Tag Archives: հայրիշխանություն

Լեւոն Շանթ. իշխանական հետաքննություննը

“Հին Աստվածներ”-ին հետեւած Լեւոն Շանթի պիեսներում (“Կայսր”, “Շղթայվածը”, “Ինկած բերդի իշխանուհին”, “Օշին պայլ”) մեր գրականության մեջ, թերեւս եզակի կերպով տրված են քաղաքական իրավիճակների տիպական մի քանի մոդելներ, ինչպես նաեւ բացահայտված է իշխանության այսպես ասած մեխանիկան՝ ընդհուպ մինչեւ իշխանության գոյաբանությունը։ Շարունակել կարդալ

Սասնա ծռեր. որդիների ապստամբությունը

Ինչպես հայտնի է Սասնա ծռեր էպոսի սկզբնամասի՝ Սանասարի ու Բաղդասարի ճյուղի պատմական նախահիմքը կապված է մ.թ.ա վեցերրորդ դարում Ասորեստանի Սինախերիբ (հայերեն աղբյուրներում՝ Սենեքերիմ) արքայի երկու որդիների կողմից իրենց հոր սպանությունն ու Հայաստան (ավելի կոնկրետ Տարոն-Սասունի տարածքում գտնվող Արմե Շուպրիա երկիր) փախչելն է, ինչը հիշատակվում Աստվածաշնչում եւ բաբելական աղբյուրներում։ Երկու եղբայրները, ինչպես համարվում է, դառնում են Սանասարի ու Բաղդասարի կերպարների նախատիպը։ Այսպիսով հայկական էպոսի առաջացման նախադրյալը դառնում է որդիների ապստամբությունը հոր դեմ եւ հայրասպանությունը։ Շարունակել կարդալ