՌՈՒՍԱՍՏԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔ

Կայսրության «շարժերը» եւ սահմանամերձ տարածքները

Վերջին մեկ տարվա մեջ կրկին աշխուժացել են Կովկասյան տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատման, առճակատումների կարգավորման եւ այլ «պուպուշ» բաների մասին խոսակցությունները: Իհարկե, այդ խոսակցություններն ուղեկցում են մեզ վերջին 20 տարվա ընթացքում, բայց 2008-ի ամառվանից ականատես ենք դառնում նաեւ որոշ, եթե ոչ հեղափոխական, ապա դեռեւս երկու-երեք տարի առաջ ոչ մեկի կողմից չկանխատեսված գործընթացների հետ` ռուս-վրացական պատերազմ (օս-վրացականի անվան տակ), ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորում (հայ-թուրքականի անվան տակ), իսկ այսօր էլ ուղղությունը կարծես փոխվել է դեպի արցախյան խնդրի «կարգավորում» (կարող ենք ենթադրել, որ սրա ճիշտ անվանումն էլ պետք է լինի` ռուս-ադրբեջանական «կարգավորում»` հայ-ադրբեջանականի անվան տակ): Շարունակել կարդալ